Դավիթ Խաժակյան (ապրիլի 9, 1994(1994-04-09), Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար[1][2]։

Դավիթ Խաժակյան
Ծնվել էապրիլի 9, 1994(1994-04-09) (26 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Քաղաքական կուսակցությունԼուսավոր Հայաստան

ԿրթությունԽմբագրել

Դավիթ Խաժակյանը 2010 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենակետային վարժարանը։ 2010-2014 թվականներին սովորել է ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճանի գերազանցության դիպլոմ՝ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ։ 2014-2016 թվականներին սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի մագիստրատուրայում՝ «Կենսագործունեության անվտանգություն» մասնագիտությամբ։ 2016 թվականից ՀՊԱՀ ասպիրանտ է՝ «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

2013 թվականից որպես որակի ապահովման մասնագետ, թեստավորման խմբի համակարգող աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում։

2017 թվականի հունիսից մինչև օրս աշխատանում է ՀՀ Ազգային ժողովում որպես պատգամավոր Մանե Թանդիլյանի օգնական։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2017 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ Եղել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրվել է որպես Երևանի ավագանու անդամ։ Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության ղեկավարն է[1]։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

ԾանոթագրություններԽմբագրել