Գուրկ (գերմ.՝ Gurk, սլովեն.՝ Krka - Крка), փոքր քաղաք Ավստրիայի հարավում։ Մտնում է Կարինթիա նահանգի կազմի մեջ։ Ժամանակակից Կարինթիայի տարածքը ընդգրկող Գուրկ կաթոլիկ թեմի պատմական կենտրոնն է[2]։

Բնակավայր
գերմ.՝ Gurk
Զինանշան
Wappen at gurk.png

Gurk.jpg
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես39,67 կմ²
ԲԾՄ662 մետր
Բնակչություն1226 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ04266
Փոստային ինդեքսներ9342
Ավտոմոբիլային կոդSV
Պաշտոնական կայքgurk.at
##Գուրկ (Ավստրիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գուրկի տարածքում առաջին բնակավայրերը ստեղծվել են մեր թվարկության սկզբում, սակայն որպես բնակավայր Գուրկն առաջին անգամ հիշատակվել է 831 թվականին, երբ տարածքը գտնվել է Բավարիայի թագավորության կազմում։ 1043 թվականին Էմմա Գուրկացին, որը ծագում էր բավարական հայտնի Լուիտպոդինգներ տոհմից, այստեղ հիմնադրել է Բենեդիկտյան աբբայությունը։ Ավելի ուշ՝ 1073 թվականին, Գուրկում կառուցվել է ամրոց և հիմնադրվել եպիսկոպոսություն, որը ենթարկվում էր Զալցբուրգի արքեպիսկոպոսությանը։ Այդ ժամանակից Գուրկը դարձել է Կարինթիայի կրոնական կենտրոնը։

Գուրկի եպիսկոպոսների նշանակման, ձեռնադրման և ինվեստիտուրայի իրավունքը պատկանում էր Զալցբուրգի արքեպիսկոպոսությանը։ Դա դժգոհություն էր առաջացնում ոչ միայն Գուրկի եպիսկոպոսների, այլև Կարինթիայի հերցոգների շրջանում, որոնք ցանկանում էին իրենց իշխանության համար ստեղծել անկախ եկեղեցական թեմ։ 12-13-րդ դարերի ընթացքում Գուրկը համառ պայքար էր մղում Զալցբուրգի դեմ՝ առանձնանալու համար։ Եպիսկոպոսներին որոշ ժամանակով հաջողվել է անցնել Հռոմի պապի անմիջական ենթակայության տակ, սակայն ավելի ուշ Զալցբուրգը վերադարձրել է եպիսկոպոսական գահին երեք թեկնածու ներկայացնելու իրավունքը՝ Գուրկի ժողովի կապիտուլի հետագա ընտրությամբ։ Գուրկի ինքնավար կարգավիճակը նրա եպիսկոպոսներին հնարավորություն է տվել 16-րդ դարում ձեռք բերել իշխան-եպիսկոպոսների իրավունք, որը թույլ էր տալիս որպես իշխանության գլուխ մասնակցել կայսերական ռայխստագներին։ Սակայն Կարինթիայում Հաբսբուրգների իշխանության ամրապնդման արդյունքում 1535 թվականին Զայցբուրգի հետ համաձայնությամբ Հաբսբուրգների տան հերցոգները իրավունք են ստացել իրենց թեկնածուներին ներկայացնել Գուրկի եպիսկոպոսի պաշտոնում (եկեղեցական ինմվեստիտուրան պահպանվել է Զայցբուրգի արքեպիսկոպոսների մոտ)։ Դա հանգեցրել է եպիսկոպոսութայն նշանակության անկմանը և Սրբազան Հռոմեական կայսրության իշխանի կարգավիճակից զրկմանը։

 
Գուրկ-Կլագենֆուրտի դիոցեզը 19-րդ դարում

18-րդ դարի վերջին Գուրկի դիոցեզի տարածքը մեծապես ընդլայնվել է, սակայն Կարինթիայի ամբողջ տարածքը ընդգրկող ժամանակակից սահմանները որոշվել են 1959 թվականին։ 1787 թվականից Գուրկի եպիսկոպոսների նստավայրը տեղափոխվել է Կլագենֆուրտ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Գուրկը տեղակայված է համանուն ալպիական գետի հովտում, որի հոսանքից մի փոքր ներքև գտնվում է Գուրկի իշխան-եպիսկոպոսների նախկին նստավայրը՝ Ստրասբուրգի ամրոցը[3]։

Տեսարժան վայրերԽմբագրել

Գուրկի գլխավոր տեսարժան վայրը Սուրբ Աստվածածնի ամրոցն է, որը կառուցվել է ռոմանական ոճով 1140 թվականին։ Դրա 60 մետրանոց երկու աշտարակները իշխում են քաղաքի և շրջակայքի վրա։

Քաղաքական դրությունԽմբագրել

2003 թվականի ընտրությունների արդյունքում համայնքի բուրգոմիստրը Զիգրիդ Կամպլն է (Ավստրիական ազատություն կուսակցություն)։

Քաղաքի ներկայացուցչական խորհուրդը կազմված է 15 անդամից (գերմ.՝ Gemeinderat)․

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. «Dauersiedlungsraum»։ www.statistik.at։ Վերցված է 2021-12-15 
  3. «Gemeinden»։ www.statistik.at։ Վերցված է 2021-12-15 

Արտաքին հղումներԽմբագրել