Վիգո Յոհանսեն
Վիգո Յոհանսեն (դան․՝ Viggo Johansenհունվարի 3, 1851[1][2][3][…], Կոպենհագեն - դեկտեմբերի 18, 1935[1][3][4][…], Կոպենհագեն), դանիացի նկարիչ, «Սկագենցի նկարիչներ» նկարչական խմբի հայտնի ներկայացուցիչներից մեկը, գեղանկարչության պրոֆեսոր, Կոպենհագենում գտնվող Գեղարվեստի դանիական ակադեմիայի տնօրեն։
Վիգո Յոհանսեն դան․՝ Viggo Johansen | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1851[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն |
Վախճանվել է | դեկտեմբերի 18, 1935[1][3][4][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Evening talk? և Joyful Christmas? |
Ուսուցիչ | C.V. Nielsen?[5] |
Աշակերտներ | Գերդա Վեգեներ, Walter Schwartz?, Viggo Brandt?, Elof Risebye?, Johannes Britze?, Harald Hansen?, Hans Henningsen?, Marie Henriques?, Helvig Kinch?, Theodora Krarup?, Carla Colsmann Mohr?[6], Clara Vilhelmine Carl?, Olivia Holm-Møller? և Micholine Anemine Poulsen?[7] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Skagen Painters? |
Ամուսին | Martha Johansen?[8] |
Զավակներ | Nanna Ullman? |
Viggo Johansen Վիքիպահեստում |
Կյանքը և Ստեղծագործությունը
խմբագրելՆրա մոտ պատանեկան տարիքում դրսևորվել է նկարչի տաղանդը, որը նկատել է Վիլհեմ Մարստրանդը։ 1868-1875 թվականներին գեղանկարչություն է սովորել Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, սակայն նրան թույլ չի տրվել մասնակցել ավարտական քննությանը։ Առաջին հայտնի «հասուն» կտավները նկարել է 1872-1876 թվականներն ընկած հատվածում, ծովային Հարբեկ առողջարանում։ 1875 թվականին իր կուրսընկերներ Կառլ Մադսենի և Միքայել Անկերի օգնությամբ, մտել է «Սկագենցի նկարիչների» խումբ։ Եղել է նաև շնորհալի երաժիշտ։ Ինչպես նկատել էին նրա Սկագենցի ընկերները, նրան ավելի շատ հետաքրքրում էր Մոցարտի հյուրանոցային դաշնամուրով կատարված Մոցարտի ստեղծագործությունները և Գլյուկի երգեհոնային ֆուգաները տեղական եկեղեցում, քան գեղանկարչությունը։ 1880 թվականին ամուսնացել է Սկագենցի նկարչուհի Աննա Անկերի ազգական Մարթա Մյելերի հետ, ով հաճախ դառնում էր նկարչի բնորդուհին։ 1885 թվականին ցուցադրել է իր կտավները Փարիզում, որտեղ նա հայնվել է գեղանկարիչ Կլոդ Մոնեյի ազդեցության տակ, ինչը շատ լավ երևում է Յոհանսենի «Հիվանդ Քրիստյան Բինդսլի» նկարի գունապնակում։ Նա նաև տպավորվել է սկագենցի մի այլ նկարչի՝ Քրիստիան Քրոհգի ստեղծագործությամբ։ Փարիզից վերադառնալուց հետո նկարել է ավելի բաց գույներով։ Մուգ գույներով նկարված նկարներում հաճախ դիմել է լուսավոր էֆեկտների, օրինակ «Սուրբ Ծնունդ» հրաշալի աշխատանքում։ Նրա թեմատիկայի հիմքում ընկած են եղել ընտանեկան տեսարանները, Սկագենի բնապատկերները, Տիսվիլդիը, Դրագերի ձկնորսկան նավերը, նատյուրմորդները և դիմանկարները։ 1888-1906 թվականներին դասավանդել է Կոպենհագենի կանացի Ակադեմիական կերպարվեստի դպրոցում։ 1920 թվականին նրան տվել են պրոֆեսորի կոչում, հետագայում նա դարձել է այդ ակադեմիայի տնօրեններից մեկը։
Պարգևներ
խմբագրել- Տվորլեդսենի մեդալ (1886),
- Ոսկե մեդալ Համաշխարհային ցուցահանդես (Փարիզ, 1889) «Լողացող երեխաները» նկարի համար։
Պատկերասրահ
խմբագրել-
«Սուրբ Ծնունդ» (1891)
-
«Երեկոյան զրույց» (1886)
-
«Հիվանդ Քրիստյան Բինդսլին» (1889)
-
«Նկարիչների հավաքույթի ժամանակ» (1903)
-
«Նավակները սկագենյան ծովափին» (1910)
-
«Լողացող երեխաները» (1888)
-
«Նկարիչ Կառլ Մեդսենի դիմանկարը» (1879)
Գրականություն
խմբագրել- Svanholm, Lise (2001). Northen Light - The Skagen Painters. Gyldendal. ISBN 9788702028171.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Viggo Johansen — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=973&wsektion=uddannelse
- ↑ https://www.gravsted.dk/person.php?navn=carlacolsmannmohr
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisWeilbachRefresh.do?kunstnerId=10050&wsektion=uddannelse
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=973&wsektion=genealogi