Դրախտային բլուրներ (անգլ.՝ Paradise Hills), ռեժիսոր Էլիս Վեդդինգթոնի ֆանտաստիկ մելոդրաման։ Գլխավոր դերում Էմմա Ռոբերթսն է, նա մարմնավորում է հարուստ ընտանիքից աղջկա կերպար, որին ստիպում են ամուսնանալ առանց սիրո։ Աղջկա խռովությունը մեղմելու համար ընտանիքը նրան վերադաստիարակվելու է ուղարկում «Դրախտի բլուրներ» բարձրակարգ պանսիոն, որը կողմնակի աչքից թաքնված է արևադարձային կղզում։ Հերոսուհին պետք է իմանա այդ վայրի սարսափելի գաղտնիքը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի հունվարին, «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ[1]։

Դրախտային բլուրներ
անգլ.՝ Paradise Hills
Երկիր Իսպանիա
Ժանրֆենթեզի ֆիլմ և մելոդրամա
Թվական2019 և օգոստոսի 29, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլիս Վադինգթոն
ՊրոդյուսերԱդրիան Գեռա
Սցենարի հեղինակՆաչո Վիգալոնդո և Բրայան ԴեԼիու
ԴերակատարներԷմմա Ռոբերթս, Ջերեմի Իրվին, Միլա Յովովիչ, Ակվաֆինա, Էյսա Գոնսալես, Դանիել Մաքդոնալդ և Առնո Վալուա
ՕպերատորJosu Inchaustegui?
ԵրաժշտությունԼուկաս Վիդալ
Նկարահանման վայրԳրան-Կանարիա և Բարսելոնա
ԿինոընկերությունRTVE
Տևողություն95 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմն սկսվում է Ումայի` սնանկացած հարուստ ընտանիքի դստեր հարսանիքով, որտեղ հյուրերն ընդգծում են նրա նոր կերպարն ու վարքը։ Ավելի ուշ նրա ամուսինը, Սոնը, Ումային անկողին է տանում` նկատելով նրա հնազանդությունը, որով աղջիկը նախկինում աչքի չի ընկել։

Գործողությունները տեղափոխվում են առաջին տեսարանից երկու ամիս առաջ։ Ուման արթնանում է տարօրինակ մի սենյակում, «Դրախտում», ինչպես ասում է բարձրախոսի ձայնը։ Նրա համար նախաճաշ են բերում, որից, սակայն, Ուման խուսափում է։ Նա կարողանում է վազել մինչև ափամերձ քարանձավը, սակայն այնտեղ բախվում է Ամարնային, որն Ումային վերադարձնում է պահակախմբի մոտ։ Աղջկան տանում են Դքսուհու մոտ, որից Ուման իմանում է, որ ինքը գտնվում է «հուզական բուժման կենտրոնում»։ Այստեղ Ումային ուղարկել է մայրը` ստիպողական ամուսնությանը նրա դիմադրության պատճառով։ Ուման ուզում է փախչել կղզուց, և Ամարնան անսպասելիորեն համաձայնում է օգնել նրան` որոշելով փախչել հենց նույն գիշեր։ Աղջիկները, սակայն, քնում են, և փախուստը ձախողվում է։ Աստիճանաբար Ուման սովորում է տեղի կյանքին և ընկերանում իր սենյակակիցների` Քլոեի և Յուի, ինչպես նաև` իրեն սիրահարված հայտնի երգչուհի Ամարնայի հետ։ Նա հոգեբանական սեանսներ է անցնում Դքսուհու հետ, պատմում իր, մոր հետ ունեցած իր հարաբերությունների և վերջապես ցածր խավի տղայի հանդեպ իր սիրո մասին։ Նա ստիպված է լինում նաև թերապիա անցնել, որի ժամանակ իրեն կապում են ձիանման նստարանի վրա և ստիպում են տեսաշար նայել, որը պատմում է իր փեսացուի արժանիքների մասին։ Դրանից բացի, փոխում են աղջիկների ոճը, նրանք սկսում են յոգայով զբաղվել, դիմահարդարում անել և ամեն երեկո քնելուց առաջ կաթ են խմում։ Ուման քնելուց առաջ ուսումնասիրում է հոր նվիրած հոլոգրաֆիկ կուլոնը։

