Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ

գիտական ինստիտուտ

Ի․ Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի հիդրոտեխնիկայի ինստիտուտ, գիտական ինստիտուտ Հայաստանում։

Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ
Տեսակինստիտուտ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱրմենակյան 125
Կայքjhhi.am

Ստեղծվել է 1963 թվականին՝ ՀԽՍՀ ԳԱ Ջրային հիմնահարցերի (1943) և ՀԽՍՀ ջրային տնտեսության նախարարության հիդրոտեխնիկայի և մելիորացիայի (1948) ԳՀԻ-ների միավորմամբ։

Հիմնական խնդիրներ խմբագրել

Հիմնական խնդիրներն են ջրատնտեսական համակարգերի, ջրային պաշարների համալիր օգտագործման ու պահպանման կառավարումը, հիդրոտեխնիկական կառուցվածքների նոր շինվածքների մշակումն ու հիդրավլիկական մոդելային հետազոտությունները, հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովումը, ջրային պաշարների մոնիտորինգի, ջրի որակի չափորոշիչների, ջրատեխնիկական կառույցների, ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շինարարության և վերակառուցման նախագծերի, ջրային ոլորտում տնտեսական և իրավական հարցերի, էներգախնայող ոչ մեծ ջրաագրեգատների մշակումները, ջրային տնտեսական համակարգում նոր տեխնիկայի ներդրումը։

Ինստիտուտում կատարվել են ջրատեխնիկական հանգույցների և առանձին կառույցների մոդելային հետազոտություններ։ Մշակվել են Սևանա լճի բնապահպանական ջրատնտեսական հիմնահարցի, լճի հնարավոր բարձր մակարդակի պահպանման սխեմայի գիտական հիմունքները։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։