Դանիելե դա Վոլտերա
Դանիելե դա Վոլտերա[5] (իտալերեն՝ Daniele da Volterra, իրական անունը՝ Daniele Ricciarelli, 1509[1][2], Վոլտերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա[2] - ապրիլի 4, 1566, Հռոմ, Պապական մարզ[2]), իտալացի նկարիչ և քանդակագործ։
Դանիելե դա Վոլտերա իտալերեն՝ Daniele da Volterra | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1509[1][2] |
Ծննդավայր | Վոլտերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա[2] |
Վախճանվել է | ապրիլի 4, 1566 |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[2] |
Քաղաքացիություն | Իտալիա[3] |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Թեմաներ | գեղանկարչություն[4] և քանդակագործություն[4] |
Ուշագրավ աշխատանքներ | David and Goliath (recto)?, David and Goliath (verso)? և David and Goliath? |
Ներշնչվել է | Սոդոմա և Միքելանջելո |
![]() |
Ենթադրվում է, որ Դանիելե դա Վոլտերան սովորել է Սոդոմի մոտ։ Ավելի ուշ նա աշխատել է Միքելանջելոյի հետ Հռոմում, շնորհիվ նրա հովանավարության Վոլտերան Վատիկանում դարձել է Միքելանջելոյի իրավահաջորդը և խնամակալը։ Միքելանջելոն օգնել է նրան իր խորհուրդներով, և հավանաբար նա Վոլտերային տրամադրել է իր էքսիզները, օրինակ՝ Դանիելե դա Վոլտերայի «Խաչից իջեցնելը» գլուխգործոց կտավի համար, որը գտնվւմ է Հռոմի Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցում։
Դա Վոլտերայի մյուս հայտնի նկարներն են՝ «Արդարություն», «Նորածինների կոտորածը» կտավները, որը գտնվում են Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահում։ Լուվրում գտնվում է Դանիել դա Վոլտերայի երկկողմանի պատկերը նույն թեմայով՝ «Դավիթը կտրում է Գողիաթի գլուխը», պատկերված մեծ թերթաքանդակի վրա։ Երկու կողմերում էլ պատկերված են տեսարանները առանձնանում են ընդամենը մեկ վայրկյանով, ինչպես կինոնկարում երկու առանձին կադր։
Դանիելե դա Վոլտերան կորցրել է իր պաշտոնը Հռոմի պապ Հուլիոս III-ի օրոք, իրեն նվիրել է քանդակագործությանը և հետագայում տեղափոխվել է Ֆլորենցիա, ապա կրկին վերադարձել է Հռոմ, որտեղ Պիոս IV պապի հրամանով «ծածկել է Միքելանջելոյի «Վերջին դատաստան»-ի «տգեղ մերկությունը», որի համար նա ստացել է Braghettone («երեսփոխան») հեգնական մականունը։
Դա Վոլտերայի քանդակագործական աշխատանքներից Կլեոպատրայի արձանը պահպանվել է Հռոմի Վատիկանի առաքելական պալատի շատրվանի մոտ։ Ֆրանսիայից դա Վոլտերան պատվեր է ստացել Հենրի II-ի ձիավոր արձանի համար, բայց միայն ձին է կարողացել պատրաստել նրա համար, քանի որ Փարիզի Պալե-Ռոյալում հետագայում բազմել է Լյուդովիկոս XIII-ը։
ՊատկերասրահԽմբագրել
Իլյա մարգարեն, մոտ 1550-1560 թվականներ, Pannocchieschi d’Elci հավաքածու, Սիենա
Միքելանջելոյի դիմանկարը, նկարչի դիմաքանդակի հիման վրա, 1564 թվական, Միլան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Daniele da Volterra — [Oxford, England]: OUP, 2002.
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=34337
- ↑ 4,0 4,1 Czech National Authority Database
- ↑ Даниеле да Вольтерра // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 281. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.