Գրիգոր Աղախանյան
Գրիգոր Աշոտի Աղախանյան (հոկտեմբերի 10 (23), 1904[1][2], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 27, 1986[2], Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[2]), հայ խորհրդային ինժեներ-մելիորատոր։ ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր 1957։
Գրիգոր Աղախանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10 (23), 1904[1][2] |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1986[2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Դոնի պետական ագրարային համալսարան (1929)[1] |
Մասնագիտություն | ճարտարագետ և մելիորատոր |
Աշխատավայր | Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Երեխաներ | Ալեքսանդր Աղախանյան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1904 թ. հոկտեմբերի 10-ին, Սուրմալուի գավառի Իգդիր գյուղաքաղաքում։ Ավարտել է Դոնի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստիտուտը 1929։ 1940-1953 թվականներին եղել է ՀԽՍՀ ջրային տնտեսության մինիստր, 1953 թվականից՝ ՀԽՍՀ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ-ի տնօրեն։
Մասնակցել է Արտաշատի, Դալմայի, Ստորին Հրազդանի և այլ ջրանցքների, ջրամբարների նախագծման, կառուցման, ՀԽՍՀ ոռոգման նոր համակարգի իրականացման աշխատանքներին։ Զբաղվել է նաև Սևանա լճի ջրերը խնայելու նպատակով Արարատյան դաշտի ստորերկրյա ու տեղական ջրերի օգտագործման, ոռոգման ցանցի նախագծման, ՀԽՍՀ ջրային տնտեսության զարգացման պատմության և այլ հարցերով։ Աղախանյանը եղել է 2-դ և 3-րդ գումարումների Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։
ՊարգևներԽմբագրել
- Պարգևատրվել է ԽՍՀՄ երեք շքանշանով։
ԳրականությունԽմբագրել
- Ջրային տնտեսության զարգացումը Հայաստանում, Ե., 1960
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 240)։ |