Գրադարանավար (նկար)

Ջուզեպպե Արչիմբոլդոյի նկարը

«Գրադարանավար» (իտալ.՝ Il Bibliotecario), իտալացի գեղանկարիչ, գեղազարդիչ, մաներիզմի կարկառուն ներկայացուցիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1562 կամ 1566 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 97 × 71 սմ։ Այսօր «Գրադարանավար» նկարը պահպանվում և ցուցադրվում է Շվեդիայի Սկոկլոսթեր դղյակում։

Գրադարանավար
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո
տարի1556
բարձրություն980 միլիմետր
լայնություն710 միլիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էSkokloster Castle?
հավաքածուSkokloster Castle?
Ծանոթագրություններ
 The Librarian (Giuseppe Arcimboldo) Վիքիպահեստում

Նախաբան խմբագրել

Ջուզեպպե Արչիմբոլդոյի կյանքի վաղ շրջանի մասին տեղեկությունները շատ աղքատիկ են։ Ինչպես շատ իտալացի նկարիչներ, նա նույնպես, իր կարիերան սկսել է զանազան պատվերներ ընդունելով երկրի տարբեր վայրերում։ Ստեղծել է վիտրաժներ, ֆրեսկոներ և պաստառագորգեր Միլանում, Կոմոյում և Մոնցայում[1]։ 1562 թվականին Արչիմբոլդոն դառնում է Սրբազան Հռոմեական կայսրության Մաքսիմիլիան II կայսեր արքունի դիմանկարիչը[2]։ «Գրադարանավար» ստեղծագործությունը համարվում է կայսեր շրջապատի մարդկանց դիմանկարների շարքի կտավներից մեկը։ Այդ շարքին են պատկանում նաև «Իրավաբան» և «Խոհարար» ստեղծագործությունները։

Դիմանկարը թվագրվում է 1562 թվականին, սակայն որոշ մասնագետներ հակված են այն փաստին, որ Արչիմբոլդոն «Գրադարանավար» կտավը ստեղծել է մի քանի տարի հետո՝ 1566 թվականին։ Ջուզեպպե Արչիմբոլդոն այդ շրջանում ստեղծում է մարդակերպ դիմանկարների մի շարք՝ օգտագործելով զանազան առարկաների նկարներ՝ մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, սննդամթերք և այլն[3]։ Այս շրջանում ստեղծված «Գրադարանավար» նկարը միակն է, որտեղ բացակայում են բնության որևէ առարկաներ[4]։

Ճանաչում խմբագրել

1593 թվականին, վաթսունվեց տարեկան հասակում իր մահկանացուն է կնքում Ջուզեպպե Արչիմբոլդոն և երկար ժամանակ մոռացության է մատնվում։ Նրա հանդեպ հետաքրքրությունն աճում է 20-րդ դարում։ Այդ ժամանակ նրան սկսեցին անվանել«Սյուրռեալիզմի պապիկ»։ Արչիմբոլդոյի արվեստի հետազոտող Բեննո Գայգերը «Գրադարանավար» ստեղծագործությունը բնութագրել է որպես «16-րդ դարի աբստրակտ արվեստի հաղթանակ»[5][6]։ 1957 թվականին արվեստի պատմաբան Սվեն Ալֆոնսը առաջին անգամ հայտարարեց, որ դիմանկարում Վոլֆգանգ Լազիուսն է (1514-1565 թվականներ)՝ հումանիստ և պատմաբան, ով այդ ժամանակ ծառայում էր Հաբսբուրգների արքունիքում[7]։

Պատմություն խմբագրել

«Գրադարանավար» ստեղծագործությունը Շվեդիա է բերվել որպես ռազմական ավար գեներալ Հանս Քրիսթոֆ ֆոն Քյոնիգսմարկի կողմից՝ 1648 թվականին Պրահայի ճակատամարտի ժամանակ, երբ թալանվեց Պրահայի ամրոցը[8]։

