Դանիիլ Դիմիտրիևիչ Դուբով (ռուս.՝ Даниил Дмитриевич Дубов, ապրիլի 18, 1996(1996-04-18)[4][5][6], Մոսկվա, Ռուսաստան[7][3][8]), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2011)[12], արագ շախմատի աշխարհի չեմպիոն (2018): ՖԻԴԵ-ի պատվավոր անդամ Էդուարդ Դուբովի թոռն է։

Դանիիլ Դուբով
Պետություն(ներ) Ռուսաստան[1][2][3]
Ծննդյան ամսաթիվապրիլի 18, 1996(1996-04-18)[4][5][6] (28 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան[7][3][8]
Բնակության վայրՄոսկվա[9]
Կոչումգրոսմայստեր[10], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի վարպետ[11]
Ներկայիս վարկանիշ2707
ՖԻԴԵ համար24126055
365chessDaniil_Dubov
Chesstempo համար54383
ICCF համար54383
Մարզական ակումբՎերդեր Բրեմեն և SK Turm Emsdetten?
 Daniil Dubov Վիքիպահեստում

Մարզական նվաճումներ խմբագրել

2010 թվականից միջազգային վարպետ է։ Ռուսաստանի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների բազմակի չեմպիոն է։ Ռուսաստանի պատանեկան հավաքականի անդամ է։ 2009 թվականին Կիրիշիում տեղի ունեցած «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի հաղթողն է։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2009 թվականին հաղթեց մինչև 16 տարեկանների պատանեկան օլիմպիադան։ 2012 թվականին երկրորդ տեղը գրավեց շախմատի Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում, որն անցկացվում էր Տյումենում, և իրավունք ստացավ խաղալու սուպեր եզրափակչում։ 2013 թվականին մասնակցել է շախմատի աշխարհի գավաթի առաջնությանը։ Առաջին շրջանում վստահորեն հաղթեց Սերգեյ Ֆեդորչուկին (2 — 0): Երկրորդ շրջանում Դանիիլին սպասվում էր խաղ՝ գավաթի համար պայքարող Ռուսլան Պոնոմարյովի հետ։ Դա ողջ մրցաշարի ամենաինտրիգային խաղերից մեկն էր, քանի որ միայն «Մահվան» պարտիայից հետո աշխարհն իմացավ, թե ով է հաղթել։ Հաղթողը հենց Դանիիլն էր (5 — 4): Երրորդ շրջանում Դանիիլը պարտվեց Անտոն Կորոբովին (1½ — 2½)՝ այդպիսով դուրս մնալով մրցաշարից։

Բլից շախմատի աշխարհի առաջնության ժամանակ, որն անցկացվում էր Դոհայում 2016 թվականի դեկտեմբերի 29-30-ը, Դանիիլն զբաղեցրեց 3-րդ տեղը[13]։

2017 թվականին հաղթեց շախմատի Ռուսաստանի բարձրագույն լիգան, որն անց էր կացվում Սոչիում, և իրավունք ստացավ խաղալու սուպեր եզրափակչում։

2017 թվականին շախմատի աշխարհի գավաթի ժամանակ հասավ մինչև 1/8՝ հաղթելով Դանիել Ֆրիդմանին (3½ — 2½), Սերգեյ Կարյակինին (1½ — 1), Վլադիսլավ Արտյոմևին (1½ — 1): 1/8-ում պարտվեց ապագա հաղթող Լևոն Արոնյանին (1 — 1½):

Այդ նույն տարվա դեկտեմբերին երրորդ տեղը գրավեց շախմատի Ռուսաստանի սուպեր եզրափակչի առաջնությունում։

