Գվիդո Գանյաչի, (իտալ.՝ Guido Cagnacci, հունվարի 19, 1601(1601-01-19)[1][2][3][…], Սանտարկանջելո դի Ռոմանիա, Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա[1] - 1663[4][5][1][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1]), իտալացի ուշ բարոկկո ժամանակաշրջանի նկարիչ, պատկանել է ֆորլիյան և բոլոնյան գեղարվեստի դպրոցներին։

Գվիդո Գանյաչի
իտալ.՝ Guido Cagnacci
Ծնվել էհունվարի 19, 1601(1601-01-19)[1][2][3][…]
ԾննդավայրՍանտարկանջելո դի Ռոմանիա, Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա[1]
Վախճանվել է1663[4][5][1][…]
Մահվան վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[1]
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներԿլեոպատրայի մահը[1] և Կլեոպատրայի մահը[1]
 Guido Cagnacci Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ռիմինի քաղաքի մոտ գտնվող Սանտարկաջելո դի Ռոմանիա ավանում։ Հայտնի չէ, թե ով է եղել նրա առաջին ուսուցիչը։ Գեղանկարչություն սովորել է Բոլոնիայում 1618 - 1621 թթ., ըստ երևույթին Լոդովիկո Կարաչիի կամ նրա աշակերտների մոտ։ Հետո սովորել է Հռոմում (1621 - 1622 թթ.) Ջիովաննի Ֆրանչեսկո Բարբիերիմոտ, Հռոմում ծանոթանում է իր ժամանակակից նկարիչների Գվիդո Ռենիի ու Սիմոն Վուեի հետ։ 1627 թվականից աշխատում է Ռիմինիում, մեկ տարի անց, 1628 թվականին փորձում է փախչել հանգուցյալ արիստոկրատ Թեոդոր Ստիվավիի այրու հետ, որի ազգականների համաձայն չէին նրանց ամուսնությանը։ Այս անհաջող փորձից հետո Գվիդո Գանյաչին ստիպված է լինում լքել քաղաքը։ Ռիմինի է վերադառնում 1631 թ., և աշխատում այնտեղ մինչև 1642 թ., այդ ժամանակահատվածում նրա աշխատանքների վրա նկատվում է Կարավաջոյի ազդեցությունը։ Ռիմինիից հետո մեկնում է Ֆորլի, որտեղ ուսանում է Մելոցո դե Ֆորլիի մոտ։ 1650 թ. նա մեկնում է Վենետիկ, որտեղ ծանոթանում է Նիկոլաս Ռենիրիի հետ։ 1658 թ. գնում է Վիեննա, այնտեղ նրան հովանավորում է Լեոպոլդ I կայսրը[6]։ Մահացել է Վիեննայում 1663 թվականին։

Ստեղծագործությունը

խմբագրել
 
Մարդկային կյանքի ալեգորիա

Սկզբում նա նկարում է հոգևոր թեմատիկայով, բայց Վենետիկում Նիկոլաս Ռենիրիի հետ ծանոթանալուց հետո, նրա ստեղծագործություններում զգացմունքային, մերկ մարմիններ պատկերող տեսարաններն հաճախակի են դառնում, ինչպիսիք են՝ Լուկրեցիան, Կլեոպատրան, Մարիամ Մագդաղենացին և այն[7]։ Գանյաչիի ստեղծագործությունը իր ժամանակակիցների համար անհասկանալի էին, սակայն այժմյան քննադատների կողմից այն արժանանում է բարձր գնահատականի[8]։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Cagnacci, Guido[Oxford, England]: OUP, 2002.
  2. 2,0 2,1 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  4. 4,0 4,1 4,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Smyth, Francis P., and John P. O'Neill, ed. (1986). The Age of Correggio and the Carracci։ Emilian Painting of the 16th and 17th Centuries. Washington: National Gallery of Art. էջեր 392–397. ISBN 0-521-34019-5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  7. Vertova, Luisa (1993). «Guido Cagnacci. Rimini». The Burlington Magazine. 135 (1088։ Nov.): p. 784. {{cite journal}}: |pages= has extra text (օգնություն)
  8. Fossi, Gloria; Marco Bussagli and Mattia Reiche (2004). Italian Art։ From the Origins to the Present Day. Catherine Frost (transl.). Florence: Giunti. էջ 368. ISBN 88-09-03725-1 (Ital. orig.). OCLC 44745666. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվիդո Գանյաչի» հոդվածին։