Որոշ ժամանակ անց Ուման կղզում հանդիպում է իր սիրելիին, Մարկուսին։ Նա խոստանում է փրկել նրան և տանում է նրան գաղտնի սենյակ։ Հեռակառավարման վահանակի օգնությամբ Մարկուսն անջատում է տեսախցիկը, և զույգը սիրով է զբաղվում։ Դա տեսնում է Ամարնան և երեկոյան խնդրում է աղջկան չվստահել տղային ու նրան է նվիրում իր երգը։ Հաջորդ օրը կղզու տարածքում է հայտնվում Ամարնայի երկրպագու սթալքերը։ Ավելի ուշ երգչուհին ասում է Ումային, որ նա սթալքեր չի, այլ տղամարդը եկել է կղզի, որպեսզի օգնի նրանց փախչել։ Նա Ումային ցույց է տալիս նավակն ու առաջարկում նրան ու Մարկուսին փրկվել։ Բացի դրանից, Ամարնան պատմում է, որ բոլոր աղջիկներին տրվող կաթի մեջ քնաբեր է ավելացվում։ Ինքը, Ամանտան, լքում է կղզին, քանի որ բուժված է համարվում։

Թերապևտիկ սեանսներից մեկի ժամանակ Ումային ցուցադրում են իր հոր ինքնասպանության տեսարանը, Ուման պահանջում է դադարեցնել ցուցադրումը, իրեն ագրեսիվ է պահում և փորձում է փախչել։ Նա Դքսուհուն մեղադրում է ստելու համար։ Աղջկան հանգստացնում են դեղերի օգնությամբ, և Ուման արթնանում է երկու շաբաթ անց։ Դքսուհին հաղորդում է նրան, որ Ուման հենց վաղը տուն կվերադառնա, և ցույց է տալիս նրան Ամարնայի մասնակցությամբ տեսահոլովակ, որտեղ վերջինս իրեն չի պահում այնպես, ինչպես պահում էր պանսիոնում։ Ուման չի հավատում տնօրենին և համոզում է Քլոեին և Յուին փախչել։ Գիշերը Յուին տանում են վերջնական պրոցեդուրայի, և Ուման ու Քլոեն փորձում են փրկել իրենց ընկերուհուն։ Գործողությունն իրականացնող բժիշկները փորձում են սպանել աղջիկներին, բայց նրանք կարողանում են փախչել։ Յուին, որին բժիշկները քիչ էր մնում, որ սպանեին, աղջիկները տանում են ձեռքերի վրա` վատ ինքնազգացողության պատճառով։

Շենքի միջով վազելիս նրանք ընկնում են մոնիտորներով սենյակ, որտեղ ցուցադրվում է աղջիկներից յուրաքանչյուրի մասին ամբողջ տեղեկատվությունը` ներառյալ թերապևտիկ սեանսների տեսագրությունները։ Այնտեղ նրանք հասկանում են, որ այդ ամբողջ ընթացքում իրենց ոչ թե բուժել են, այլ ուսումնասիրել` հավաքելով ամենաչնչին տեղեկատվությունն անգամ։ Այնտեղ Ուման իմանում է, որ Մարկուսը չէր պատրաստվում փրկել իր սիրելիին, այլ պետք է օգներ տեղեկատվություն ստանալ սեռական հարաբերության ժամանակ աղջկա վարքի մասին։ Ուման փորձում է հասկանալ, թե ինչի համար է դա նրանց պետք, սակայն աղջիկները նորից ստիպված են լինում փախչել պահակներից։ Հաջորդ սենյակը, որտեղ հայտնվում են աղջիկները, լինում է նրանց երկվորյակներով սենյակը։ Այս աղջիկները ցածր խավից են, որոնց բազմաթիվ վիրահատություններից հետո տվել են պանսիոնի այցելուների արտաքինը, և նրանք սովորում են իրենց ավելի հնազանդ պահել և դառնալ այս կանանց փոխարինողները։ Յուն մահանում է, և Ուման ու Քլոեն ստիպված են լինում փախչել առանց նրա, սակայն դրանից առաջ Ուման իր կրկնօրինակին տալիս է իր կուլոնն ու ասում, որ Ումա դառնալու համար նա ստիպված է ատել Սոնին, որը մեղավոր է իր հոր մահվան համար։

Ուման ու Քլոեն այգի են ընկնում։ Քլոեն ընկնում է, և Ուման նրա ճիչի վրա գնալով, այգու վարդերի մեջ տեսնում է պանսիոնի նախկին այցելուների անկենդան մարմինները։ Երբ Ուման հասնում է Քլոեին, նա տեսնում է նրա վրա խոնարհված Դքսուհուն, որը ծծում է աղջկա արյունը։ Անսպասելիորեն հայտնվում է Ումայի երկվորյակը, որը շեղում է Դքսուհուն, և Ուման հասցնում է կնոջը հարվածել վիրահատարանից գողացած հերձադանակով։ Ուման և նրա երկվորյակը պատրաստվում են փախչել կղզուց, սակայն աղջիկներին փնտրում են ամբողջ կղզով մեկ։ Նրանց գտնում է Մարկուսը, որը զղջալով իր արածի համար, մյուսներին չի հայտնում աղջիկների տեղը։

