Վիքիպեդիայում կան հոդվածներ Կոստիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրեգ Կոստիկյան (անգլ.՝ Greg Costikyan, հուլիսի 22, 1959(1959-07-22)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2], երբեմն հայտնի «Դիզայներ X» կեղծանունով)[3], խաղերի ամերիկահայ դիզայներ և գիտական ֆանտաստիկայի գրող[4]։ Կոստիկյանի կարիերան ընդգրկում է խաղերի գրեթե բոլոր ժանրերը, ներառյալ՝ վեցանկյան վրա հիմնված ռազմական խաղեր, դերային, սեղանի, համակարգչային, հեռախոսային, առցանց խաղեր և թղթախաղեր։ Նրա խաղերից մի քանիսը շահել են Origins Awards մրցանակը։ 2005 թվականին նա Ջոնի Ուիլսոնի հետ դարձավ Manifesto Games-ի համահիմնադիր, որը այժմ դուրս է եկել բիզնեսից։

Գրեգ Կոստիկյան
Ծնվել էհուլիսի 22, 1959(1959-07-22)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Գրական անունDesigner X
Մասնագիտությունգրող, վիպասան, համակարգչային գիտնական, գիտաֆանտաստիկ գրող, ակնարկագիր, բլոգեր և դերային խաղերի դիզայներ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան
 Greg Costikyan Վիքիպահեստում

Անձնական կյանք և կրթություն խմբագրել

Գրեգ Կոստիկյանը ծնվել է Նյու Յորքում՝ փաստաբանի ընտանիքում. փաստաբան և քաղաքական գործիչ Ն. Էդվարդ և Ֆրենսիս (Հոլմգրեն) Կոստիկյանների որդին է[2]։ 1982 թվականին ավարտել է Բրաունի համալսարանը (բակալավր)[2]։ 1986 թվականի սեպտեմբերի 4-ին նա ամուսնացել է Լուիզ Դիսբրոուի (արժեթղթերի վերլուծաբան) հետ[2]։ Կոստիկյանը բնակվում է Նյու Յորքում իր երեք երեխաների մոտ[5]։ Նա հաճախ է հանդես եկել խաղային արդյունաբերության միջոցառումներում, ներառյալ Game Developers Conference-ը և -ն։

Կարիերա խմբագրել

1970-ական թվականներից սկսած Գրեգ Կոստիկյանը եղել է խաղերի դիզայներ[6]։ 1976 թվականից մինչև 1980 թվականը աշխատել է Simulation Publications-ում՝ զբաղվելով սեղանի խաղերի և վարգեյմերի մշակմամբ, սնանկացումից և TSR-ի կողմից այն ձեռք բերելուց ու 1982 թվականին փակելուց հետո՝ 1983 թվականին, նա տեղափոխվել է West End Games[7]: 1983 թվականին նրա Bug-Eyed Monsters կոչվող խաղը West End Games բերեց գիտական ֆանտաստիկայի և ֆանտազիայի ժանրեր, և հաջորդ տարի նա West End Games-ի համար արտոնագրեց իր Paranoia կոչվող դերասանական խաղը` հրատարակչին գտնելու անհաջող փորձ կատարելուց հետո հրատարակելու համար[7]։ Կոստիկյանը նախագծեց Toon կոչվող խաղը (1984) Steve Jackson Games-ի համար այն բանից հետո, երբ մշակեց այն Ջեֆֆ Դիի առաջարկով։ Կոստիկյանը զգում էր, որ խաղի համակարգը հիմնականում «կամայական» է, և որ խաղի թեման ավելի կարևոր է[7]։ West End Games ընկերությունը լիցենզիա ստացավ խաղ ստեղծելու համար, որը հիմնված էր «Աստղային պատերազմներ» ֆիլմի վրա, իսկ Կոստիկյանը նախագծեց Star Wars: The Roleplaying Game-ը (թարգմ. Աստղային պատերազմներ. դերային խաղ), որը Դագ Կաուֆմանի և այլոց օգնությամբ թողարկվել է 1987 թվականին[7]։ Նույն թվականի հունվարին Կոստիկյանն ու Էրիկ Գոլդբերգը լքեցին West End Games-ը՝ կազմավորելով կարճաժամկետ Գոլդբերգ գործընկերությունը[7]։ Երբ 1998 թվականին West End Games-ը հայտարարեց իր սնանկության մասին, Կոստիկյանն ու Գոլդբերգը փորձեցին վերականգնել «Պարանոյա»-ի իրավունքները, թեև West End Games-ի հիմնադիր Սքոթ Պալտերը պայքարում էր այդ ամենի դեմ։ Դատավորը 2000 թվականին ստեղծողներին վերադարձրեց իրավունքները[7]։ Կոստիկյանը Hogshead Publishing-ի համար «Դիզայներ X» կեղծանվան տակ նախագծեց «Violence» (1999) կոչվող դերային խաղը, և Creative Commons լիցենզիայի ներքո խաղը դարձրեց լայնորեն հասանելի[7]։ Կոստիկյանը և Գոլդբերգը լիցենզավորեցին «Պարանոյա»-ն Mongoose Publishing-ի համար, որը 2004 թվականին սկսեց խաղի համար նոր գրքեր պատրաստել[7]։

