Թռչունների արկղ (ֆիլմ, 2018)

«Թռչունների արկղ» (անգլ.՝ Bird Box), ռեժիսոր Սյուզան Բիրի հետապոկալիպտիկ սարսափ ֆիլմը, որը թողարկվել է 2018 թվականին։ Սցենարը գրել է Էրիկ Հայսերերը[2]։ Սյուժեն հիմնված է Ջոշ Մալերմանի՝ 2014 թվականին հրատարակված համանուն գրքի վրա։

Թռչունների արկղ
անգլ.՝ Bird Box
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, սարսափ ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, թրիլեր, վեպի էկրանավորում և հետապոկալիպսիսյան ֆիլմ
Թեմազանգվածային ինքնասպանություն
ՀիմքԹռչունների արկղ
Թվականդեկտեմբերի 21, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍյուզաննա Բիր
ՊրոդյուսերՔրիս Մորգան և Քլեյթոն Թաունսենդ
Սցենարի հեղինակԷրիկ Հայսերեր
ԴերակատարներՍանդրա Բուլոք[1], Թրևանթե Ռոդս[1], Ջոն Մալկովիչ[1], Սառա Փոլսոն[1], Ջեքի Ուիվեր[1], Ռոզա Սալազար[1], Դանիել Մաքդոնալդ[1], Լիլ Ռել Հաուերի[1], Թոմ Հոլանդեր[1], Մըշին Գան Քելլի[1], Բրեդլի Դերիլ Վոնգ[1], Փրուիթ Թեյլոր Վինս[1], Փարմինդեր Նագրա[1], Ռեբեկա Փիջոն[1], Էմի Գամենիք[1], Թեյլոր Հանդլի[1], Հեփի Անդերսոն[1], Դևիդ Դասթմալչյան[1], Քեյթ Ջարդին[1], Քրիստոֆեր Լոգան[1], Ֆրենկ Մոթեք[1], Ջոնաթան Չեյզ[1], Դենիս Քեյֆեր[1] և Էշլի Էնն Ալվարադո[1]
ՕպերատորՍալվատորե Տոտինո
ԵրաժշտությունԹրենթ Ռեզնոր
ՄոնտաժԲեն Լեսթեր
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԼոս Անջելես, Սանտա Կլարիտա, Սկրիփս քոլեջ, Լա Պուենտե և Սմիթ Ռիվեր
ԿինոընկերությունՆեթֆլիքս
Տևողություն124 րոպե
Պաշտոնական կայքէջ

2018 թվականի նոյեմբերի 12-ին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի փառատոնում տեղի է ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան[3], դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ֆիլմը սահմանափակ վարձույթի է դուրս եկել։ 2018 թվականի դեկտեմբերի 21-ից ֆիլմը հասանելի է դարձել Netflix հարթակում։

Սյուժե խմբագրել

Հինգ տարի առաջ աշխարհն ընկղմվել էր քաոսի մեջ. տեսնելով ինչ-որ մի բան՝ մարդիկ ինքնասպան էին լինում։ Երկու հնգամյա երեխաներ ունեցող կինը, ռադիոյով լսելով անվտանգ վայրի մասին, գնում է փրկված համայնքը որոնելու և իր հետ տուփի մեջ թութակներ է տանում։ Այս նոր աշխարհում կյանքը պահպանելու համար ամենակարևորն այն է, որ կողմերը չտեսնեն և չլսեն, թե ինչպես են թռչունները արձագանքում մոտեցող վտանգին։ Գլխավոր հերոսուհին Մելորին է (Սանդրա Բուլոկ)՝ ամուսնալուծված հղի նկարչուհին։ Նրան վիճակված է անցնել վտանգի, բարեկամության, հավատարմության և դավաճանության շատ երկար ճանապարհ։ Այդ ճանապարհին Մելորին իր երեխաներին պետք է պահպանի այնպիսի էակներից, որոնց չի կարելի նայել, քանի որ դա մարդկանց մեջ ինքնասպանության հակում կառաջացնի[4]։

