Դիոցեզ

բազմիմաստության փարատման էջ

Դիոցեզ (լատին․՝ dioecesis, որը ծագում է՝ հուն․՝ διοίκησις կառավարում) , եկեղեցավարչական տարածքային միավոր կաթոլիկ, անգլիական և մի քանի այլ բողոքական եկեղեցիներում, որի առաջնորդն է հովվապետը, եպիսկոպոսը կամ արքեպիսկոպոսը։ Դիոցեզը բաժանվում է եկեղեցական ծխերի (parish):

13-րդ դարից Հռոմի Կաթոլիկ եկեղեցին եպիսկոպոսական եկեղեցական շրջանները դիոցեզ է անվանում։ Անգլիական եկեղեցին, Շվեդիայի եկեղեցին և շարք այլ քրիստոնեական հարանվանություններ պահպանել են այդ անվանումը նաև Ռեֆորմացիայից հետո, ինչը համապատասխանում է այն կառուցվածքներին, որոնք Հայ առաքելական եկեղեցում անվանվում են թեմ։

Այսինքն, «դիոցեզ» և «թեմ» բառերը ունեն նույն իմաստը, սակայն առաջինը օգտագործվում է կաթոլիկ եկեղեցիներում, իսկ երկրորդը՝ Հայ առաքելական եկեղեցում։ Նաև նույն իմաստով գոյություն ունի «Եպարքիա» (հուն․՝ διοίκησις) բառը, որն էլ կիրառվում է ուղղափառ եկեղեցիներում։

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոցեզ» հոդվածին։