Նավակի վրա Ուման ծանոթանում է իր կրկնօրինակի հետ։ Երկրորդ աղջկա անունը Անա է, նա ցածր խավից է և համաձայնել է փոխարինել Ումային, որպեսզի կարողանա կերակրել իր կրտսեր եղբորը։ Աղջիկները միասին ծրագիր են մշակում, և Անան վերադառնում է կղզի։ Նա փոխարինում է Ումային և ամուսնանում է Սոնի հետ։ Հարսանիքի ժամանակ նա մնում է հյուրերի հետ, որոնք ներքևում, բոլորի ներկայությամբ ընդգծում են նրա հիանալի վարքը։ Միևնույն ժամանակ վերևում Ուման գայթակղում է Սոնին, որը նշում է նրա հնազանդությունը, և սպանում է նրան։ Անան վերև է բարձրանում, ննջարանում սպասում է միառժամանակ և ճչում է։ Այժմ նա կարող է ապրել հարուստ այրու կյանքով, իսկ վրեժխնդիր եղած Ուման թաքնվում է գիշերվա խավարում։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2017 թվականի նոյեմբերին «Դրախտային բլուրներ» ֆիլմի նկարահանող խմբին են միացել Էմմա Ռոբերտսը և Դանիել ՄաքԴոնալդըմ ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Էլիս Ուոդդինգթոնը։ Սցենարի համահեղինակներն են Նաչո Վիկալոնդոն ու Բրայան ԴեԼիյուն։ Ֆիլմի պրոդյուսերներն են դարձել Ադրիան Հերրան ու Նուրիա Վոլը` Nostromo Pictures ընկերության աջակցությամբ[2]։ 2018 թվականի մարտին Էյսա Գոնսալեսը միացել է ֆիլմի քասթինգին[3], 2018 թվականի ապրիլին դերասանական խմբին են միացել Միլլա Յովովիչը, Ջերեմի Իրվինն ու Ակվաֆինան[4]։

Տեղանք և նկարահանումներ խմբագրել

Նկարահանումների համար հարմար տարածք փնտրվել է և՛ Բարսելանոյի մոտակայքում, և՛ Կանարյան կղզիների ջունգլիներում, և բուսաբանական այգիներում։ Ընտրվել է Միջերկրական ծովի իսպանական ափամերձ հատվածըref>РАЙСКИЕ ХОЛМЫ / Paradise Hills - пресс-релиз</ref>:

Նկարահանումներն սկսվել են 2018 թվականի ապրիլից[5]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմն արդեն ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ։ Այն գնահատում են դեկորացիաների, հագուստի և ֆեմինիստական մոտեցման համար։ Լուիզա Մուրը Screen Zealots-ից գրում է, որ «երբեմն ֆիլմն անկանոն է թվում, սակայն այն այնքան լավ է նկարահանված և դրա մեջ այնքան հետաքրքիր բաներ կան, որ հանցագործություն կլիներ չծափահարել հեղինակների ջանքերին»[6]։ Կառլոս Էլիգարը The Wrap-ից ուշադրություն է դարձնում ֆիլմի կարևոր գաղափարին. «Արքայադուստրերին ասպետ պետք չէ` բանտից դուրս գալու համար, նրանք իրենց կարող են բանտեր պայթեցնել»[7]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը 70% վարկանիշ ունի։ Կայքի կարծիքները միաձայն են. «Ամբիցիաները երբեմն գերազանցում են իրականացումը, սակայն միևնույն ժամանակ «Դրախտի բլուրները» երկրպագուներին առաջարկում են գիտական հնարած ֆանտաստիկայի փոխարեն յուրահատուկ տեսողական վայելք` հրատապ թեմաներով»[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sundance Film Festival Unveils 2019 Features Lineup
  2. AFM: Emma Roberts, Danielle Macdonald Topline ‘Paradise Hills’ (EXCLUSIVE)
  3. ‘Baby Driver’s Eiza Gonzalez Set For ‘Paradise Hills’
  4. Milla Jovovich & More Join Emma Roberts In ‘Paradise Hills’
  5. Emma Roberts' New Sci-Fi Film Looks Like A Period Piece To Us
  6. Moore, Louisa (2019 թ․ հունվարի 31). «Paradise Hills». Screen Zealots.
  7. Aguilar, Carlos (2019 թ․ հունվարի 31). «Paradise Hills: Film Review». The Wrap.
  8. «Paradise Hills». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել