Գուելի զբոսայգի
Գուելի զբոսայգի (իսպ.՝ Parque Güell, կատ.՝ Parc Güell), զբոսայգի Բարսելոնայի հյուսիսային մասում: Ստեղծել է Անտոնիո Գաուդին 1900-1914 թվականներին: Իրենից ներկայացնում է այգիների և բնակելի գոտիների համակցություն, զբոսայգու մակերեսը 17.18 հա է:
Գուելի զբոսայգի
իսպ.՝ Parque Güell | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշարձանների այգի, պուրակ, տուրիստական վայր և հուշարձան |
Մասն է | Works of Antoni Gaudí? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | La Salut?[1] |
Տեղագրություն | Բարսելոնա և Gràcia?[2] |
Աշխարհագրական տեղադրաում | Carmel Hill? |
Հիմնվել է | 1900 |
Բացվել է | 2002 |
Ճարտարապետ | Անտոնիո Գաուդի |
Ճարտարապետական ոճ | կատալոնյան մոդեռնիզմ և ճարտարապետական մոդեռն |
Մակերես | 10,79 հեկտար և 9,4 հեկտար |
Անվանված է | Eusebi Güell? |
Ստեղծման պատմությունԽմբագրել
Այդ ժամանակներում Անգլիայի քաղաքաշինության կոնցեպցիայի քաղաք-այգի մոդայիկ ոճով, որպես կանաչ բնակելի գոտի, Գուելի այգու ստեղծումը մտադրել էր Էուսեբի Գուելը: Հենց այդ պատճառով զբոսայգու կատալոնական «Parc» բառը գրվում է անգլերեն ձևով՝ «Park»: Իր նախագծի իրականացման համար 1901 թվականին Գուելը ձեռք է բերում 15 հա հող, որը բաժանվում է 62 հողակտորի՝ մասնավոր առանձնատների կառուցման համար: Բոլոր հողակտորները հանվում են վաճառքի, բայց հաջողվում է վաճառել միայն երկուսը. քաղաքի կենտրոնից հեռու գտնվող անապատային տեղանքը չէր գրավում բարսելոնացիներին:
Զբոսայգու ստեղծման աշխատանքներն սկսվում են 1901 թվականին և տարվում են 3 փուլով: Առաջին փուլում կատարվում են Բարսելոնայի վերին՝ սարերին մոտ հատվածում գտնվող «Ճաղատ սար» բլրի լանջերի ամրացման և հարմարեցման աշխատանքները: Երկրորդ փուլում կառուցվում են ներքին մերձատար ճանապարհները, մուտքային տաղավարները և տարածքը շրջապատող պատերը: Ապագա բնակիչների հավաքի և ժամանցի համար ստեղծվում է վերին կենտրոնական էսպլանադայով շուկայի սյունաշարը և վեր է բարձրացվում բնակելի տան օրինակը՝ ապագա գնորդներին ցուցադրելու համար: 1910-1913 թվականներին նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ ստեղծվում է հայտնի ոլորապտույտ նստարանը և պլանավորվում է վաճառված հողատարածքների վրա մի քանի առանձնատների կառուցումը: Նոր շենքերը պետք է դառնային արդեն եղած երկու տների լրացումը, որոնցից մեկը պատկանում էր Գաուդիի ընկերոջը՝ փաստաբան Մարտի Տրիաս ի Դոմենեկին և կատարվել էր ճարտարապետ Ժուլի Բատլևելի (կատ.՝ Juli Batllevell i Arús) նախագծով, իսկ երկրորդը կառուցել էր Ֆրանսեսկ Բերենգերը (կատ.՝ Francesc d'Assís Berenguer i Mestres) և հանվել էր վաճառքի: Քանի որ գնորդներ չգտնվեցին, Գուելի խորհրդով, 1906 թվականին տունը գնեց ինքը՝ Գաուդին, որտեղ նա ապրեց մինչ 1925 թվականը: Զբոսայգու տարածքի երրորդ տունը, որն օրինակ էր ծառայում պոտենցիալ գնորդների համար, գնում է Գուելը և մի քանի վերափոխումներ հետո այն 1910 թվականին դարձնում է իր նստավայրը: Բոլոր տները պահպանվել են մինչև մեր օրերը: Գուելի նստավայրը ժամանակի ընթացքում դառնում է քաղաքային դպրոց, Գաուդիի նախկին առանձնատանը այժմ տեղակայված է նրա նվամբ տուն-թանգարանը, իսկ Տրիաս ի Դոմենեկի տունը մինչ մեր օրերը պատկանում է այդ ընտանիքին: Նախագծի տնտեսական անհաջողությունները ստիպեցին Գուելի ժառանգներին զբոսայգին վաճառել Բարսելոնայի քաղաքապետարանին, որն էլ այն քաղաքային զբոսայգի դարձրեց:
