Էդվարդ Կոստիկյան

ամերիկացի քաղաքական գործիչ

Էդվարդ Կոստիկյան (սեպտեմբերի 24, 1924(1924-09-24)[1], Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 22, 2012(2012-06-22)[2], Mount Pleasant, Չառլստոն շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկահայ քաղաքական գործիչ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, որը աչքի է ընկեր Նյու Յորքում կուսակցության բարեփոխմամբ։ Նա նաև մի շարք գրքերի, հոդվածների և պետական քաղաքականության և քաղաքագիտության տարբեր թեմաների մասին աշխատությունների հեղինակ է։

Էդվարդ Կոստիկյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1924(1924-09-24)[1]
ԾննդավայրWeehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհունիսի 22, 2012(2012-06-22)[2] (87 տարեկան)
Մահվան վայրMount Pleasant, Չառլստոն շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Հորաս Մաննի դպրոց
Մասնագիտությունփաստաբան
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Կոստիկյանը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 24-ին, Նյու Ջերսիի Ուիհոքեն քաղաքային շրջանում[3]։ 1940 թվականին նա և իր ընտանիքը (հայրը՝ Միհրան Նազարի Կոստիկյանը, մայրը՝ Բարբարա Կոստիկյանը և ավագ եղբայրը՝ Էնդրյու Կոստիկյանը) տեղափոխվել են Մանհեթենի Morningside Heights 122-րդ թաղամաս[4][5][6]։ Նրա հայրը հայկական ծագումով գորգագործ է եղել, իսկ մայրը բնիկ շվեյցարիացի[5][6]։ Նա սովորել է Horace Mann դպրոցում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դասավանդել է իր մայրը[3]։ 1947 թվականին Կոստիկյանը ավարտել է Կոլումբիայի համալսարանը, իսկ 1949 թվականին Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Նա մեկ տարի աշխատել է ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Հերոլդ Մեդինայի մոտ[3]։

Կարիերա խմբագրել

1951 թվականին Կոստիկյանը միացել է Paul, Weiss, Rifkind, Wharton & Garrison արդյունաբերական ձեռնարկությանը, որտեղ առաջին անգամ աշխատել է որպես իրավաբան։ 1960 թվականին նա դարձել է այն ձեռնարկության գործընկեր[3]։ 1962 թվականին Կոստիկյանը ընտրվել է Նյու Յորքի շրջանի դեմոկրատական կոմիտերի նախագահ, որի ընտրություններին հաղթել է Կարմին դե Սապիոյին և պաշտոնավարել է երկու տարի։ Նրան են վերագրում Դեմոկրատական կուսակցության զարգացումը և Tammany Hall-ի ազդեցության հեռացումը, ինչի շնորհիվ կուսակցությունը կարողացավ տեղափոխվել 20-րդ դար[3]։ 1965 թվականին եղել է Աբրահամ Բիմի քարոզարշավի տնօրենը։ Կոստիկյանը աշխատել է Նյու Յորքի Նելսոն Ռոքֆելլերի և Մարիո Կումոյի քննող հանձնաժողովներում[3]։

1977 թվականին նա հրաժարվել է քաղաքապետի ընտրարշավից, սակայն միացել է Էդվարդ Կոչի քարոզարշավին[3][7]։ Կոստիկյանը երկար տարիներ եղել է Նյու Յորքի իրավաբանական դպրոցի Նյու Յորքի քաղաքային իրավունքի կենտրոնական խորհրդատվական խորհրդի անդամ[8]։

Անձնական կյանք խմբագրել

Կոստիկյանը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է Ֆրենսիս Հոլմգրենի հետ, սակայն այն ավարտվել է ամուսնալուծությամբ[9]։ 1977 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է գրող Բարբարա Հայնեի հետ, որը գովազդային գործադիր տնօրեն Արթուր Ֆաթի դուստրն է եղել[10]։ Առաջին ամուսնությունից Կոստիկյանը ունեցել է երկու երեխա, որոնցից մեկը հայտնի խաղերի դիզայներ Գրեգ Կոստիկյանն է[3][10]։ Նա եղել է Occasional Oratorio-ի և Orchestral Society-ի հիմնադիրն ու խմբավարը[3]։

Կոստիկյանը մահացել է 2012 թվականի հունիսի 22-ին՝ 87 տարեկանում, երբ իր աղջկա Հարավային Կալիֆոռնիայի Մաունթ Փլիզանթ արվարձանում գտնվող տանն էր[3]։

Մատենագրություն խմբագրել

Կոստիկյանը օրենքի, պետական քաղաքականության և քաղաքագիտության մասին գրված մի շարք աշխատություններ ունի, որոնցից են.

Գրքեր խմբագրել

  • Էդվարդ Կոստիկյան, Behind closed doors: politics in the public interest (Harcourt Brace 1966).
  • Էդվարդ Կոստիկյան, New Strategies for Regional Cooperation; a Model for the Tri-State New York-New Jersey-Connecticut Area (1973)
  • Էդվարդ Կոստիկյան, How to Win Votes: The Politics of Nineteen Eighty (Harcourt 1980) 9780151422210.
  • Էդվարդ Կոստիկյան, What Happened To The Body Politic: Can it Be Restored? (Publish America 2005) 9781413762143.
  • Էդվարդ Կոստիկյան, Commentaries by Edward N. Costikyan: The Luck of the Draw and other essays (peachland books 2006) 9781413762136.

Հոդվածներ խմբագրել

  • Կոստիկյան, Էդվարդ (1992 թվականի ձմեռ). «Ethnic Politics Lays an Egg». City Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  • Կոստիկյան, Էդվարդ (1994 թվականի ձմեռ). «Cutting City Government Down to Size». City Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  • Էդվարդ Կոստիկյան & Մաքսվել Լեման (1980 թվականի հոկտեմբեր). «The Heavenly city». Harper's. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2012/06/23/nyregion/edward-n-costikyan-adviser-to-new-york-politicians-is-dead-at-87.html?pagewanted=all&_r=0|title=Edward
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Hevesi, Dennis (2012 թ․ հունիսի 23). «Edward N. Costikyan, Adviser to New York Politicians, Is Dead at 87». The New York Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «1940 Census». Ancestry.com. 1940 թ․ ապրիլի 1. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 New York times: "BERTHE M. COSTIKYAN" November 16, 1981
  6. 6,0 6,1 New York Times: "Mihran Costikyan Dies at 85" May 8, 2014
  7. Carroll, Maurice (1977 թ․ մայիսի 15). «Costikyan Pulls Out of Mayoral Contest and Supports Koch». The New York Times. էջ 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. New York Law School website Advisory Council for the Center for New York City Law Արխիվացված Հոկտեմբեր 8, 2012 Wayback Machine Accessed October 8, 2012.
  9. «Costikyan, Greg 1959-.». Contemporary Authors, New Revision Series. Gale. 2006. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին. (subscription required)
  10. 10,0 10,1 «Bridal at All Souls For Barbara Heine, Edward Costikyan». The New York Times. 1977 թ․ մարտի 7.

Արտաքին հղումներ խմբագրել