Բալիոյի տուն
Բալիոյի տուն (իսպ.՝ Casa Batlló, անվանում են նաև «Ոսկորների տուն»), առանձնատուն, որը կառուցվել է 1877 թվականին Բարսելոնայի Էշամպել թաղամասում` Ամալյեի տան կողքին, տեքստիլի մագնատ Ջոզեպ Բալիո-ի-Կասանովասի համար։
![]() | |
Տեսակ | բազմաընտանիք բնակելի թաղամաս |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Dreta de l'Eixample? |
Հասցե | paseo de Gràcia, 43, 08007 Barcelona08007 |
Փողոց | Պասեո դե Գրասիա (43) |
ԲԾՄ | 32 մետր |
Ճարտարապետական ոճ | մոդեռն |
Հարկեր | 6 |
Շինանյութ | աղյուս, Montjuïc stone? և ջնարակ |
Մակերես | 0,46 հեկտար, 1,02 հեկտար |
Մասն է | Works of Antoni Gaudí? և Բարսելոնայի մոդեռնիստական կառույցների ցանկ |
Անվանված է | Josep Batlló i Casanovas? |
Հիմնադրված է | 1900 |
Ճարտարապետ | Անտոնիո Գաուդի և Emilio Sala Cortés? |
Պատվիրող | Josep Batlló i Casanovas? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2], ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս[3] և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Պատմություն Խմբագրել
Մագնատը ցանկանում էր տունը քանդել ու դրա փոխարեն կառուցել նորը, բայց հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին որոշեց վերակառուցել հին տունը (1904-1906)։ Տան նախնական կառուցվածքը պահպանելով՝ Գաուդին երկու նոր ճակատամաս նախագծեց։ Բացի այդ՝ նա ամբողջությամբ փոխեց ներքևի հարկը՝ ստեղծելով նրա համար ինքնատիպ կահույք, ավելացրեց նկուղ, ձեղնահարկ։ Հիմնական ճակատամասը նայում էր Passeig de Gracia պողոտային։ Կան գլխավոր ճակատամասի նշանակության շատ մեկնաբանություններ, բայց ավելի արժանահավատ է Գաուդիի կողմից պաշտված վիշապի կերպարի արտացոլումն այս նախագծում։ Այն խորհրդանշում է Կատալոնիայի հովանավոր Սուրբ Գեորգիի հաղթանակը վիշապի նկատմամբ, որը նման է չարի նկատմամբ բարու հաղթանակին։ Տան ուշագրավ առանձնահատկությունը ուղիղ գծերի բացակայությունն է։ Դրա փոխարեն ակնառու են ալեծածան գծեր, որոնք տեսանելի են ինչպես ճակատամասի դեկորատիվ հատվածներում, այնպես էլ ինտերիերի ձևավորումներում։ 1906 թվականին տան կառուցումը հիմնովին ավարտվում է և այն դառնում է Բալիոիների նստավայրը։ 1983 թվականին արտաքին պատշգամբները վերականգնվել են իրենց նախնական գույնով, իսկ մեկ տարի անց՝ La Mercè միջոցառման ընթացքում լուսավորվել է արտաքին ճակատամասը։ 1993 թվականին տան ներկայիս տերը սկսել է ամբողջ շենքի վերականգնումը։ 1995 թվականից շենքի ավելի քան 2500 քմ տարածք հանձնվել է վարձակալության՝ քաղաքի տարբեր կարևոր միջոցառումների համար։ 2005 թվականին Բալիոյի տունը ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Պատկերասրահ Խմբագրել
-
Բալիոյի տան ճակատամասը
-
Բալիոյի տան ճակատամասը
-
ճակատամասը մոտիկից
-
Նոուբլ ֆլոր, ինտերիեր
-
Ծխնելույզը մոտիկից
-
Սանդուղքի և առաստաղի եզակի դիզայնը
-
Բուխարին
-
Բալիոյի տան կենտրոնական լուսավորությունը
-
Նախասրահ
-
Առաստաղը մոտիկից
-
Գունավոր ապակե պատուհան
-
Կաղնեփայտե աթոռ, 1906թ․
-
Prie dieu, կամ աղոթարան, 1906թ․
-
Casa Batlló - Night View with Flowers
-
Casa Batlló - Night View Long Exposure
-
Casa Batlló - Night View
-
Casa Batlló - Night View Corner
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://whc.unesco.org/en/list/320-006
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք
- http://client.am/News/NewsPreview/32(չաշխատող հղում)