Հմայիչ խաբեբաները (անգլ.՝ Pretty Little Liars), դետեկտիվ դրամատիկ թրիլլեր ժանրի ամերիկյան աշխարհահռչակ երիտասարդական սերիալ է։ Սերիալը ցուցադրվում է ամերիկյան ABC Family հեռուստաընկերությամբ։ Սերիալը հայտնի է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի երիտասարդների շրջանում։ Սերիալը պատմում է հինգ ընկերուհիների մասին, որոնցից մեկի կորստից հետո մյուս չորսը դառնում են «Է» ծածկանվամբ հանդես եկող մի անհայտ անձի զոհերը։ Դեպքերը ծավալվում են Ռոուզվուդ կոչվող փոքր քաղաքում։ 2013 թ.-ի հոկտեմբերին սկսվեց ցուցադրվել սերիալի սփին-օֆֆ «Ռեյվնսվուդ» սերիալը, բայց այն անհաջողության մատնվեց ու չեղարկվեց առաջին սեզոնի ավարտից անմիջապես հետո։

Հմայիչ խաբեբաները
Изображение логотипа
Ժանրթրիլլեր հեռուստասերիալ, դեռահասական դրամա, առեղծվածների մասին հեռուստասերիալներ, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր ԱՄՆ
ՀիմքPretty Little Liars?[1]
Լեզուանգլերեն[2]
ՌեժիսորNorman Buckley?[3], Ron Lagomarsino?[3], Չադ Լոու[3], Առլին Սենֆորդ[3], Մայքլ Գրոսման[3], Մելանի Մայրոն[3], Այ․ Մարլին Քինգ[3], Liz Friedlander?[3], Լեսլի Լինկա Գլաթեր[3], Էլոդի Քին[3], Bethany Rooney?[3], Kimberly McCullough?[3], Ռոջեր Քամբլ[3], Տրոյան Բելիսարիո[3], Ջոզեֆ Դոգերթի[3], Wendey Stanzler?[3], Jamie Babbit?[3], Paul Lazarus?[3], Ջ. Միլեր Թոբին[3], Դանա Գոնսալես[3], Joanna Kerns?[3], Թիմ Հանթեր[3], Միկ Գարիս[3], Joshua Butler?[3] և Մայքլ Գոի[3]
Գլխավոր
դերերում
Տրոյան Բելիսարիո, Շեյ Միտչել, Էշլի Բենսոն, Սաշա Պիտերս, Լյուսի Հեյլ, Ջանել Փերիշ, Իան Հարդինգ[3], Laura Leighton?[3], Հոլի Մերի Կոմբս[3], Չադ Լոու[3], Թայլեր Բլեքբերն[3], Քիգան Ալեն[3], Թամմին Պամելա Սուրսոկ[3], Լինդսի Շոու[3], Անդերա Փարքեր[3], Տորի Դևիտո[3], Nia Peeples?[3], Drew Van Acker?[3], Նոլան Նորթ[3], Բրենթ Դոգերտի[3], Bryce Johnson?[3], Yani Gellman?[3], Բյանկա Լոուսոն[3], Ռոմա Մաֆֆիա[3], Վանեսա Ռեյ[3], Ռայան Մերիման[3], Շոն Ֆերիս[3], Jim Abele?[3], Ամանդա Շուլ[3], Amber Borycki?[3], Դիեգո Բոնետա[3], Քլեր Հոլթ[3], Գրեգ Սալկին[3], Roark Critchlow?[3], Ադամ Լամբերտ[3], Արդեն Չո[3], Պատրիկ Ջեյ Ադամս[3], Anne Marie Loder?[3], Աննաբեթ Գիշ[3], Kamar de los Reyes?[3], Լարիսա Օլեյնիկ[3], Amanda Leighton?[3], Մեգ Ֆոսթեր[3], Չաք Հիտտինգեր[3], Նաթանիել Բուզոլիչ[3], Ռեգի Օսթին[3], Սթիվ Թալլի[3], Քլոյի Բրիջես[3], Սթիվեն Կրուգեր[3], Մայքլ Մանտել[3], Sydney Penny?[3], P.J. Boudousqué?[3], Ավրորա Պերինո[3], Aeriél Miranda?[3], Ռեբեկա Բրիդս[3], Մեդդի Զիգլեր[3], Anne-Marie Johnson?[3], Նիկոլաս Գոնսալես[3], Սփրեյգ Գրեյդեն[3], Patti Yasutake?[3], Էմմա Դյումոն[3], Edward Kerr?[3], Yvette Freeman?[3], Էյփրիլ Գրեյս[3], Ալոնա Տալ[3], Քրիսթեն Քլոուք[3], Շառլոտա Ռեյ[3], Connor Trinneer?[3], Բեթթի Բակլի[3], Կառլ Տ․ Ռայթ[3], Mary Page Keller?[3], Ռոբբի Ամելլ[3], Titus Odell Makin Jr.?[3], Elizabeth McLaughlin?[3], Էմի Յասբեկ[3], Ռումեր Ուիլիս[3], Մելանի Մայրոն[3], Brett Dier?[3], Միշել Հյորդ[3], Wes Ramsey?[3], Jake Weary?[3], Միքաել Հալսեյ[3], Թոմ Լորեն[3] և Այ․ Մարլին Քինգ[3]
Գործադիր պրոդյուսերԱյ․ Մարլին Քինգ, Charlie Craig?, Oliver Goldstick?, Ջոզեֆ Դոգերթի և Լեսլի Մորգենշտայն
ՍցենարիստԱյ․ Մարլին Քինգ[3], Ջոզեֆ Դոգերթի[3] և Սառա Շեպարդ
ԵրաժշտությունՄայքլ Սյուբի
Պատմվածքի վայրRosewood, Pennsylvania?
Նկարահանման վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ160
Էկրաններին էհունիսի 8, 2010-ից հունիսի 27, 2017
ՀեռուստաալիքABC Family[4]
ԸնկերությունWarner Bros. Television և Ալլոյ Ինթերթեյնմենթ
ԴիստրիբյուտորWarner Bros. Television և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
ՀաջորդՀմայիչ խաբեբաները։ Պերֆեկցիոնիստները, Ռեյվենսվուդ, Pretty Little Liars: Original Sin? և Pretty Dirty Secrets?
ԿապակցվածՌեյվենսվուդ, Pretty Dirty Secrets?, Հմայիչ խաբեբաները։ Պերֆեկցիոնիստները և Pretty Little Liars: Original Sin?
Պաշտոնական կայքէջ