Կոստիկյանը Manifesto Games-ի գործադիր տնօրենն էր, որը ստարտափ է՝ նվիրված ինքնուրույն զարգացած համակարգչային խաղերի համար կենսունակ մուտքի ապահովմանը[6]։ Այնուհետև նա մի քանի տարի աշխատել է որպես խորհրդատու՝ նախքան 2010 թվականի մարտին Guerillapps-ին որպես խաղի գլխավոր դիզայներ միանալը՝ Facebook-ի համար իր «Trash Tycoon» խաղը մշակելու համար[8]։ 2011 թվականի մայիսին նա միացավ Disney Playdom-ին` որպես խաղերի ավագ դիզայներ, իսկ 2014 թվականի հունվարին ստանձնեց նույն դերը Loop Drop-ում։ 2015 թվականի հունիսին Կոստիկյանը միացավ Boss Fight Entertainment-ին՝ որպես խաղերի ավագ դիզայներ[9]։

Նա հրապարակման համար գրել է խաղեր, խաղերի ձևավորման և խաղային արդյունաբերության բիզնեսի վերաբերյալ հոդվածներ՝ ներառյալ՝ «Նյու Յորք Թայմս», «Wall Street Journal Interactive», «Salon», «The Escapist», «Gamasutra», «Game Developers Magazine» և գիտական ֆանտաստիկայի վեպերի հեղինակ է[6][10]։

Նա խաղերի դիզայնի վերաբերյալ դասախոսություններ է կարդացել համալսարաններում, այդ թվում՝ Կոպենհագենի Տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանում, Հելսինկիի արվեստի և դիզայնի համալսարանում, Ռենսելերի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում և Նյու Յորք նահանգի Սթոունի–Բրուք համալսարանում[10]։

Խաղեր խմբագրել

Կոստիկյանի ուշագրավ գործերը ներառում են՝

  • Web and Starship (1984[11])
  • Toon (1984[12])
  • Star Wars: The Roleplaying Game (1987[12][13])
  • Pax Britannica (1985[14])
  • Paranoia (1984[15])
  • The Creature That Ate Sheboygan (1979[16])
  • MadMaze[17]
  • Violence: The Roleplaying Game of Egregious and Repulsive Bloodshed[18]
  • The Price of Freedom (1986[12])

Բացի այդ, Կոստիկյանը խաղերի ձևավորման և մշակույթի ոլորտում խաղերի դերի թեմայով հայտնի հեղինակ է։ Նրա էսսեն՝ «I Have No Words and I Must Design»[19], լայնորեն ընթերցվում է՝ որպես խաղային դիզայնի մշակման հայեցակարգային մոտեցում։

Կոստիկյանը երկար տարիներ աշխատել է խաղերի ձևավորման վրա, գրել և կոնսուլտացիաներ է տվել Nokia-ի համար։ 2005 թվականի սեպտեմբերին նա լքել է Nokia-ն՝ Computer Gaming World-ի նախկին խմբագիր Ջոնի Ուիլսոնին միանալու համար, և հիմնել ինդի խաղերի ստարտափի հրատարակչություն՝ Մանիֆեստո Գեյմս[20]։ Նա պարբերաբար աջակցել է ներկայումս գոյություն չունեցող Մանիֆեստո Գեյմսի կայքին և նրանց՝ այժմ գոյություն չունեցող բլոգի գլխավոր խմբագիրն էր։

1970-80-ական թվականներին Կոստիկյանը Սլոբբովիայի առաջատար մասնագետն էր։

2009թ-ի փետրվարին Կոստիկյանը թարմացրեց կանոնները և 1979 թվականին վերաթողարկեց իր «Վեկտոր 3» տիեզերական մարտական խաղը՝ Creative Commons արտոնագրով[21]։

