Բացել գլխավոր ցանկը

Գվիդո Բուրգշթալլեր (գերմ.՝ Guido Burgstaller, ապրիլի 29, 1989(1989-04-29)[1] կամ ապրիլի 24, 1989(1989-04-24)[2], Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական «Շալկե 04»-ի կիսապաշտպան։

Football pictogram.svg
Գվիդո Բուրգշթալլեր
AUT vs. TUR 2016-03-29 (116).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը ավստրիացի
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 29, 1989(1989-04-29)[1] (30 տարեկան) կամ ապրիլի 24, 1989(1989-04-24)[2] (30 տարեկան)
Ծննդավայր Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա
Հասակ 187
Քաշ 76
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շալկե 04
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Ավստրիա Կերնթեն 33 (2)
2002-2011 Ավստրիա Վիներ Նոյշտադտ 81 (12)
2011-2014 Ավստրիա Ռապիդ Վիեննա 80 (21)
2014 Ուելս Կարդիֆ Սիթի 3 (0)
2015-2017 Գերմանիա Նյուրնբերգ 63 (33)
2017-մինչ օրս Գերմանիա Շալկե 04 25 (11)
Ազգային հավաքական
2007 Ավստրիա Ավստրիա (մինչև 19) 4 (3)
2008 Ավստրիա Ավստրիա (մինչև 20) 4 (0)
2009-2010 Ավստրիա Ավստրիա (մինչև 21) 11 (0)
2012-մինչ օրս Ավստրիա Ավստրիա 11 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Գվիդո Բուրգշթալլերը ավստրիական «Կերնթեն» ֆուտբոլային ակումբի սաներից է։ Այդ ակումբի կազմում Բուրգշթալլերը հանդես է եկել երկու մրցաշրջան, որից հետո տեղափոխվել է «Վիներ Նոյշտադտ» անվանումով մեկ այլ ավստրիական ֆուտբոլային ակումբ։ Մրցաշրջանի վերջում Գիդոն օգնում է ակումբին հասնել էլիտայի: 2009 թվականի հուլիսի 17-ին՝ «Աուստրի Քարնթեն»-ի դեմ հանդիպման ժամանակ, Գվիդոն իր նորամուտը կատարեց Ավստրիական Բունդեսլիգա[3]։ Ավստրիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում Գվիդոն իր առաջին գոլը հեղինակեց 2010 թվականի ամռանը՝ հուլիսի 25-ին, Վիեննա քաղաքը ներկայացնող «Ռապիդ» ֆուտբոլային ակումբի դեմ հանդիպման ժամանակ[4]։ Նույն տարվա հոկտեմբերի 1-ին՝ «Ադմիրա»-յի դեմ մարտի ժամանակ, նա կատարեց իր նորամուտը վիեննական ակումբի կազմում։ Հոկտեմբերի 23-ին Բուրգշթալլերը գնդակն ուղարկեց «Աուստրիա»-յի դարպասը և այդ գոլը դարձավ վերջինիս առաջին գնդակը «Վիեննա Ռապիդ»-ի կազմում[5]։

2014 թվականի ամռանը Գվիդոն տեղափոխվեց ուելսական «Կարդիֆ Սիթի»։ Իր առաջին գոլը հեղինակեց օգոստոսի 13-ին՝ «Քովենթրի Սիթի»-ի դեմ հանդիպման ժամանակ[6]։

2015-2017 թվականների մրցաշրջանը Գվիդոն անց է կացնում «Նյուրնբերգ»-ում, իսկ պայմանագրի լրանալուց հետո՝ 2017 թվականին, Բուրգշթալլերը տեղափոխվեց «Շալկե 04»։ Իր առաջնամուտը կատարեց փետրվարի 8-ին՝ «Մայնի Ֆրանկֆուրտ»-ի դեմ հանդիպման ժամանակ[7]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Գվիդո Բուրգշթալլերն Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր միջազգային կարիերան սկսել է 2012 թվականի փետրվարի 29-ին՝ Ֆինլանդիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ][8]։

Այդ հանդիպման ժամանակ երկրորդ խաղակեսում նա փոխարինում է Անդրեաս Իվանշիցին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Worldfootball.net
  3. «Винер-Нойштадт VS. Аустрия Кернтен 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-07-17 
  4. «Рапид Вена VS. Винер-Нойштадт 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-07-25 
  5. «Аустрия VS. Рапид Вена 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-10-23 
  6. «Блэкберн Роверс VS. Кардифф Сити 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-08 
  7. «Франкфурт VS. Нюрнберг 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-08 
  8. «Австрия VS. Финляндия 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-02-29