Սյուժեն խմբագրել

Սպենսեր Հասթինգս, Հաննա Մերին, Արիա Մոնթոգոմերի ու Էմիլի Ֆիլդս անունով չորս ընկերուհիների կյանքը կտրուկ փոխվեց երբ անհետացավ իրենց մյուս ընկերուհին՝ Էլիսոն Դիլոուրենտիսը։ Աղջկա կորելուց մեկ տարի անց, գտնվեց մի դիակ, որը վերագրվեց որպես Էլիսոնի դիակ, սակայն դա բոլորովին էլ այդպես չէր։ Կեղծ թաղումից հետո չորս ընկերուհիները սկսեցին դավադրական նամակներ ստանալ «Է» ծածկանվամբ մի կասկածելի անձի կողմից, ով հետապնդում էր աղջիկներին՝ դժոխք դարձնելով նրանց կյանքը։ Աղջիկները տարիներ շարունակ դիմանում էին «Է»-ի հալածանքներին ու հավատով շարունակում իրենց ընկերուհու փնտրտուքները։ Նրանք հանդիպեցին բազմաթիվ մարդկանց, դարձնելով նրանց կասկածյալներ, դադարեցին վստահել իրենց շրջապատում շատերին ու կորցրեցին նորմալ կյանքով ապրելու հնարավորությունը։ Ամեն ինչ կտրուկ փոխվեց երբ աղջիկները պարզեցին որ Էլիսոնը ողջ է ու գտան նրան։

Սյուժեն գրքում։ Գրքի ու սերիալի տարբերությունները զգալի են։ Գրքում կերպարներն այլ կերպ են նկարագրված, բայց հայտնվում են սերիալում բոլորովին այլ կերպ։ Ըստ գրքի «Է»-ն Էլիսոնի երկրվորյակ քույրն է, բայց սերիալի սցենարիստ Մառլենե Քինգը հաստատել է, որ սերիալում ամեն ինչ այլ կերպ է լինելու և ամենայն հավանականությամբ «Է»-ն կլինի մեկ ուրիշը։

Կերպարները խմբագրել

Էլիսոն Դիլոուրենտիս։ Դերակատար` Սաշա Պիտերս։ խմբագրել

Էլիսոնը դպրոցի և քաղաքի ամենահայտնի աղջիկներից մեկն էր։ Էլիսոնը շփվում էր դպրոցի բոլոր աշակերտների հետ, բայց նաև աչքի էր ընկնում իր տարօրինակ արարքներով։ Էլիսոնը միշտ տարօրինակ բաներ էր ասում իր ընկերուհիներ, հաճախ վախեցնում էր նրանց, հաճախ զգուշացնում մոտեցող վտանգի մասին, իսկ հաճախ անհետանում էր, անհանգստության պատճառ դառնալով։ Իրավիճակը ամբողջովին փոխվեց երբ Էլիսոնն անհետացավ, նրան մեկ տարի անհետ կորած էին համարում, իսկ իր կորստից մեկ տարի անց գտան մի դի, վերագրելով այն իբրև Էլիսոնի դին։ Տեղի ունեցավ Էլիսոնի թաղումը՝ չնայած նրան, որ նա ողջ ու առողջ էր, բայց փախչում էր իրեն հետապնդող թշնամուց։ Չորրորդ սեզոնում հաստատվեց Էլիսոնի ողջ լինելը ու նա ետ վերադարձավ ընկերուհիների մոտ։ Սակայն ամեն ինչ այլ էր, որովհետև «Է»-ն հետապնդում էր Էլիսոնի ու ցանկանում էր նրա մահը։