Գրքեր խմբագրել

Կոստիկյանը գրել է չորս վեպ։ Առաջին երկուսը ժանրային ֆենտեզի պարոդիա էին՝ «Մեկ այլ օր» (Another Day), «Ուրիշ զնդան» (Another Dungeon), (1990) և դրա շարունակությունը՝ «Մի արկածային խաղ» (One Quest), «Բռնի՛ր վիշապներին» (Hold the Dragons) (1995): «Սրով»-ը (Sword, 1993)՝ ևս մեկ անհարգալից ֆանտազիա է երիտասարդ բարբարոսի մասին, որին հանգամանքները ստիպում են մուտք գործել ավելի մեծ աշխարհ։ Այն ի սկզբանե սերիականացված էր Prodigy առցանց ծառայությունում։

Նրա վերջին վեպում՝ «Առաջին պայմանագիրը» (First Contract) (2000), պատկերվում են (շատ կոպիտ հումորով) հսկայական սոցիոլոգիական և տնտեսական փոփոխություններ, որոնք տեղի են ունենում այլմոլորակայինների՝ երկիր գալուց հետո, ու մեկ ձեռնարկատիրոջ ջանքերը գոյատևելու և նոր կյանք սկսելու համար[22]։

2013 թվականին MIT Press-ի կողմից հրապարակվեց Կոստիկյանի ոչ գեղարվեստական հայացքը խաղերի զարգացման մեջ անորոշության դերի վերաբերյալ։ Ավելի ուշ՝ 2015 թվականին տպագրվեց հրատարակության կազմը[23]։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

Կոստիկյանը Origins Awards-ի հինգ մրցանակների հաղթող է[6]։ 2007 թվականի մարտի 7-ին Կոստիկյանը ստացել է Game Developers Choice Awards Maverick (թարգմ. Խաղ մշակողների ընտրություն և Մավերիք մրցնակներ) մրցանակները։ Մրցանակը տրվեց ինդի խաղերի համար կենսունակ ալիք ստեղծելու նրա անխոնջ ջանքերի համար[24]։ 1999-ին նրան ներգրավվել են Արկածային խաղերի փառքի սրահ[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Costikyan, Greg 1959-.». Contemporary Authors, New Revision Series. Gale. 2006. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին. (subscription required)
  3. Ed Hogg. «Violence by Greg Costikyan, writing as "Designer X"». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Greg Costikyan (partial ludography)». Pen & Paper RPG Database. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  5. Greg Costikyan. «Personal Stuff». Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Costikyan, Greg (2007). «My Life with Master». In Lowder, James (ed.). Hobby Games: The 100 Best. Green Ronin Publishing. էջեր 204–208. ISBN 978-1-932442-96-0.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Shannon Appelcline (2011). Designers & Dragons. Mongoose Publishing. ISBN 978-1-907702-58-7.
  8. «Multiplayer Facebook Game Trash Tycoon Trains You To Be Green (But In A Fun Way)». Tech Crunch Network. 2011 թ․ հունիսի 8. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «Greg Costikyan Linkedin». Linkedin. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. 10,0 10,1 «Digital Media Wire - Greg Costikyan». Digital Media Wire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. «Web and Starship». Gollancz SFE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. 12,0 12,1 12,2 Schick, Lawrence (1991). Heroic Worlds: A History and Guide to Role-Playing Games. Prometheus Books. ISBN 0-87975-653-5.
  13. «Origins Award Winners (1987)». Academy of Adventure Gaming Arts & Design. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.
  14. «Charles S. Roberts Award Winners (1985)». Academy of Adventure Gaming Arts & Design. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. «1984 list of winners». Academy of Adventure Gaming Arts and Design. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  16. «Charles S. Roberts Award Winners (1979)». Academy of Adventure Gaming Arts & Design. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. Banks, Michael (2008). On the Way to the Web: The Secret History of the Internet and its Founders. Springer / Google Books. էջ 145. ISBN 978-1-4302-5074-6.
  18. «Review of Violence: the Roleplaying Game of Egregious and Repulsive Bloodshed». RPG.com / Skotos Tech, Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  19. Greg Costikyan (1994). «I Have No Words and I Must Design». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 12-ին.
  20. Dean Takahashi (2007 թ․ փետրվարի 14). «An Interview With Greg Costikyan, the "Maverick" of Manifesto Games». San Jose Mercury News. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 20-ին.
  21. Greg Costikyan (2009 թ․ փետրվարի 3). «Tabletop Tuesday: Revised Version of My Old Game, Now for Free». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
  22. «First Contract by Greg Costikyan». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  23. «Uncertainty in Cames». MIT Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  24. «2007 Game Developers Choice Awards To Honor Miyamoto, Pajitnov». Gamasutra. Վերցված է 2007 թ․ փետրվարի 12-ին.
  25. «Origins Awards (1999)». Academy of Adventure Gaming Arts & Design. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.