Գուրգեն Հակոբյան (քանդակագործ)

հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Տարիելի Հակոբյան (հունվարի 4, 1982(1982-01-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։ FIDEM-ի (Միջազգային մեդալագործական ֆեդերացիա) անդամ և հայաստանյան ներկայացուցիչ[1]։

Գուրգեն Հակոբյան
Ի ծնեԳուրգեն Տարիելի Հակոբյան
Ծնվել էհունվարի 4, 1982(1982-01-04) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2004)
Ստեղծագործություն(ներ)Արծիվն արարատյան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Ծնողներհայր՝ Տարիել Հակոբյան
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Քանդակագործ Տարիել Հակոբյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

2004 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի քանդակի բաժինը (պրոֆեսորներ՝ Թերեզա Միրզոյան, Գարեգին Դավթյան)։ 2004 թվականից քանդակագործություն է դասավանդում Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանում։ 2006 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2005 թվականին մասնակցել է Արտաշատ քաղաքում կայացած քանդակագործական միջազգային սիմպոզիումին[2]։ 2008 թվականին Ֆրանսիայի Կլամար քաղաքում տեղադրել է «Բարեկամության ծառ» տուֆ քարից հուշարձանը՝ նվիրված Հայ-Ֆրանսիական բարեկամությանը։ Նույն թվականին ունեցել է անհատական ցուցահանդես Կլամար քաղաքում։

Մեդալագործական արվեստում ստեղծագործություններ ունի նվիրված հայ կոմպոզիտորներին (Էդուարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան, Օհան Դուրյան)։ Ստեղծագործում է նաև գրաֆիկայի ժանրում։ Նրա դիզայնով և գրաֆիկական աշխատանքներով Միչիգանում թողարկվել է Էդվարդ Միրզոյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունների ձայնասկավառակը «Music of Armenia»։ 2013 թվականին Գերմանիայի Պրյոտցել քաղաքի «Կոմիտաս» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակներում բացվել է Գուրգեն Հակոբյանի քանդակների և գրաֆիկաների անհատական ցուցահանդեսը։ Գուրգեն Հակոբյանը հիմնականում աշխատում է փայտից և բրոնզից, որոնք հնարավորություն են տալիս ավելի օրգանական, պլաստիկ ծավալներ ստանալ։ Աշխատանքները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում[3]։

 
Հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված «Արծիվն արարատյան» հուշարձանը Կլամարում, 2008

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

  • 2001 - «Դանթեն Հայաստանում», Ռավեննա, Իտալիա
  • 2001 - Հանրապետական ցուցահանդես՝ նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Երևան, Հայաստան
  • 2001 - «Նոր սերունդ», Երևան, Հայաստան
  • 2004 - «Քանդակ և գրաֆիկա», Երևան, Հայաստան
  • 2007 - Ֆրանսիայի դեսպանատուն, Երևան, Հայաստան
  • 2008 - «Մեկական աշխատանք», Երևան, Հայաստան
  • 2009 - «Գրաֆիկա և քանդակ», Երևան, Հայաստան
  • 2011 - Նվիրված Մեծ Եղեռնի 95 ամյակին, Երևան, Հայաստան
  • 2012 - «Գրաֆիկա», Երևան, Հայաստան
  • 2012 - «Մեսրոպ Մաշտոց» /Ակադեմիա ցուցասրահ/. Երևան, Հայաստան
  • 2012 - ԵՃՇՊՀ 90-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2021 - Մեդալների արվեստի միջազգային ցուցահանդես (FIDEM Exhibition), Տոկիո, Ճապոնիա[1]

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տոկիոյում մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են Գուրգեն Հակոբյանի աշխատանքները
  2. «Visite de la délégation Arménienne d'Artashat, Gurgen Hakobyan, jeune artiste de l'école sculpturale arménienne». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  3. Գուրգեն Հակոբյանի մասին saatchiart կայքում

Արտաքին հղումներ խմբագրել