2018 թվականի արագ շախմատի[14] աշխարհի չեմպիոնն է։

Տարի Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2006 Դագոմիս Մինչև 10 տարեկան պատանիների շախմատի Ռուսաստանի առաջնություն 3
Հերցեգ Նովի Մինչև 10 տարեկան պատանիների շախմատի Եվրոպայի առաջնություն 7 2 0 7՝ 9-ից 3
2008 Հերցեգ Նովի Մինչև 12 տարեկան պատանիների շախմատի Եվրոպայի առաջնություն 7 1 1 7½՝ 9-ից 2
2009 Դագոմիս Մինչև 16 տարեկան պատանիների շախմատի Ռուսաստանի առաջնություն 4 0 5 6½՝ 9-ից 2
Կիրիշի Աշխարհի պատանի աստղեր 5 1 5 7½՝ 11-ից 1
2010 Վորոնեժ Վորոնեժ-օփեն 4 1 4 6՝ 9-ից 1
2011 Մոսկվա «Աէրոֆլոտ-օփեն» Ա 1 0 8 5՝ 9-ից
Ֆրանսիա Եվրոպայի առաջնություն 4 3 4 6՝ 11-ից
2012 Տյումեն Ռուսաստանի առաջնություն 5 5 1 5½՝ 11-ից 2
2016 Դոհա Բլից շախմատի աշխարհի առաջնություն 10 2 9 14½՝ 21-ից 3
2017 Սոչի Բարձրագույն լիգա 4 0 5 6½՝ 9-ից 1
2017 Թբիլիսի Աշխարհի գավաթ 1/8
2017 Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի առաջնության սուպեր եզրափակիչ 4 2 5 6½՝ 11-ից 3
2018 Սանկտ Պետերբուրգ Արագ շախմատի աշխարհի առաջնություն 7 0 8 11՝ 15-ից 1

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[15][16]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2006 2240 2175 2122 2240 2122
2007 2121 2187 2177 2161 2187 2121
2008 2177 2200 2237 2284 2284 2177
2009 2308 2372 2421 2416 2401 2421 2308
2010 2409 2406 2416 2446 2456 2456 2456 2406
2011 2459 2489 2505 2501 2501 2502 2505 2459
2012 2498 2536 2569 2569 2594 2603 2603 2600 2600 2603 2498
2013 2600 2614 2614 2614 2622 2638 2638 2624 2624 2641 2641 2629 2641 2600
2014 2614 2614 2618 2619 2614 2614 2614 2614 2614 2627 2629 2629 2629 2614
2015 2632 2632 2627 2631 2659 2661 2661 2654 2661 2661 2655 2655 2661 2627
2016 2646 2646 2634 2644 2644 2666 2661 2648 2648 2648 2648 2660 2666 2634
2017 2661 2661 2661 2660 2660 2652 2658 2666 2666 2677 2677 2683 2683 2652
2018 2694 2694 2701 2696 2696 2691 2691 2691 2709 2703 2703 2703 2709 2691
2019 2703 2703 2703 2690 2690 2700 2700 2699 2699 2699 2676 2690 2703 2676
2020 2683 2699 2699 2699 2699 2699 2699 2699 2699 2699 2699 2702 2702 2683
2021 2710 2710 2710 2714 2720 2720 2710
2022 2720 2711 2702 2708 2720 2702
2023 2716 2710 2716 2710
2024 2708 2708 2708


Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.smh.com.au/articles/2003/09/13/1063341817281.html?from=storyrhs
  2. http://ibnlive.in.com/news/sasikiran-ousted-from-world-cup-adhiban-to-face-nakamura/415064-5-23.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://chess-results.com/tnr159901.aspx?lan=1
  4. 4,0 4,1 http://www.chess.com/blog/gludug/top-100-juniors-chess-player-july-2014
  5. 5,0 5,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=343
  6. 6,0 6,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=339
  7. 7,0 7,1 7,2 http://www.chessblog.com/2011/12/sunday-chess-interview-with-talented-14.html
  8. 8,0 8,1 8,2 http://chess-db.com/public/pinfo.jsp?id=24126055
  9. https://www.spiegel.de/sport/daniil-dubow-die-einzige-moeglichkeit-etwas-in-russland-zu-aendern-ist-eine-revolution-a-1b7084db-c947-4687-8f0c-e5410d12750e
  10. FIDE Ratings and Statistics
  11. https://en.chessbase.com/post/daniil-dubov-grandmaster-at-fourteen
  12. «Russian Chess Federation (Российская шахматная федерация) — Поздравляем с присвоением званий!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  13. Final Ranking after 21 Rounds Արխիվացված 2016-12-29 Wayback Machine FIDE World Chess Rapid & Blitz Championships Doha 2016
  14. «King Salman World Rapid Championship 2018 Open» (անգլերեն). Chess-Results. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  16. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիիլ Դուբով» հոդվածին։