Դայան Ֆար

ամերիկացի դերասանուհի

Դայան Ֆար (անգլ.՝ Diane Farr, սեպտեմբերի 7, 1969(1969-09-07)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Թվեր» հեռուստասերիալում խաղացած ՀԴԲ-ի լրտես Մեգան Ռիվզի դերով։

Դայան Ֆար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1969(1969-09-07)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԼաֆբորոյի համալսարան և Սթոնի Բրուքի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասանուհի, գրող, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել

Կենսագրություն խմբագրել

Դայան Ֆարը ծնվել է իտալա-իռլանդական ընտանիքում։ Տասներկու տարեկանից եղել է մոդել, իսկ տասնինը տարեկանում նվաճել է «Միս Նյու Յորք» տիտղոսը։ Ավարտել է Նյու Յորք նահանգում գտնվող Սթոունի Բրուքի և Լաֆբորոյի (Լաֆբորո, Անգլիա) համալսարանները։ Ուսումն ավարտելուց հետո ճանապարհորդել է աշխարհով՝ լինելով Աֆրիկայում, Թայլանդում, Ավստրալիայում, Հոնկոնգում և եվրոպական երկրներում։ Հեռուստաէկրանում առաջին անգամ հայտնվել է 1992 թվականին։ Հիմնականում նկարահանվում է հեռուստասերիալներում։ Առավել հայտնի դերը «Թվեր» հեռուստասերիալում խաղացած ՀԴԲ-ի լրտես Մեգան Ռիվզի դերն է[3]։ Գրել է նոն ֆիքշն ժանրի երկու գիրք (2001, 2006), ինչպես նաև Esquire, Glamour և Cosmopolitan ամսագրերի համար հոդվածներ։

2001 թվականին «Մահացու ծառայություն» ֆիլմում կատարած դերի համար «Նոր կատակերգական սերիալում լավագույն դերասանուհի» կատեգորիայում առաջադրվել է «Online Film & Television Association Award» մրցանակի[4]։

2006 թվականին Ֆարն ամուսնացել է Սյունգ Յոնգ Չանգի (Seung Yong Chung) հետ[5][6]։ Հաջորդ տարի զույգն ունեցել է որդի՝ Բեքեթ Մանկուսո Չանգը (Beckett Mancuso Chung), իսկ 2008 թվականին ծնվել է երկվորյակ աղջիկներ՝ Սոյեր Լյուսի Չանգը և Կոկո Թրինիթի Չանգը (Sawyer Lucia Chung, Coco Trinity Chung)[7]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ս Մետաքսե ցանցեր Silk Stalkings ընթերակա
1999-2001 ս Եկվորների քաղաք Roswell Էմի Դե Լյուկա
2000 հֆ Զոհաբերություն Sacrifice Կարեն
2001-2002 ս Մահացու ծառայություն The Job Ջեն Ֆենդրիչ
2002 հֆ Սուպեր հրդեհ Superfire Սեմի Քերնս
2003-2004 ս Ընտանիքի նման Like Family Մեդի Հադսոն
2004-2005 ս Փրկիր ինձ Rescue Me Լոռա Մայլզ
2005-2008 ս Թվեր Numb3rs Մեգան Ռիվզ
2009 ս Californication Californication Ջիլ Ռոբինսոն
2012-2013 ս Ընտանիքից գաղտնի The Secret Life of the American Teenager Ուիլադին
2016-2017 ս Հնարավորություն Chance Քրիսթինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Diane Farr Joins ‘Splitting Up Together’ ABC Comedy Pilot From Emily Kapnek
  4. «5th Annual TV Awards (2000-01)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «Famous People Getting Married: Arquette, Farr Tie the Knot: And, oh yeah, so does 81-year-old 'Wyatt Earp' star». zap2it.com. 2006 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 21-ին.
  6. «WEDDINGS/CELEBRATIONS; Diane Farr, Seung Chung». The New York Times. 2006 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.
  7. Celebrity-Babies.com: Diane Farr