Քթաբորբ
Ռինիտ, քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում[2]։ Հաճախակի ակտանիշներն են՝ քթահոսություն, քթի լցվածություն, փռշտոց[3]։
Քթաբորբ | |
---|---|
![]() | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | nasal congestion?, գլխացավ[1], քթահոսություն, փռշտոց և nasal irritation? |
Բժշկական մասնագիտություն | rhinology? և Ալերգիաբանություն |
ՀՄԴ-9 | 472.0 և 477 |
ՀՄԴ-10 | J00, J30 և J31.0 |
![]() |
Բորբոքման պատճառը վիրուսներն են, բակտերիաները կամ ալերգենները։ Ռինիտի ամենատարածված տեսակը ալերգիկ ռինիտն է[4], որը հրահրվում է օդային ալերգեններով, փոշով[5]։ Ալերգիկ ռինիտը կարող է դրսևորվել նաև փռշտոցով, քորով, հազով, հոգնածությոմբ, գլխացավով[6], ճանաչողական խանգարումներով[7][8]։ Ալերգենները կարող են ախտահարել նաև աչքերը, առաջացնելով արցունքահոսություն, կարմրություն, քոր[6]։ Բորբոքումը նպաստում է լորձի գերարտադրության։ Բորբոքման պատճառը պլազմատիկ բջիջների ապահատիկավորումն է։ Պլազմատիկ բջիջներն արտազատում են հիստամին և այլ միջնորդանյութեր[9]՝ նպաստելով բորբոքման զարգացմանն ու արտաքթային դրսևորումների առաջացմանը, ինչպիսիք են՝ հոգնածությունն ու անհանգստությունը[10]:Ինֆեկցիոն ռինիտը երբեմն կարող է հանգեցնել վիրուսային կամ բակտերիալ թոքաբորբի առաջացման։
Ռինիտն հաճախ հանդիպող հիվանդություն է։ Ալերգիկ ռինիտը որոշ երկրներում ավելի հաճախ է հանդիպում։ ԱՄՆ-ում տարեկան ռինիտով հիվանդանում է մեծահասակների 10-30%-ը[11]։ Խառը ռինիտը վերաբերում է ոչ ալերգիկ և ալերգիկ ռինիտով հիվանդներին։ Խառը ռինիտը ռինիտի հատուկ ենթատեսակ է։ Ընդգրկում է ալերգիկ ռինիտով հիվանդների 50-70%-ին։ Այնուամենայնիվ, խառը ռինիտի իրական տարածվածությունը դեռ հաստատված չէ[12]։
ՏեսակներըԽմբագրել
Ռինիտը դասակարգվում է՝
Ինֆեկցիոն ռինիտ՝ ընդգրկում է քրոնիկ բակտերիալ ինֆեկցիա։
Ոչ ալերգիկ ռինիտ՝ ներառում է վազոմոտոր, իդիոպաթիկ, հորմոնալ, ատրոֆիկ, մասնագիտական ռինիտները, ինչպես նաև՝ դեղ ինդուկցված ռինիտը[13]։
Ալերգիկ ռինիտ, որը հրահրվում է փոշուց, բորբոսից, կենդանական մազերից և այլ ներշնչվող ալերգեններից[4]։
ԻնֆեկցիոնԽմբագրել
Ինֆեկցիոն ռինիտի հիմնական պատճառներն են վիրուսային կամ բակտերիալ ինֆեկցիաները, ներառյալ՝ ռինովիրուսը, կորոնավիրուսը, ինֆլուենզան։ Այլ պատճառներն են՝ ադենովիրուսը, մարդու պարաինֆլուենզա վիրուսը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, էնտերովիրուսները, մետապնևմովիրուսը և այլն։ Ռինիտի պատճառ կարող է հանդիսանալ նաև բակտերիալ սինուսիտը՝ հարուցված Streptococcus pneumoniae-ովHaemophilus influenzae-ով և Moraxella catarrhalis-ով։ Ախտանիշները ներառում են՝ քթահոսություն, փռշտոց, ֆարինգիտ, հազ և թույլ գլխացավ[14]։
Ոչ ալերգիկ ռինիտԽմբագրել
