Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն

Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն, տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում։

Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն
Գրիգոր Ամիրյանի բնակելի տունը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկառույց
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան
Շինության ձևՊատմամշակութային հուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

 
Մաքսիմ Գորկու հուշաքարը

Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջերին՝ 1870-ական թթ։ Պատկանել է մեծահարուստ առևտրական Գրիգոր Ամիրյանին[1]։ Նրան է պատկանել նաև Աբովյան 10 հասցեում գտնվող շենքը, որտեղ այժմ գտնվում է Երկրաբանության պետական թանգարանը։

1884-1888 և 1898-1907 թթ. այստեղ է տեղակայված եղել Երևանի քաղաքային դուման և վարչությունը, որը 1907 թ. տեղափոխվեց Տեր-Ղուկասովսկու փողոցում կառուցված շենք (գտնվել է «Կոնգրես» հյուրանոցի տեղում, քանդվել է 1999-2000 թվականներին)։

1910-1911 թթ. ծառայել է որպես ակնաբուժարան։

1911-1915 թթ. շենքում է եղել բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի մասնավոր բուժարանը։

Շենքի վրա կա է հուշաքար, համաձայն որի 1928 թ. այդ շենքում է իջևանել ռուս բանաստեղծ Մաքսիմ Գորկին։

Ոճ խմբագրել

Շենքը կառուցված է բարեկեցության ժամանակաշրջանի (Belle Époque) ոճով։

Վարպետ Օնիկի լուսանկարչատունը խմբագրել

 
«Դալան» պատկերասրահը

Աբովյան փողոցում գտնվող այս շենքում է գործել Երևանի ամենահին լուսանկարչատներից մեկը։ Դրա պատմությունը սկսվում է դեռևս 1927 թ., երբ ծագումով վանեցի Գաբրիել Խանոյանը գաղթում է Երևան։ Որոշ ժամանակ անց նա մեկնում է Կիսլովոդսկ՝ ուսանելու լուսանկարչական արվեստ։

1917 թ. վերադառնում է Հայաստան և 1922 թ. Աստաֆյան 22 հասցեում բացում իր լուսանկարչատունը։

Օնիկ Հարությունյանը սկսում է ուսանել քեռու՝ Գաբրիել Խանոյանի մոտ և շուտով սկսում է օգնել նրան։

Օնիկ Հովհաննիսյանը կամ, ինչպես ժողովուրդն էր նրան անվանում, վարպետ Օնիկը 55 տարի զբաղվել է լուսանկորչությամբ և ստեղծել բազմաթիվ լուսանկարներ։ Լուսանկարել է այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Արամ Խաչատրյանը, Շառլ Ազնավուրը, Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Բաղրամյանը և այլք։

Այսօր վարպետ Օնիկի լուսանկարչատունն աշխատեցնում է նրա տղան՝ Արմեն Խանոյանը։

2009 թ. Երևանի քաղաքապետարանը հայտարարեց տենդեր։ Շահող ընկերությունը որոշեց չքանդել շենքը և տարածք հատկացրեց լուսանկարչատանը։

2010 թ. լուսանկարչատունը տեղափոխվեց Պուշկինի փողոցի նորակառույց շենքերից մեկում։

2011 թվականից այստեղ է գործում «Դալան» պատկերասրահը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գրիգոր Ամիրյանի տունը՝ Աբովյան փողոցում. պատմության հին ու նոր էջեր, որոնք բացվում են այս հասցեում — Անի Բլոգ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/178.4.10