Հաննա Մերին։ Դերակատար` Էշլի Բենսոն։ խմբագրել

Բոլորի ծաղրանքի առարկա Հաննան, սկսեց շփվել բոլորի հետ միայնն Էլիսոնի շնորհիվ։ Չնայած նրան որ Էլիսոնը նրա լավագույն ընկերուհին լինելով հանդերձ ծաղրում էր նրան, բայց մեկ է նա միշտ օգնում էր նրան դժվար պահերին։ Էլիսոնի անհետացումից հետո Հաննան դարձավ դպրոցի ամենահայտնի աղջիկը։ Հաննան նույնպես բազմաթիվ խնդիրների մեջ առաջ քաշվեց, նա հայտնվեց ոստիկանատանը գողության պատճառով, «Է»-ի կողմից ենթարկվեց ավտովթարի և այլն։ Հաննա սիրում էր ու սիրում է Կալեբ Ռիվերս անունով մի հաքերի, ում նախկինում պահում էր իրենց տանը։ Հաննայի պատճառով բազմիցս խնդիրների մեջ է ընկել իր մայրը, նույնիսկ հայտնվել է բանտում։

Սպենսեր Հասթինգս։ Դերակատար` Տրոյան Բելիսարիո։ խմբագրել

Հինգ ընկերուհիներից ամենախելացին ու ամենասովորողը։ Սպենսերը դպրոցի ամենալավ սովորող աշակերտներից մեկն է, բայց քիչ չի հայտնվում անհաջող ու տհաճ իրավիճակներում։ Նախկինում Սպենսերը հանդիպում էր իր քրոջ ընկերների հետ։ Իր և իր քրոջ ընկերների հարաբերություններին ականատես էր Էլիսոնը, ով հաճախ էր սպառնում Սպենսերին, դա էլ դառնում էր նրանց հաճախակի կոնֆլիկների պատճառը։ Սպենսերը նույնիսկ կասկածում էր, որ վնասել է Էլիսոնին թմրանյութերի ազդեցության տակ, բայց ամեն ինչ փոխվեց երբ Էլիսոնն ամեն ինչ պարզաբանեց։ Մինչ դա Սպենսերը նույնիսկ հայտնվել էր վերականգնողական կենտրոնում։ Սպենսերը հանդիպում է Տոբի անունով տղայի հետ։

Արիա Մոնթգոմերի։ Դերակատար` Լյուսի Հեյլ։ խմբագրել

Հնգյակի ամենացածրահասակ աղջիկը, ով սովորություն ունի իր ուսուցիչների հետ սիրավեպ սկսելու։ Սերիալի առաջին սերիայում Արիան բարում ժամանակ էր անցկացնում մի տղայի հետ, իսկ հաջորդ օրը պարզվեց որ նա իր իսկ անգլերենի ուսուցիչն է։ Նրանք հանդիպում էին բավականին երկար ժամանակ, մինչև որ Արիան ընկերուհիներից իմացավ Էրզրայի «Է»-ն լինելու մասին, սակայն դա բոլորովին էլ այդպես չէր, քանզի նա ուղղակի ցանկանում էր օգնել Էլիսոնին, բայց այդ ամենն այլ կերպ էր ընկալվում մյուսների կողմից։ Արիան նաև հանդիպում էր իր մյուս ուսուցչի՝ Ջեյքի հետ, ում հետ նրա հարաբերությունները երկար չտևեցին։

Էմիլի Ֆիլդս։ Դերակատար` Շեյ Միթչելլ։ խմբագրել

Ընկերուհիներից միակ համասեռամոլ աղջիկը։ Էմիլին լողորդուհի է, սակայն այնքան էլ չի զբաղվում լողով «Է»-ի ու վերջերս կատարվող դեպքերի պատճառով։ Էմիլին նախընտրում է աղջիկներին, սկզբում նա հանդիպում էր Մայա անունով մի աղջկա հետ, ով ապրում էր Էլիսոնի նախկին տանը, բայց նրանք բաժանվեցին երբ Մայան հեռացավ քաղաքից, իսկ հետագայում պարզվեց որ նա մահացել է։ Էմիլին հանդիպում էր նաև Սամարա անունով մի աղջկա հետ, ում հետ նրա հարաբերությունները փչացան «Է»-ի դավադրության պատճառով։ Էմիլին հանդիպում է Փեյջ անունով լողորդուհու հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայիչ խաբեբաները» հոդվածին։