ԿառուցվածքԽմբագրել
Միանգամայն ֆանտաստիկ ձևի երկու տնակներով կենտրոնական մուտքը հանդիսանում է զբոսայգու ամենից հիասքանչ անկյունը: Գաուդիին բնորոշ հնգաճառագայթ խաչով պսակավորված դեկորատիվ աշտարակով աջ տաղավարը նախատեսված էր որպես զբոսայգու վարչակազմի գրասենյակ, ձախը կառուցված էր դռնապանի համար: Այդ հեքիաթային տնակների անսովոր զարդաքանդակները դրանց դարձնում է ավելի շուտ քանդակագործական, քան ճարտարապետական ստեղծագործություններ: Շատրվաններով մուտքային սանդուղքը տանում է դեպի հիպոոճային դահլիճ՝ հայտնի «Հարյուր սյուներով դահլիճ» անվամբ:Սանդուղքի ներքևի սանդուղահարթակում տեղադրված է Գաուդիի սիրելի կերպարը՝ խճանկարե Սալամանդրան, միջին սանդուղահարթակը զարդարված է քառաշերտ կատալոնական դրոշով և օձի գլխով մեդալիոնով, իսկ հիպոոճային դահլիճի վերևում տեղակայված վերին սանդղավանդում, որը հանդիսանում է զբոսայգու ամբողջության կենտրոնը, գտնվում է երկար, ծովային օձի ձևով ոլորված նստարանը: Այդ նստարանի զարդաքանդակի ստեղծման ժամանակ Գաուդին համագործակցում էր իր աշակերտներից մեկի՝ Ժոզեֆ Մարիա Ժուժոլի (կատ.՝ Josep Maria Jujol i Gibert) հետ: Հենց նա էլ կերամիկական հախճասալիկների կոտորտանքներից, ջարդված ապակուց և այլ շինարարական թափոններից ստեղծել է հայտնի կոլաժները՝ առաջ անցնելով աբստրակցիոնիզմի և սյուռեալիզմի շատ ստեղծագործություններից: Նստարանի կողապատկերին տրվել է նստած մարդու ուրվապատկերին համընկնող հատուկ ձև: Գաուդին դրան հասել է նստեցնելով բանվորին չչորացող կավի վրա և այդ կերպ ստացել մեջքի կորությունը:
«Հարյուր սյուներով դահլիճ»-ն իրականում պարունակում է 86 դորիական սյուներ և ունի լավ ձայնալսելիություն (ակուստիկա), ինչը հաճախ օգտագործում են տեղացի երաժիշտները:Նրա տարօրինակ ձև ունեցող առաստաղը զարդարված է խճանկարով և զբոսայգու նստարանի նույն կերամիկական երեսպատմամբ կեղծ ամրոցով (կողպեքով): Զբոսայգում գլխավոր հրապարակից և նրա շուրջը ձգված է հետիոտն ճանապարհների ու արահետների ցանցը, որը տանում է դեպի տեղի քարերով Գաուդիի կառուցած զբոսանքի ալեաները և իր արտասովոր տեսքի համար ստացել է «Թռչնաբույն» անվանումը:
Զբոսայգու տարածքում է գտնվում Գաուդիի տուն-թանգարանը: Այն 1963 թվականին բացվել է նրա նախկին առանձնատանը ճարտարապետի ընկերների կազմակերպության կողմից և ունի Գաուդիի ստեղծած կահույքի օրինակներ, Բալիոյի տան, Միլայի տան կահույք:
1962 թվականին գուելի զբոսայգու ճարտարապետական ամբողջությունը հայտարարվեց Բարսելոնայի Գեղարվեստական հուշարձան, 1969 թվականին՝ ազգային նշանակության հուշարձան, իսկ 1984 թվականին Գուելի զբոսայգին Անտոնիո Գաուդիի այլ ստեղծագործությունների հետ միասին մտավ ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ Monuments database — 2017.
ԳրականությունԽմբագրել
Ամբողջ Գաուդին Հրատարակչություն՝ Editorial Escudo de Oro, S.A. Barcelona ISBN 84-378-2269-6
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |