Գրողների կենտրոնական տուն

Գրողների կենտրոնական տուն (ռուս.՝ Центральный дом литераторов), գրողների մոսկովյան ակումբ, որը հիմնադրվել է 1934 թվականին։ Ակումբում անցկացվում են գրական և երաժշտական երեկոներ, միջազգային փառատոներ և կինոիրադարձություններ։ Շենքի հին մասը նայում է դեպի Պովարսկայա փողոց, իսկ նորը՝ Բոլշայա Նիկիտսկայա փողոց։ Հարևան շենքը (Պովարսկայա փողոցի կողմից) Ռոստովների տունն է, որտեղ տեղակայված է Ռուսաստանի գրողների միության խորհուրդը։ Շենքը համարվում է Ռուսաստանի ժողովուրդների տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]։


🌐cdlart.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Գրողների կենտրոնական տան շենքը կառուցվել է ռոմանտիկ ուղղության մոդեռն ոճով, 1889 թվականին մոսկվացի ճարտարապետ Պյոտր Բոյցովի նախագծով՝ իշխան Բորիս Վլադիմիրովիչ Սվյատոպոլկ-Չետվերտինսկու պատվերով։ Վերակառուցումից անմիջապես հետո տունը գնեց կոմսուհի Ալեքսանդրա Անդրեևնա Օլսուֆևան, ով այստեղ բնակվում էր մինչև 1917 թվականը։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո տունը ազգայնացվեց և հատկացվեց բնակության համար։ 1930-ականներին այն տրվել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի մանկական հաստատությունների բաժնին, իսկ 1932 թվականին՝ Գրողների տանը։ Գրողների առաջին ակումբի բացումից առաջ՝ 1928 թվականին, Վլադիմիր Մայակովսկին գրեց. «Չգիտեմ երգել, պարել, ժպիտը երբեք չի հեռանում շուրթերիցս։ Վերջապես, գրողները կունենան իրենց սեփական ակումբը»[2]։

1934 թվականին խորհրդային գրողների առաջին համագումարի և խորհրդային գրողների միության կազմավորման տարում Գրողների տունը դարձել է Գրողների կենտրոնական տուն (ԳԿՏ)[3]։ Տարբեր ժամանակներում այստեղ ելույթ են ունեցել Ալեքսանդր Տվարդովսկին, Կոնստանտին Սիմոնովը, Միխայիլ Շոլոխովը, Ալեքսանդր Ֆադեևը, Միխայիլ Զոշչենկոն և ուրիշներ։ ԳԿՏ պատվավոր հյուրերից են եղել Նիլս Բորը, Ռոքուել Քենտը, Ժերար Ֆիլիպը, Մարլեն Դիտրիխը, Ինդիրա Գանդին, Ջինա Լոլոբրիջիդան[2][4]։

1950-ականների վերջին Գրողների կենտրոնական տանը կից կառուցվեց նոր շենք. ԳԿՏ երկրորդ դահլիճը, նոր ծառայողական տարածքներ և «գունագեղ» սրճարանը[3]։ Մինչև 2000 թվականը շենք կարելի էր մուտք գործել միայն գրողների անդամատոմսով։

2017 թվականին Գրողների կենտրոնական տանը բացվեց Մոսկովյան մայրաքաղաքային ակումբը, որը դարձավ Ռուսաստանի առաջին մասնավոր ակումբը և ընդգրկված էր Միջազգային ակումբային ասոցիացիայի (IAC) կազմում։ Դա փակ տարածք էր կողմնակի անձանց և մամուլի համար, որտեղ հավաքվում էին քաղաքական գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, բիզնեսի լիդերներ, արվեստի գործիչներ և բարձր դասի ղեկավարներ, մարդկանց հետ հանդիպելու, բարեկամություն և գործարար կապեր հաստատելու համար[5]։

Գրողների տան գործունեություն խմբագրել

Գրողների կենտրոնական տունը գրողների ակումբ է և հարթակ տարբեր սոցիալական և մասնավոր միջոցառումների համար։ Շենքում գործում են նաև 2014 թվականին վերանորոգված ռեստորան, արտ-սրճարան, նկուղային սրճարան և հանդիսասրահ[6][7]։ Գրողների կենտրոնական տան մեծ դահլիճը նախատեսված է 440 հանդիսականի համար, այստեղ անցկացվում են փակ ցուցադրություններ, կինոնկարների պրեմիերաներ, փառատոններ և շնորհվում են գրական մրցանակներ։ Փոքր դահլիճը պահպանել է իր պատմական տեսքը և կարող է տեղավորել 100 հանդիսական։ Այստեղ տեղի են ունենում մամուլի ասուլիսներ, շնորհանդեսներ, գրական ընթերցումներ և ստեղծագործական հանդիպումներ[7]։ Օրինակ, 2017 թվականին, «Ուղիղ խոսք» լեկտորիումը դահլիճում հանդիպում կազմակերպեց կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի հետ, ով խոսեց «Լևիաթան» ֆիլմի և իր մյուս աշխատանքների մասին[8]։

Գրողների կենտրոնական տանը տեղի են ունենում գրողների, ռեժիսորների և ստեղծագործական այլ գործիչների քաղաքացիական հոգեհանգստի արարողություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Распоряжение Департамента культурного наследия города Москвы № 57 от 11.11.2011». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 «История и факты о ЦДЛ». Центральный дом литераторов. 2011. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  3. 3,0 3,1 «Центральный дом литераторов». Redkassa. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  4. Мнацаканян С. ЦДЛ: первые семьдесят // Литературная газета. — 2004. — № 20-21.
  5. «В России открылся Московский Столичный Клуб». Российская газета. 2017 թ․ մայիսի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  6. Анна Масловская (2014 թ․ մարտի 31). «Обновлённый ресторан «ЦДЛ»». The Village. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  7. 7,0 7,1 «Центральный дом литераторов». Redkassa.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  8. «Встреча с Андреем Звягинцевым пройдет в ЦДЛ». Colta. 2017 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 234