HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաստակ

Դաստակ[1] (ադրբ.՝ աժմ կոչվում է՝ Dəstə - Դաստա), գյուղ, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում՝ Տրունյաց ձորի ամենաստորին հատվածում գտնվող հայկական պատմական բնակավայր էր։ Գյուղը գտնվում է Նախիջևան-Օրդուբադ-Մեղրի ճանապարհի աջ կողմում, այգեվետ հարթավայրում, անմիջապես Արաքս գետի ափին։

Գյուղ
Դաստակ/Դաստա
Dəstə
Կոորդինատներ: 38°53′00″ հս․ լ. 45°54′40″ ավ. ե. / 38.88333° հս․. լ. 45.91111° ավ. ե. / 38.88333; 45.91111
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
ԲԾՄ696 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն4․282 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
##Դաստակ (գյուղ) (Ադրբեջան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում: Գյուղի մասին հիշատակվում է Ագուլիսի սուրբ Թովմա վանքի արձանագրություններում։ Մինչև 1879 թվականին ունեցել էր 62 տուն հայ բնակչությամբ, որոնք 19-րդ դարի վերջերին տեղափոխվել էին Շուշի և Ագուլիս քաղաքներ։

Ղևոնդ Ալիշան հավաստում էր․

  «․․․ ոմն համազգի ուղեւոր՝ յիշե միայն հրապարակ մի գեղեցիկ և մեծաւ սօսեաւ հովանացաւ, և աղբիւր ընդ նովաւ։ Ժրութեան և վաճառասիրութեան նախնի բնակչացն վկայի է յոտարության, ի Լիվոռնոյ քաղաքի Իտալիոյ, յեկեղեցւոջն Հայոց՝ տապան մի, արձանաւս 1724․

Այս է տապան հանգստեան Դաստակեցի խօջայ Պեգի որդի Պաղտասարին, որ հանգեաւ ի Քրիստոս, թվն․ ՌՃՀԳ, նոյեմբերի ԻԹ»

 


ԿրթությունԽմբագրել

16-17-րդ դարում Դաստակի Սուրբ Խորան եկեղեցում գործում էր գրչօջախ։ Լինելով Արաքսի ափին բազմիցս ենթարկվել էր թշնամու ավազակային հարձակմանը, որի պատճառով գողացվել են նաև այստեղ գրչագրված ձեռագրերը։

Պահպանված 1552 թվականի Ավետարանի հիշատակարանում նորոգող Սարգիս գրիչը գրել էր, որ այն

  «Արդ նորոգեցաւ Աստվածաշունչ սուրբ Աւետարանս ի յերկիրս Գաւխտան (Գողթան) գաւառին, ի գիւղս որ կոչի Դաստակ, ի դուռնս եկեղեցւոյն՝ որ կոչի սբ․ Խորան, ի յաթոռակալութեան սբ․ Թումայի Առաքելոյն դեռաբոս և մեծահռչակ հրաբունի և Արհեպիսկոպոսի Տեր Գրգորիս․․․ Արդ աղաչեմ զձեզ յիշեցեք զանարժան և մեղաւոր սնոտի մեղսամած և փցուն գրչի սուտ անուն Սարգսի, որ չեմ արժան քահանայի, և որ զանունս ունիմ միայն և գործով ունայն, թողութիւն արէք պակասութեան գրոյս, քանզի ժամանակն դառն էր և դժուար, որ Շահթամազն չարաչար շուռ երեք և կալաը զմես և ազգի չարչարանք երետ մեզ, և թագեաց չէր, բրաւք և սրաւք, և չարչարանք խիստ էրետ մեզ․ և ես ի սերն աստծոյ նորոգեցի լալագին՝ Ավետարանս․․․ ի թվականս Հայոց Ռ․ Ա․ Հայ մեր, որ յերկինս ես»  


ՀուշարձաններԽմբագրել

Գյուղում կան երկու մսկիթներ, որոնցից մեկը 1610-1611 թվականներին կառուցված պարսկական մսկիթ էր, իսկ մյուսը 19-20-րդ դարերի մսկիթ էր։ Գյուղում հիշատակվում էր նաև հայկական Սուրբ Խորան եկեղեցին։

Դաստակի Սուրբ Խորան եկեղեցիԽմբագրել

Սուրբ Խորան եկեղեցին կառուցվել էր 12-13-րդ դարերում և գտնվում էր Դաստակ գյուղի հյուսիսային թաղամասում։ Ինչպես մյուս հայկական հուշարձանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, այնպես էլ Սուրբ Խորան եկեղեցին ավերվել է։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել