Ենս Յուել (դան․՝ Jens Juel, մայիսի 12, 1745(1745-05-12)[1][2][3][…], Balslev Parish, Միդելֆարտ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4] - դեկտեմբերի 27, 1802(1802-12-27)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա), դանիացի նկարիչ, հայտնի է իր բազմաթիվ դիմանկարներով։ Դասվել է 18-րդ դարի Դանիայի առաջատար նկարիչների շարքին[6]։

Ենս Յուել
Ծնվել էմայիսի 12, 1745(1745-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրBalslev Parish, Միդելֆարտ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4]
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1802(1802-12-27)[1][2][3][…] (57 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
Քաղաքացիություն Դանիա[5]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներJohan Tobias Sergel, the Swedish sculptor?, A Girl from Holstein?, Niels Ryberg with his Son Johan Christian and his Daughter-in-Law Engelke, née Falbe? և Jean-Armand Tronchin, udsending ved det franske og engelske hof. Schweiz?
ԱշակերտներՖիլիպ Օտտո Ռունգե, Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, Կոնրադ Քրիստիան Բենդել, Էլեոնորա Չերնինգ և Johan Gustaf Wäström?
 Jens Juel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆյուն կղզում, վաղ տարիքից սիրել է նկարել, կրթություն է ստացել Գերմանիայի Համբուրգ քաղաքում, ավարտել է Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիան։ 1772-1780 թվականներին ապրել և աշխատել է Հռոմում, Փարիզում և Ժնևում։ Ժնևում նա երկու տարի ապրել է ընկերոջ՝ փիլիսոփա Շառլ Բոննի տանը, որի միջոցով էլ դարձել է Դանիայի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1767 թվականին նրան շնորհվել է փոքր ոսկե մեդալ, իսկ 1771 թվականին՝ մեծ ոսկե մեդալ։ 1780 թվականին վերադարձել է հայրենիք։ 1784 թվականից եղել է Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, այնուհետև՝ տնօրեն։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ նատյուրմորտներ։ Պատմական թեմաներով մի շարք նկարների հեղինակ է։

Մահացել է Կոպենհագենում՝ 1802 թվականին։

Նկարչի նկարը պատկերված է եղել 1972 թվականին թողարկված դանիական կրոնի վրա։

Աշխատանքներ խմբագրել

  • «Ամպրոպի մոտեցում», 1782
  • «Փոքր Գոտին լուսնի լույսի ներքո», 1787
  • Նկարչի ինքնադիմանկարը կնոջ հետ, 1791-1792
  • «Կնոջ դիմանկար», գտնվում է Էրմիտաժում
  • «Փոքր Գոտու տեսքը», գտնվում է Թորվալդենի թանգարանում, Կոպենհագեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jens Juel — 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jens JuelOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=975&wsektion=alle
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. «Jens Juel». The Royal Danish Collections. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Ellen Poulsen: Jens Juel I-II, Christian Ejlers' Forlag, København 1991.
  • Ellen Poulsen: Tegninger af Jens Juel, Statens Museum for Kunst, 1975.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Յուել» հոդվածին։