Նախկինում կոչվում էր վազոմոտոր ռինիտ, քանի որ հայտնաբերված առաջին պատճառը վազոդիլացիան էր` գերակտիվ պարասիմպատիկ նյարդային համակարգի պատճառով։ Լրացուցիչ պատճառների հայտնաբերման պատճառով, ոչ-ալերգիկ ռինիտի հավելյալ տեսակներ են առանձնացվել։ Վազոմոտոր ռինիտը այժմ ներառված է ոչ ալերգիկ ռինիտի ընդհանուր դասակարգման մեջ[15]։ Ախտորոշումը կատարվում է ալերգիկ պատճառները բացառելով[16]։ Այն ռինիտի բազմաթիվ պատճառների ընդհանուր տերմինն է, որն իր մեջ ներառում է՝ մասնագիտական (քիմիական), ծխելու հետևանքով առաջացած, հորմոնալ, ծերացման (տարեցների ռինիտ), ատրոֆիկ, դեղորայքով պայմանավորված, տեղային ալերգիկ ռինիտը[17]։
Վազոմոտոր ռինիտի դեպքում [18][19] որոշակի ոչ առանձնահատուկ գործոններ, ներառյալ շրջակա միջավայրի փոփոխությունները (ջերմաստիճանը, խոնավությունը, մթնոլորտային ճնշումը կամ եղանակը), օդային գրգռիչները (հոտերը, գոլորշիները), սննդային գործոնները (կծու սնունդ, ալկոհոլը), ֆիզիկական ակտիվությունը[20] և հուզական գործոնները խթանում են ռինիտը[21]։ Վազոմոտոր ռինիտի մասին դեռ շատ ուսումնասիրելու բան կա, բայց ենթադրվում է, որ այս ոչ ալերգիկ խթանիչներն առաջացնում են քթի խոռոչի արյան անոթների լայնացում, ինչը հանգեցնում է այտուցվածության և քթահոսության։
Ոչ ալերգիկ ռինիտը կարող է զուգակցվել ալերգիկ ռինիտի հետ, կոչվելով՝ խառը ռինիտ[22]։ Վազոմոտոր ռինիտի ախտաֆիզոլոգիան ներառում է՝ նեյրոգեն բորբոքում, որը մինչ այժմ լավ պարզաբանված չէ[23]։ Վազոմոտոր ռինիտն առավել տարածված է կանանց շրջանում, որն հիմք է տալիս շատ հետազոտողների ենթադրել, որ հորմոնալ դիսբալանսը հանդիսանում է ռինիտի պատճառ[24][25]։ Ընդհանուր առմամբ, սկզբը 20 տարեկանից հետո է, ի տարբերություն ալերգիկ ռինիտի, որը կարող է զարգանալ ցանկացած տարիքում։ Վազոմոտոր ռինիտ ունեցող հիվանդների մոտ, սովորաբար ախտանիշները ձևավորվում են տարիների ընթացքում, այնուամենայիվ ախտանիշները կարող են սրվել գարնանը և աշնանը՝ եղանակային արագ փոփոխությունների հետևանքով[26]։ Միացյալ Նահանգների քաղաքացիների մոտավորապես 17 միլիոնն ունեն վազոմոտոր ռինիտ։
Ալկոհոլի օգտագործումը կարող է խթանել ռինիտի առաջացումը, ինչպես նաև վատթարացնել ասթման (ալկեհել-ինդուկցված շնչառական ռեակցիաներ)։ Բնակչության որոշ շրջանակներում, մասնավորապես Արևելյան Ասիայի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան, այդ ռեակցիաները ունեն ոչ ալերգիկ հիմք[27]։ Այլ պոպուլյացիաներում, մասնավորապես Եվրոպական ծագում ունեցող բնակչությունում, այն գենի գենետիկական տարբերակը, որը նյութափոխանակում է էթանոլը ացետալդեհիդի, կապված է ալկոհոլի հետևանքով առաջացած ռինիտի հետ։ Ալկոհոլ-ինդուկցված ռինիտը ավելի հաճախ է հանդիպում ասպիրինով խթանված ռինիտի պատմություն ունեցող անձանց մոտ[28]։
Ասպիրինը և այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ), մասնավորապես, նրանք, որոնք ընկճում են ցիկլօքսիգենազա 1 ֆերմենտին (COX1), կարող են վատթարանալ ռինիտի ընթացքն ու ասթմայի ախտանիշները[29]։ Այս սրացումներն հաճախ հանդիպում են ՈՍՀԲԴ-ով պայմանավորված գերզգայունության ռեակցիաների պատճառով[30]։
