Մաշկ (անգլ.՝ Skin), ամերիկյան դրամատիկական կարճամետրաժ ֆիլմ, որ նկարահանել է Գայ Նատիվը։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի որպես լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ[2][3]։ Նատիվի «Մաշկ» լիամետրաժ ֆիլմը, որը նույնպես թողարկվել է 2018 թվականին, կապ չունի տվյալ ֆիլմի հետ։

Մաշկ
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորGuy Nattiv?
ՊրոդյուսերGuy Nattiv?
Սցենարի հեղինակGuy Nattiv?[1]
ԴերակատարներՋոնաթան Թաքեր, Ջեքսոն Ռոբերտ Սքոթ, Դանիել Մաքդոնալդ, Lonnie Chavis? և Բեշի
Տևողություն20 րոպե

Սյուժե խմբագրել

Ջեֆրին (Ջոնաթան Թաքեր) կտրում է որդու՝ Տրոյի (Ջեքսոն Ռոբերտ Սքոթ) մազերը։ Ընտանիքը գնում է լիճ՝ իրենց ընկերների մոտ։ Նրանց դաջվածքներից հասկանալի է, որ նրանք նեոնացիստների խումբ են։ Ջեֆրին պարծենում է, որ իր որդին կարող է խփե նշանակետին ինքնաձիգով և ընդունում է խաղադրույքներ։ Տրոյը հաջողությամբ կրակում է նշանակակետին։

Խումբը գնում է մթերային խանութ, որտեղ Քրիստան (Դանիել Մաքդոնալդ) գնում է ուտելիք։ Դրամարկղի մոտ Տրոյը տեսնում է աֆրոամերիկացի Ջեյդիին (Բաշի), որի ձեռքին խաղալիք կա։ Տրոյն ու տղամարդը ժպտում են միմյանց։ Մինչ Ջեյդին տեղավորում է գնումները, Ջեֆրին նկատում է որդու ու այդ տղամարդու փոխադարձ հայացքներն ու Ջեյդիին մեղադրում այն բանում, որ նա նեղացրել է իր որդուն։ Ջեյդին հերքում է դա, բայց Ջեֆրին նրան ռասայական վիրավորանքներ է հասցնում։ Ջեյդին հեռանում է՝ Ջեֆրիին ասելով, որ նա խնդիրներ կունենա։

Ջեֆրին վիճաբանության մասին պատմում է իր ընկերներն, և նրան հետևում են Ջեյդին։ Ջեֆրին ու նրա ընկերնեը դաժանորեն ծեծում են Ջեյդիին, իսկ նրա կինն, որը գտնվում էր ոչ հեռու կայանած մեքենայում, ոստիկանություն է կանչում։ Տրոյը մեքենայի պատուհանից նայում է Ջեյդիի որդու՝ Բրոննիի (Լոննի Չիվաս) աչքերին, որը մոտավորապես իր տարիքին է։

Հաջորդ երեկոյան Ջեֆրին ու Տրոյը գնում են տուն և տեսնում իրենց ճանապարհը փակող մեքենան։ Ջեֆրին մոտենում է մեքենային, և մի խումբ սևամորթներ առևանգում են նրան։ Ջեֆրիին տանում են ավտոտնակ, որտեղ մի քանի սևամորթներ ու Բրոննին նրան թմրանյութեր են տալիս և դաջվածքներ անում մի քանի օր շարունակ։

Մի քանի օր անց Ջեֆրին մերկ հայտնվում է այն ճանապարհին, որտեղից իրեն առևանգել էին։ Նա տեսնում է իր արտացոլանքը պատուհանի մեջ և հասկանում, որ իր մաշկն ամբողջությամբ դաջված է և ստացել է սև գույն։ Տանը Քրիստան արթնանում է դրսից լսվող ձայնից։ Նա լիցքավորում է ատրճանակն ու օգնություն կանչում։ Ջեֆրին փորձում է լվանալ մաշկը մաքուր ջրով, բայց անարդյունք։ Քրիստան Տրոյին հրահանգում է թաքնվել մահճակալի տակ և դուրս չգալ։

Ջեֆրին մտնում է տուն։ Քրիստան, իր տանը տեսնելով մերկ սևամորթի նման մարդու, զգուշացնում է, որ եթե նա դուրս չգա, ինքը կկրակի։ Ջեֆրիին հաջողվում է Քրիստային ասել, թե ով է ինքը, և Քրիստան գցում է զենքը։ Լսվում է կրակոց, և Ջեֆրին ընկնում է։ Տրոյը կանգնած է նրա հետևում՝ դռների միջև, իսկ նրա ձեռքին ինքնաձիգ է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 «Short Film Live Action Nominees». Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  3. "Skin" wins Best Live Action Short Film-Oscars on YouTube