Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր[7] (դան․՝ Nicolai Abraham Abildgaard, սեպտեմբերի 11, 1743[1], Կոպենհագեն, Դանիա[2] - հունիսի 4, 1809[2][3][4][…], Կոպենհագեն, Դանիա[2]), դանիացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, ով հիմնադրել է Դանիայի գեղարվեստի դպրոցը։
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր դան․՝ Nicolai Abraham Abildgaard | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Nikolai Abraham Abildgaard |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1743[1] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա[2] |
Վախճանվել է | հունիսի 4, 1809[2][3][4][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ, ճարտարապետ, քանդակագործ, համալսարանի դասախոս, furniture designer և գծանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[6], նկարչական արվեստ[6], քանդակագործություն[6] և ճարտարապետություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Culmin's Ghost Appears to his Mother?, The Wounded Philoctetes?, Ymir Suckling the Cow Audhumla? և Q16324087? |
Աշակերտներ | Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ, Johan Ludwig Lund?, Jens Peter Møller?, Conrad Christian Bøhndel?, Carl Probsthayn? և Christian Gottlieb Kratzenstein-Stub? |
Հայր | Սյորեն Աբիլդգոր |
![]() |
Կենսագրություն և կարիերաԽմբագրել
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը ծնվել է 1743 թվականի սեպտեմբերի 11-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Հայրը բնագետ, գրող և նկարազարդող Սյորեն Աբիլդգորն է, իսկ ավագ եղբայրը հայտնի անասնաբույժ Պետեր Աբիլդգորն է։
Ապագա նկարիչը կրթություն է ստացել Դանիայի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիայում, որը մայրաքաղաք Կոպենհագենում է։ Այստեղ ուսումնառությունն ավարտելուց հետո Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը որպես նկարիչ ուղևորվում է Հռոմ, որտեղ անցկացնում է 1772 թվականից 1777 թվականներն ընկած ժամանակահատվածը։ Հայրենիք վերադառնալուց հետո նա դառնում է Դանիայի գեղարվեստական ակադեմիայի պրոֆեսոր՝ 1789 թվականից 1792 թվականներին, իսկ արդեն 1802 թվականից դառնում է նույն հաստատության տնօրենը։
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը համարվում է դանիական գեղարվեստական դպրոցի հիմնադիրը։ Նրա մեծ թվով ստեղծագործություններ, որոնք պատմական, այլաբանական նկարներ էին, հրո ճարակ դարձան Քրիսթիանբորգի դղյակի հրդեհի ժամանակ, որը պատուհասեց 1794 թվականին. փրկվեցին շատ քիչ թվով նկարներ։ Մեծ քանակությամբ նկարներ այսօր պահպանվում և ցուցադրվում են մայրաքաղաք Կոպենհագենի թանգարաններում։
Նրա ամենահայտնի աշակերտներից են Բերտել Տորվալդսենն ու Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգը։
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորն իր մահկանացուն կնքել է 1809 թվականի հունիսի 4-ին Կոպենհագենում՝ վաթսունհինգ տարեկան հասակում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Nicolai Abildgaard (դան.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Григоровичъ Абильдгардъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 33.
- ↑ 3,0 3,1 3,2 Абильдгаард, Сёрен (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 35.
- ↑ 4,0 4,1 4,2 Nicolai Abraham Abildgaard (նիդերլ.)
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Czech National Authority Database
- ↑ Абильгор / Л.И.Таруашвили // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 24. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
ԳրականությունԽմբագրել
- Thomas Lederballe, Martin Myrone, Charlotte Christensen, Kasper Monrad, Henrik Ole Holm og Louise Fussing , Nicolai Abildgaard – kroppen i oprør, Statens Museum for Kunst, 2009. ISBN 978-87-92023-34-6 (dansk), ISBN 978-87-92023-35-3 (english).
- Patrick Kragelund, Abildgaard – Kunstneren mellem oprørerne, bind 1-2, Museum Tusculanums Forlag, 1999. ISBN 87-7289-510-1.
- Charlotte Christensen, Maleren Nicolai Abildgaard, Gyldendal 1999 ISBN 87-00-32376-4
- Else Kai Sass, Lykkens Tempel – Et maleri af Nicolai Abildgaard, Christian Ejlers Forlag, 1986. ISBN 87-7241-516-9.
Արտաքին հղումներԽմբագրել
- Charlotte Christensen: "Fra Tahiti til Amalienborg. Et sydhavsmotiv hos Nicolai Abildgaard" (Fund og Forskning, Bind 17 (1970); s. 95-104) Archived 2016-02-07 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր կատեգորիայում։ |