Հակահիստամինային դեղամիջոցներից՝ ազելաստինը, որը կիրառվում է քթի սփրեյների ձևով, կարող է արդյունավետ լինել, որպես վազոմոտոր ռինիտի բուժման միջոց[31]։ Ֆլուտիկազոնի պրոպիոնատը կամ բուդեսոնիդը (երկուսն էլ ստերոիդներ են), նույնպես արդյունավետ են, որպես սիմպտոմատիկ բուժում։ Հակահիստամինային դեղերից ցիպրոհեպտիդինը նույնպես կիրառվում է։
Ալերգիկ ռինիտԽմբագրել
Ալերգիկ ռինիտն առաջանում է, երբ ալերգենները ներշնչվում են սենսիտիզացված իմունային համակարգ ունեցող անձի կողմից՝ խթանելով հակամարմինների արտադրությունը[32]։ Հակամարմինները կապվում են պլազմատիկ բջիջների հետ, որոնք պարունակում են հիստամին։ Երբ պլազմատիկ բջիջները խթանվում են ալերգենով՝ ազատվում է հիստամին (և այլ քիմիական նյութեր)։ Այս ամենի հետևանքով առաջացում է քոր, այտուց և լորձարտադրություն։ Ախտանիշները տարբերվում են ծանրությամբ։
Ալերգիկ ռինիտով հիվանդների ախտանիշները ներառում են՝ շաղկապենու այտուց և էրիթեմա, կոպերի այտուցվածություն, ստորին կոպի երակային կանգ, քթի այտուցվածություն[33]։
Նույնիսկ մաշկային փորձի, ներմաշկային և արյան անալիզներ բացասական արդյունքների դեպքում էլ անձը կորող է ունենալ ալերգիկ ռինիտ՝ քթի խոռոչում տեղային ալերգիայի արդյունքում։ Սա կոչվում է տեղային ալերգիկ ռինիտ։ Շատ հիվանդներ, ովքեր նախկինում ախտորոշվել են ոչ ալերգիկ ռինիտով, կարող են իրականում ունենալ տեղական ալերգիկ ռինիտ[34]։ Մաշկային փորձով հնարավոր է որոշել ալերգենի տեսակը։
Դեղ ասոցացված ռինիտԽմբագրել
Դեղ ասոցացված ռինիտը ոչ ալերգիկ ռինիտի տարատեսակ է, որն առաջանում է որոշ օրալ դեղամիջոցների (հիմնականում ՝ սիմպաթոմիմետիկ ամին և 2-իմիդազոլին ածանցյալների) և տեղային դեղամիջոցների (օրինակ՝ oxymetazoline, fenylephrine, xylometazoline և naphazoline քթի ցողացիրներ) օգտագործման պատճառով, որոնք սեղմում են քրի խոռոչի անոթային ցանցը[35]։
Քրոնիկական ատրոֆիկ ռինիտԽմբագրել
Քրոնիկական ռինիտը քթի լորձաթաղանթի և գեղձերի ատրոֆիայի ձև է։
Սիկկա ռինիտԽմբագրել
Լորձաթաղանթների քրոնիկական չորությունն է։
Պոլիպոզ ռինիտԽմբագրել
Կապված է քթի խոռոչի պոլիպների հետ։
ԱխտաֆիզիոլոգիաԽմբագրել
Ախտաֆիզիոլոգիական առավել ակնառու փոփոխությունը քթի խոռոչի էպիթելիալ մետապլազիան է, երբ քթի լորձաթաղանթի թարթչավոր էպիթելի բջիջները փոխարինվում են գավաթաձև բջիջներով[36]։ Սա հանգեցնում է գավաթաձև բջիջների կողմից լորձի գերարտադրության և լորձաթաղանթի մուկոցիլիար ապարատի գործունեության նվազման։ Քթային արտադրությունը լավ չի մաքրվում հանգեցնելով՝ քթի լցվածության, սինուսների ճնշման և գլխացավի դրսևորման։
ԱխտորոշումԽմբագրել
Ռինիտի տարբեր ձևերն ախտորոշվում են կլինիկորեն։ Վազոմոտոր ռինիտը տարբերվում է վիրուսային և բակտերիալ ռինիտներից` բորբոքային էքսուդատի բացակայությամբ[37]։
ԿանխարգելումԽմբագրել