«Գրադարանավարը» համարվում է Արչիմբոլդոյի երկու նկարներից, որոնք պահպանվում և ցուցադրվում են Սկոկլոսթեր դղյակում. մյուս նկարը «Վերտումն» է[9]։ Նկարի բնօրինակ անվանումն անհայտ է, որպես «Գրադարանավար» (շվեդ.՝ Bibliotekarien) սկսեցին անվանել 20-րդ դարում՝ գույքագրման ժամանակ[10]։ 1970 թվականին նկարին նոր շրջանակ է ամրացվել[8]։

Մինչև մեր օրերը հասել են նկարի երեք այլ տարբերակներ, որոնց ստեղծման պատմություններն անհայտ են[10]։ Գիտական հետազոտությունների արդյունքում՝ 2011 թվականին, պարզ դարձավ, որ «Գրադարանավար» նկարը հանդիսանում է Արչիմբոլդոյի բնօրինակ նկարի կրկնօրինակը, որի տեղն անհայտ է ցայսօր[11]։

Նկարագիր խմբագրել

«Գրադարանավար» նկարը ստեղծված է սուր կուբիզմի ոճով։ Գլխավոր ֆիգուրն իրենից ներկայացնում է գրքերի դիզված կույտ՝ մոխրաերկնագույն վարագույրի ֆոնի վրա։ Մատները թղթե էջանշաններ են, որոնք ամուր գրկել են գրքերը։ Դրանով նկարիչը ուզել է հասկացնել, որ Լազիուսը հիսուն հատոր գրքերի հեղինակ էր։ Ֆիգուրի աչքերը ոսկրե բանալիներ են և կախազարդեր՝ որպես թանկարժեք գրքերի պահպանման խորհրդանիշներ։ Մորուքը փետուրներից պատրաստած ավելիկ է, որով գրքերի փոշին են մաքրել ժամանակին։ Սանրվածքը բացված գիրք է, որի էջերը երևում են. գրքերից կախված են նաև կեռիկներ, որոնք խորհրդանշում են, որ ֆիգուրի գլուխը լցված է գիտելիքներով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Giuseppe Arcimboldo». Замок Скоклостер. Վերցված է 5 июня 2015-ին.
  2. Jeffrey Greggs (2010). Arcimboldo 1527–1593: Nature & Fantasy. The New Criterion[en]. էջեր 49–50.
  3. «Arcimboldo 1526–1593. Nature and fantasy» (PDF). Национальная галерея искусства. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 5 июня 2015-ին.
  4. «Arcimboldo: The Librarian». Лондонская национальная галерея. Վերցված է 5 июня 2015-ին.(չաշխատող հղում)
  5. Werner Kriegeskorte (2000). Arcimboldo. Ediz. Inglese. Taschen[en]. էջ 30. ISBN 978-3-8228-5993-3.
  6. «Arcimboldo's Feast for the Eyes». Smithsonian Magazine[en]. 2011. Վերցված է 5 июня 2015-ին.
  7. Thomas DaCosta Kaufmann (2009). Arcimboldo: Visual Jokes, Natural History, and Still-Life Painting. University of Chicago Press[en]. էջ 259. ISBN 978-0-226-42686-0.
  8. 8,0 8,1 «Bibliotekarien. Beskrivning». Замок Скоклостер. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 5 июня 2015-ին.
  9. «Vertumnus». Замок Скоклостер. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 5 июня 2015-ին.
  10. 10,0 10,1 K.C. Elhard (2005). «Reopening the Book on Arcimboldo's "Librarian"». Libraries & Culture. 40 (2): 115–127. doi:10.1353/lac.2005.0027.
  11. Frantisek Makes; Maria Brunskog (2011). Enzymatic Restoration and Authentication of Guiseppe Arcimboldo's "Vertumnus". Gotland University. ISBN 978-91-86343-08-8.

Արտաքին հղումներ խմբագրել