Դերերում խմբագրել

  • Սանդրա Բուլոք՝ Մելորի
  • Թրևանթե Ռոդս՝ Թոմ
  • Ջոն Մալկովիչ՝ Դուգլաս
  • Սառա Փոլսոն՝ Ջեսիկա
  • Ջեքի Ուիվեր՝ Շերիլ
  • Ռոզա Սալազար՝ Լյուսի
  • Դանիել Մաքդոնալդ՝ Օլիմպիա
  • Լիլ Ռել՝ Չարլի
  • Թոմ Հոլանդեր՝ Գարի
  • Մաշին Գան Քելլի՝ Ֆելիքս
  • Բրեդլի Վոնգ՝ Գրիգ
  • Պրուիտ Թեյլոր Վինս՝ Ռիկ
  • Պառմինդեր Նագրա՝ բժիշկ Լապեմ
  • Էմի Գամենիկ՝ Սամանտա
  • Թեյլոր Հենդլի՝ Ջեյսոն
  • Դավիթ Դաստմալչյան՝ կողոպտիչ

Արտադրություն խմբագրել

Էկրանավորման իրավունքները ձեռք են բերվել 2013 թվականին Universal Studios-ի կողմից՝ մինչև գրքի թողարկումը[5][6]։ Ռեժիսորի դերին հավակնել է Անդրես Մուսկետին, որը նկարահանել է նաև «Մամա» և «Այն» ֆիլմերը։ Սակայն 2017 թվականին Netflix սթրիմինգ ծառայությունը գնել է էկրանավորման իրավունքը, և ռեժիսոր է դարձել Սյուզաննա Բիրը։

2017 թվականի հոկտեմբերին սկսվել են ֆիլմի նկարահանումները[7]։ 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Netflix ծառայությունում հրապարակվել է ֆիլմի թրեյլերը[8]։ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին ֆիլմը հայտնվել է համաշխարհային վարձույթում։

Քննադատություն խմբագրել

2019 թվականի հունվարին լրագրողները ֆիլմում հայտնաբերել են իրական աղետի կադրեր։ Պարզվել է, որ Netflix-ը օգտագործել է Լաք-Մեգանթիք (Քվեբեկ) նավթով գնացքի վթարի պատկերները[9]։ Սկզբում Netflix-ում պնդում էին, որ չեն կարող փոփոխություններ կատարել արդեն նկարահանված ֆիլմերում, բայց հետո ներողություն են խնդրել Լաք-Մեգանթիկի բնակիչներից և խոստացել փոխարինել կադրերին մի քանի շաբաթվա ընթացքում։

Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է խառը գնահատականների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 64% վարկանիշ՝ 159 քննադատների գրախոսության հիման վրա՝ 10-ից 5,9 միջին գնահատականով[10]։ Metacritic կայքում ֆիլմը 26 գրախոսությունների հիման վրա ստացել է 100-ից 51 գնահատական, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին գնահատականներ» կարգավիճակին[11]։

Ընդունում խմբագրել

2019 թվականի հոկտեմբերին Netflix-ի հրապարակված տվյալների համաձայն՝ «Թռչունների արկղ» ֆիլմը դարձել է ամենադիտվողը բոլոր ֆիլմերի և սերիալների մեջ։ 80 մլն դիտորդի արդյունքում ֆիլմն առաջ է անցել «Առեղծվածային սպանություն» ֆիլմից (73 միլիոն դիտորդ) և «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալից (64 միլիոն դիտորդ[12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 Internet Movie Database — 1990.
  2. «Eric Heisserer In Talks To Adapt 'Bird Box' For Universal».
  3. «AFI Fest Adds Gala Screenings 'Green Book', 'Widows', World Premiere Of Sandra Bullock's 'Bird Box' And 'The Kominsky Method' TV Series».
  4. Малерман Джош — «Птичий короб» — описание книги // Best book ever | Издательство АСТ
  5. DETROIT PROUD: Josh Malerman « CBS Detroit
  6. 'Mama' Director Helming 'Bird Box' Adaptation (Exclusive) | Hollywood Reporter
  7. «Susanne Bier Begins Filming Netflix Movie Bird Box – NORDIC DRAMA». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Вышел эффектный трейлер хоррора "Птичий короб" с Сандрой Буллок». rg.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 25.10.2018-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. Дамир Камалетдинов (2019 թ․ մարտի 15). «Netflix удалит кадры с настоящей катастрофой из «Птичьего короба». Сначала в компании говорили, что это невозможно — Кино и сериалы на TJ». TJ. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  10. «Bird Box (2018)». Rotten Tomatoes.
  11. «Bird Box Reviews». Metacritic.
  12. Benjamin Lee (2019 թ․ հոկտեմբերի 22). «What Netflix's biggest reveal tells us about what works and what doesn't». // The Guardian.

Արտաքին հղումներ խմբագրել