Միլայի տուն
Միլայի տուն (իսպ.՝ Casa Milà), առանձնատուն, որը կառուցվել է 1906-1910 թվականներին, Բարսելոնայում` ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կողմից, Միլա ազգանվամբ ընտանիքի համար։ Այն կատալոնյան մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Տունը գտնվում է Բարսելոնայի Պասեչ դե Գրացիա պուրակ և Կայե դե Պրովենսիա փողոցի հատման կետում։ Միլայի տունը Գաուդիի աշխարհիկ վերջին շինությունն է, որից հետո նա ամբողջովին նվիրվեց Սագրադա Ֆամիլիայի տաճարի աշխատանքներին։
Միլայի տուն իսպ.՝ Casa Milà | |
---|---|
🌐 | lapedrera.com/ca(կատ.) |
Յուրահատկություններ
խմբագրելԳաուդիի այս աշխատանքը նորարարություն էր տվյալ ժամանակաշրջանի համար։ Բնական օդափոխման համակարգը թույլ էր տալիս հրաժարվել օդորակիչներից, միջնապատերը հնարավոր էր տեղաշարժել սեփական հայեցողությամբ, գործում էր ընդհատակյա ավտոտնակ:Շինարարության ընթացքում նախագծով նախատեսված վերելակները չեն կառուցվել, դրանք հայտնվել են ավելի ուշ։ Շինությունն իրենից ներկայացնում է երկաթբետոնե կառույց` առանց հենապատերի։Ճարտարապետական տարրերից են հանդիսանում երեք ներքին բակերը, որոնցից մեկը շրջանաձև է, երկուսը՝ էլիպսաձև։Դրանց նպատակը շինությունը բավարար քանակի լույսով և թարմ օդով ապահովելն էր։ Յուրաքանչյուր սենյակ ունեցել է պատուհան, որով բնական լույս էր մտնում, որն այդ ժամանակաշրջանի համար նորույթ էր։
Հռչակ
խմբագրելՄիլայի տան մասին սկզբում բարսելոնացիները այնքան էլ բարձր կարծիք չունեին։ Այն ստացել է «քարհանք» մականուն՝ իր անհավասար և ծանրաքաշ ճակատամասի համար։ 1984 թ-ին Միլայի տունը ճանաչվեց 20-րդ դարի առաջին շինությունը, որը տեղ գտավ UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Կառուցվածք
խմբագրելՇինությունը հանդիսանում է Fundació Catalunya-La Pedrera-ի սեփականությունը, որն այն օգտագործում է ցուցահանդեսների նպատակով։ Շինության 6-րդ հարկը ձևավորված է 20-րդ դարի 20-ական թվականների ոճով և էքսկուրսիաների ժամանակ ցուցադրվում է այցելուներին։ Մնացած հարկերում գործում են գրասենյակներ, իսկ մի շարք սենյակներ էլ առաջվա նման բնակեցվում են կատալոնցիների կողմից։ Հանճարեղ իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի` «Մասնագիտությունը՝ լրագրող» (1975) հայտնի ֆիլմի գործողությունների մի մասը տեղի է ունենում նույն շենքի տանիքին։
Գաուդիի ամենաէական նորամուծությունը երկու երկար ներքին բակերի ավանդական լուսային թունելների միացումն էր։ Շինության երկու հյուրասրահների առաստաղը, պատերն ու գլխավոր աստիճանները նկարազարդված են ծաղկային դեկորներով և առասպելական մոտիվներով։
Ձեղնահարկը Գաուդիի ճարտարապետության ամենակառուցողական տարրն է հանդիսանում։ Այն նախատեսված է եղել լվացք և սպիտակեղեն կախելու համար` հենված տափակ աղյուսից շարված, շղթայական շարք հիշեցնող 270 սյուների վրա։ Այնտեղ տեղակայված են վարպետի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող մանրակերտները, էսքիզները, սևագրված աշխատանքները, նկարներն ու վավերագրական ֆիլմերը։ Ցուցահանդեսների ժամանակ կարելի է ծանոթանալ վարպետի աշխատանքների ավելի բնութագրական կողմերին։
Չորրորդ հարկի սենյակներից մեկը թույլ է տալիս ճանապարհորդել ժամանակի մեջ և հասնել 20-րդ դարի բարսելոնական բուրժուազիային։ Սենյակ այցելությունն ուղղորդվում է 20-րդ դարի առաջին քառորդում քաղաքի արագընթաց վերափոխման և մոդեռնիզացիային նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրումով։