Թեթրի Ծղարո
Թեթրի Ծղարոն (վրաց.՝ თეთრი წყარო), քաղաք է Վրաստանի հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը, Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջին, Թբիլիսիից 59 կմ հարավ–արևմուտք։ Թեթրի Ծղարոյով է անցնում Թբիլիսի–Մառնեուլի–Ծալկա խճուղին։ Բնակչությունը՝ ▼3093 մարդ (2014)[1]։ Կան պանրի և պահածոների գործարաններ։ Ունի միջնակարգ դպրոցներ, գրադարան, կուլտուրայի տուն, 2 կինոթատրոն, հիվանդանոց։ 1930–41-ին տպագրվել է «Կոլխոզային ուղի» հայերեն թերթը։ Հայերը եկել են Բասեն, Լոռի, Խաչեն գավառներից և Էրզրումի նահանգից։ Քաղաքի շրջակայքում կան պատմական հուշարձաններ։
Քաղաք | |||
---|---|---|---|
վրաց.՝ თეთრი წყარო | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մխարե | Քվեմո Քարթլի | ||
Մունիսիպալիտետ | Թեթրի Ծղարոյի | ||
Այլ անվանումներ | Բելի կլյուչ | ||
Տվյալ կարգավիճակում | 1966 թվականից | ||
ԲԾՄ | 1180 մետր | ||
Բնակչություն | ▼3093 մարդ (2014)[1] | ||
Ազգային կազմ | վրացիներ | ||
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
ԲնակչությունԽմբագրել
Հայտնի անձինքԽմբագրել
- Սերգեյ Վարդանի Գրիգորյան - ԽՍՀՄ ազգային հերոս
- Դեմետրաշվիլի Իվան Գավրիլի - ԽՍՀՄ ազգային հերոս
- Իսախանյան Գևորգ Անուշավանի - ՌԴ ազգային հերոս
- Յուրի Գրիգորիի Խաչատուրով - հայ ռազմական գործիչ
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 161)։ |