Ադենովիրուսի, կարմրուկի, կարմրախտի, Streptococcus pneumoniae-ի, Haemophilus influenzae-ի, դիֆթերիայի, սիբիրյան խոցի և Bordetella pertussis-ի դեմ պատվաստումներն օգնում են կանխարգելել ալերգիկ ռինիտը։
ՄենեջմենթԽմբագրել
Ալերգիկ ռինիտի դեպքում խորհուրդ են տրվում ներքթային կորտիկոստերոիդներ[38]։ Ծանր ախտանիշների դեպքում կարող են ավելացվել ներքթային հակահիստամիններ[38]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
- ↑ Pfaltz CR, Becker W, Naumann HH (2009)։ Ear, nose, and throat diseases: with head and neck surgery (3rd ed.)։ Stuttgart: Thieme։ էջ 150։ ISBN 978-3-13-671203-0
- ↑ «Nonallergic rhinitis»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-24-ին
- ↑ 4,0 4,1 «Allergic rhinitis»։ 2018-12-26
- ↑ Sullivan JB, Krieger GR (2001)։ Clinical environmental health and toxic exposures։ էջ 341
- ↑ 6,0 6,1 «Allergic rhinitis»
- ↑ «Diagnosing rhinitis: allergic vs. nonallergic»։ American Family Physician 73 (9): 1583–90։ May 2006։ PMID 16719251
- ↑ «Effects of seasonal allergic rhinitis on selected cognitive abilities»։ Annals of Allergy, Asthma & Immunology 84 (4): 403–10։ April 2000։ PMID 10795648։ doi:10.1016/S1081-1206(10)62273-9
- ↑ «Inflammatory Nature of Allergic Rhinitis: Pathophysiology»
- ↑ «Immunopathogenesis of allergic rhinitis»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-09-ին։ Վերցված է 2020-02-18
- ↑ «Economic Impact and Quality-of-Life Burden of Allergic Rhinitis: Prevalence»
- ↑ Bernstein Jonathan A. (September 2010)։ «Allergic and mixed rhinitis: Epidemiology and natural history»։ Allergy and Asthma Proceedings 31 (5): 365–369։ ISSN 1539-6304։ PMID 20929601։ doi:10.2500/aap.2010.31.3380
- ↑ Kaliner Michael A (2009-06-15)։ «Classification of Nonallergic Rhinitis Syndromes With a Focus on Vasomotor Rhinitis, Proposed to be Known henceforth as Nonallergic Rhinopathy»։ The World Allergy Organization Journal 2 (6): 98–101։ ISSN 1939-4551։ PMC 3650985։ PMID 24229372։ doi:10.1097/WOX.0b013e3181a9d55b
- ↑ «Common cold symptoms in children: results of an Internet-based surveillance program»։ Journal of Medical Internet Research 16 (6): e144։ June 2014։ PMC 4090373։ PMID 24945090։ doi:10.2196/jmir.2868
- ↑ «Vasomotor rhinitis»։ American Family Physician 72 (6): 1057–62։ September 2005։ PMID 16190503
- ↑ «Clinically relevant outcome measures of novel pharmacotherapy for nonallergic rhinitis»։ Current Opinion in Allergy and Clinical Immunology 15 (3): 204–12։ June 2015։ PMID 25899692։ doi:10.1097/ACI.0000000000000166
- ↑ «Up-date on neuro-immune mechanisms involved in allergic and non-allergic rhinitis»։ Rhinology 50 (3): 227–35։ September 2012։ PMID 22888478։ doi:10.4193/Rhino11.152
- ↑ Vasomotor rhinitis Am Fam Physician. 2005 Sep 15;72(6):1057-62.
