Ռոստովների տուն
Ռոստովների տուն (ռուս.՝ Дом Ростовых), շենք-տեսարժանություն Մոսկվայում։
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Ռոստովների տունը գտնվում է Կենտրոնական վարչական շրջան, Պովարսկայա փողոց, շենք 52/55, շինություն 1 հասցեով (Պրեսնենսկի շրջան)[1]
ՊատմությունԽմբագրել
Տունը կառուցվել է 1756 թվականին։ Այն գտնվել է Ի. Ի. Վորոնցով-Վելյամինովի տիրապետության տակ Բոլշայա Նիկիտսկայա փողոցում։ 1770-ական թվականներին տարածքին տիրացել է Դոլգորուկովը։ Նրա օրոք սահմաններն ընդլայնվել են մինչև Պովարսկայա փողոց։ Կառուցվել են նաև նոր մասնաշենքեր։ 1790-ական թվականներին գլխավոր շենքին կցակառուցվել են նոր շինություններ և նրան տրվել է կլասիցիզմի ոճ[2]։ ։
1812 թվականին շենքը զբաղեցրել են ֆրանսիացիները։ Հրդեհի ժամանակ շենքը չի տուժել։ 1853 թվականին բարոն Միխայիլ Լվովիչ Բոդեն ձեռք է բերել կալվածքը։ 1876 թվականին բարոն Բոդեն իր ազգանվանն ավելացրեցլ է մոր ազգանունը` Կոլիչևա, քանի որ նա այդ ազգանվան վերջին կրողն էր։ Բարոն Բոդե-Կոլիչևը տանը հաղորդել է նոր հորինվածք։ 1859 թվականին շինությանը կցակառուցվել է Սուրբ Փիլիպոս եկեղեցին։ 1866 թվականին այստեղ պսակադրվել են Ի. Ս. Ակսակովը և Ա. Ֆ. Տյուտչևան։ Բարոնը, որը հետաքրքրվում էր պատմությամբ և հնագիտությամբ, հետագայում շենքում ստեղծեց թանգարան։ Ցուցասրահներից մեկում ներկայացված էր Բոդե-Կոլիչևների ընտանիքի տոհմածառը։ 1888 թվականին բարոնը մահացավ, և տան սեփականատեր դարձավ նրա դուստրը` Նատալյան[2]։
1915 թվականին Նատալյա Միխայլովնան մահացավ, և տարածքն անցավ նրա ավագ դստերը` Ելենա Ֆեոդորվնա Սոլոգուբին[2]։
1934 թվականից շենքում գործում էր ԽՍՀՄ գրողների միությունը։ 1936 թվականին շենքի մոտ տեղադրվել է Ցվետնոյ բուլվարից տեղափոխված «Միտք» քանդակը (հեղինակ` Ս. Դ. Մերկուրով), որը 1955 թվականին տեղադրվել է քանդակագործի գերեզմանին։ 1992 թվականից շենքը զբաղեցնում է Գրողական միությունների միջազգային խմբակցությունը։
ՃարտարապետությունԽմբագրել
Սկզբնապես, 1756 թվականին, տունը անկյունային որմնասյուներով շենք էր, չափսերը փոքր էին։ 1770-ական թվականներին, Դոլգորուկովների օրոք, կառուցվել է երկու միմյանց համաչափ ծառայողական մասնաշենք։ 1790-ական թվականներին տանը կցակառուցվել է միջնահարկ, ավելացվել է երկու սյունավոր նախամուտք։ Այդ պատճառով շենքը պատկանում է կլասիցիզմի ոճին[2]։
Բարոն Բոդեն-Կոլիչևի օրոք շենքը ձեռք է բերել փակ հորինվածք։ Տունը սկսել է կատարել թանգարանի գործառույթ, իսկ ցուցասրահներից մեկում բարոնը տեղադրել է իր ընտանիքի տոհմածառը[2]։
Հայտնի մարդիկԽմբագրել
Տարբեր ժամանակներում այստեղ հյուրընկալվել են անվանի մարդիկ` Նինա Ճավճավաձեն, Լև Տոլստոյը[2]։
Լև Տոլստոյը հաճախ էր լինում այստեղ Միխայիլ Լվովիչ Բոդեի օրոք։ Հետազոտողների կարծիքով` այս տունն է եղել «Պատերազմ և խաղաղություն» վեպում Ռոստովների տան նախատիպը[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Городская усадьба Сологуба» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-04-20
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Дом Ростовых» (ռուսերեն)։ Վերցված է 2015-04-20