Գուստավ Ֆաբերժե

ռուս ոսկերիչ

Պետեր Գուստավ Ֆաբերժե (գերմ.՝ Peter Gustav Fabergé, դեկտեմբերի 30, 1814(1814-12-30)[1][2] կամ 1814[3], Պյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 29, 1893(1893-10-29)[4] կամ 1903[3], Դրեզդեն, Գերմանիա), Ռուսաստանի ոսկերիչ։

Գուստավ Ֆաբերժե
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1814(1814-12-30)[1][2] կամ 1814[3]
ԾննդավայրՊյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 29, 1893(1893-10-29)[4] կամ 1903[3]
Մահվան վայրԴրեզդեն, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունակնագործ
ԱմուսինCharlotte Maria Fabergé?
ԵրեխաներԿարլ Ֆաբերժե և Agathon Fabergé?
Gustav Fabergé Վիքիպահեստում

Ֆաբերժեի ձվերի հեղինակ Կառլ Ֆաբերժեի հայրն է։

ԿենսագրությունԽմբագրել

Գուստավ Ֆաբերժեն ծնվել է 1814 թվականին Պյառնուում՝ Լիվոնիայում[5]։ Նրա նախնիները հայրական կողմից ֆրանսիացի հուգենոտներ են (այստեղից էլ ֆրանսիական ազգանունը), որոնք Նանտի էդիկտի չեղարկումից հետո Պիկարդիայից տեղափոխվել են Շվեդտ՝ Բեռլինի մոտակայք (Պրուսիա)։ Այստեղ նրանք ուծածվել են՝ գերմանիզացիայի ենթարկվել։

Նրա հայրը տեղափոխվել է բնակության Լիվոնիայի մարզ՝ դառնալով Բալթյան գերմանացի։

 
Հուշարձանը Պյառնուում, Էստոնիա

Ֆաբերժեն իր մահկանացուն կնքել է 1893 թվականին Դրեզդենում՝ յոթանասունութ տարեկան հասակում։

ԳործունեությունԽմբագրել

1842 թվականի Պետեր Գուստավ Ֆաբերժեն սկսում է զբաղվել ոսկերչությամբ։ Նա Սանկտ Պետերբուրգում բացում է իր ոսկերչական տունը։ 1860 թվականից բնակվել է Դրեզդենում։ 1872 թվականից նրա արվեստանոցը ղեկավարել է որդին՝ Կառլ Ֆաբերժեն։

ՀուշարձանԽմբագրել

2015 թվականի հունվարի 3-ին Պյառնուում տեղադրվել է Գուստավ Ֆաբերժեի հուշարձանը[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/252760
  2. 2,0 2,1 Gustav Fabergé
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 BBLD - Baltisches biografisches Lexikon digital (գերմ.) — 2012.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists
  5. «Карл Фаберже»։ 24SMI։ Վերցված է 2019-04-09 
  6. «Памятник Густаву Фаберже, Эстония»։ Visitestonia.com (ռուսերեն)։ Վերցված է 2019-04-09 

ԳրականությունԽմբագրել

  • Carl Fabergé ja hänen aikalaisensa, Näyttelyjulkaisu, Taideteollisuusmuseo, Helsinki 1980, Oy A. Tillander Ab. ISBN 951-99249-6-5

Արտաքին հղումներԽմբագրել