- ↑ «Vasomotor rhinitis Medline Plus»։ Nlm.nih.gov։ Վերցված է 2014-04-23
- ↑ «Exercise-induced rhinitis: a common disorder that adversely affects allergic and nonallergic athletes»։ Annals of Allergy, Asthma & Immunology 96 (2): 334–40։ February 2006։ PMID 16498856։ doi:10.1016/s1081-1206(10)61244-6
- ↑ Adelman D (2002)։ Manual of Allergy and Immunology: Diagnosis and Therapy։ Lippincott Williams & Wilkins։ էջ 66։ ISBN 9780781730525
- ↑ (Middleton's Allergy Principles and Practice, seventh edition.)
- ↑ «[Ultrastructural changes in allergic rhinitis vs. idiopathic rhinitis]»։ Hno 56 (8): 799–807։ August 2008։ PMID 18651116։ doi:10.1007/s00106-008-1764-4
- ↑ «What causes non-allergic rhinitis?»։ NHS։ Gov.uk։ 2018-09-07։ Վերցված է December 18, 2018
- ↑ «Non-allergic rhinitis: Position paper of the European Academy of Allergy and Clinical Immunology»։ Allergy 72 (11): 1657–1665։ November 2017։ PMID 28474799։ doi:10.1111/all.13200
- ↑ «Vasomotor rhinitis»։ American Family Physician 72 (6): 1057–62։ September 2005։ PMID 16190503
- ↑ «Adverse reactions to alcohol and alcoholic beverages»։ Annals of Allergy, Asthma & Immunology 111 (6): 439–45։ December 2013։ PMID 24267355։ doi:10.1016/j.anai.2013.09.016
- ↑ «Alcohol-induced respiratory symptoms are common in patients with aspirin exacerbated respiratory disease»։ The Journal of Allergy and Clinical Immunology. In Practice 2 (2): 208–13։ 2014։ PMC 4018190։ PMID 24607050։ doi:10.1016/j.jaip.2013.12.003
- ↑ «Prevalence of aspirin-exacerbated respiratory disease among asthmatic patients: A meta-analysis of the literature»։ The Journal of Allergy and Clinical Immunology 135 (3): 676–81.e1։ March 2015։ PMID 25282015։ doi:10.1016/j.jaci.2014.08.020
- ↑ «An update on the pathogenesis of the upper airways in aspirin-exacerbated respiratory disease»։ Current Opinion in Allergy and Clinical Immunology 14 (1): 1–6։ February 2014։ PMID 24300420։ doi:10.1097/aci.0000000000000021
- ↑ «Azelastine hydrochloride: a review of pharmacology, pharmacokinetics, clinical efficacy and tolerability»։ Current Medical Research and Opinion 23 (10): 2441–52։ October 2007։ PMID 17723160։ doi:10.1185/030079907X226302
- ↑ Brooks P (2012-10-25)։ The Daily Telegraph: Complete Guide to Allergies։ ISBN 9781472103949։ Վերցված է 2014-04-23
- ↑ «Allergic rhinitis: update on diagnosis»։ Consultant 49: 610–613։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-14-ին։ Վերցված է 2020-02-18
- ↑ «Local allergic rhinitis: a new entity, characterization and further studies»։ Current Opinion in Allergy and Clinical Immunology 10 (1): 1–7։ February 2010։ PMID 20010094։ doi:10.1097/ACI.0b013e328334f5fb
- ↑ «Rhinitis medicamentosa»։ Journal of Investigational Allergology & Clinical Immunology 16 (3): 148–55։ 2006։ PMID 16784007
- ↑ 36,0 36,1 36,2 «Neural Abnormalities in Nonallergic Rhinitis»։ Current Allergy and Asthma Reports 15 (4): 18։ April 2015։ PMID 26130469։ doi:10.1007/s11882-015-0511-7
- ↑ «Nonallergic Rhinitis - Ear, Nose, and Throat Disorders»։ MSD Manual Professional Edition (en-PT)։ Վերցված է 2019-03-07
- ↑ 38,0 38,1 «Pharmacologic Treatment of Seasonal Allergic Rhinitis: Synopsis of Guidance From the 2017 Joint Task Force on Practice Parameters»։ Annals of Internal Medicine 167 (12): 876–881։ December 2017։ PMID 29181536։ doi:10.7326/M17-2203
Արտաքին հղումներԽմբագրել
- Sinus Infection And Allergic Rhinitis
- Specialist Library for ENT and Audiology Hay fever resources – online library of high quality research on hay fever and other ENT disorders