Դանիել Մաքդոնալդ

Ավստրալացի դերասանուհի

Դանիել Լուիզ Մաքդոնալդ (անգլ.՝ Danielle Louise Macdonald, մայիսի 19, 1991(1991-05-19)[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։

Դանիել Մաքդոնալդ
Ծնվել էմայիսի 19, 1991(1991-05-19)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ԿրթությունMater Maria Catholic College?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի

Վաղ տարիներ խմբագրել

Մաքդոնալդը ծնվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[3][4]։ Նա սովորել է Ավստրալիայի կատարողական արվեստի համալսարանում[5]։

Կարիերա խմբագրել

Մաքդոնալդը 18 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես[5]։ «Թմբլիկներ» սերիալում ստացել է գլխավոր դերերից մեկը, սակայն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ժամանակին ժամանել ԱՄՆ և կորցրել է դերը[3]։

2013 թվականին Մաքդոնալդը մեծ էկրանին առաջնաելույթ է ունեցել «Արևելքը» թրիլլերի դերով, որից հետո «Վստահիր ինձ» (2013) և «Ամեն գաղտնի բան» (2014) ֆիլմերում ունեցել է փոքր դերեր։ 2017 թվականին «Փայթի Քեյքս» դրամայում կատարել է գլխավոր դերը[3][4][5], ինպչես նաև դեր է ունեցել «Հեշտ» սերիալում և «Լեյդի Բըրդ» ֆիլմում։

2018 թվականին Մաքդոնալդը կատարել է դերեր «Թմբլիկ» և «Թռչունների արկղ» ֆիլմերում, ինչպես նաև «Մաշկ» կարճամետրաժ ֆիլմում՝ շահելով «Օսկար» մրցանակը։ 2019 թվականին նա կրկնողական դեր է ստացել է «Անհավատալի» սերիալում[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2010 Գողը The Thief գանձապահուհի Կարճամետրաժ ֆիլմ
2013 Արևելքը The East Թես
2013 Վստահիր ինձ Trust Me Դելիա
2014 Ամեն գաղտնի բան Every Secret Thing Էլիս Մեննինգ
2015 Կրիա Tortoise Թերի Կարճամետրաժ ֆիլմ
2017 Փաթի Քեյքս Patti Cake$ Պատրիշա «Փեթի» Դոմբրովսկի
Լեյդի Բըրդ Lady Bird Օլիվիա
2018 Մաշկ Skin Քրիսթա Կարճամետրաժ ֆիլմ
Մաշկ Skin Ջուլի Փրայս
Թռչունների արկղ Bird Box Օլիմպիա
Թմբլիկ Dumplin' Ուիլոուդին Դիքսոն
2019 Ես կին եմ I Am Woman Լիլիան Ռոքսոն
Դրախտային բլուրներ Paradise Hills Քլոյա
Արտադասարական պարապմունքներ Extracurricular Activities Բեկի Ուոլես
2020 Հեռանալ առանց հրաժեշտի French Exit Մեդելին

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2011 Glee Glee աղջիկ #1 «Born This Way» էպիզոդ
2013 Հեռուստահաղորդավարներ Newsreaders Փեմ Բել «Fit Town, Fat Town» էպիզոդ
2014 Հմայիչ խաբեբաները Pretty Little Liars Քեթի «Whirly Girly» էպիզոդ
2015 2 կոտրված աղջիկներ 2 Broke Girls Էշլին «And the Knock-Off Knockout» էպիզոդ
Լինում է ավելի վատ The Middle Էմի «Cutting the Cord» էպիզոդ
2016 Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ American Horror Story: Roanoke Բրիսթոլ Վինդոուզ «Chapter 10» էպիզոդ
2017-2019 Հեշտ Easy Գրեյս Հյուրային դեր, 2 էպիզոդ
2019 Անհավատալի Unbelievable Էմբեր Կրկնողական դեր, 7 էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Ford, Rebecca (2017 թ․ հունվարի 22). «Hollywood's Next Big Thing: 'Patti Cake$' Star Danielle Macdonald Goes From Lost TV Role to Sundance Breakout». The Hollywood Reporter (անգլերեն).
  4. 4,0 4,1 Limbachia, Dixie (2017 թ․ հուլիսի 27). «'Patti Cake$' Star Danielle Macdonald on Learning to Rap for Sundance Film». Variety (անգլերեն).
  5. 5,0 5,1 5,2 Utichi, Joe (2017 թ․ մայիսի 16). «'Patti Cake$' Star Danielle Macdonald On Tackling Her First Lead Role Without Killa P's Self-Confidence – Cannes Ones To Watch». Deadline (անգլերեն).
  6. Petski, Denise (2018 թ․ հուլիսի 26). «'Unbelievable': Danielle Macdonald Joins Netflix Limited Series». Deadline (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Մաքդոնալդ» հոդվածին։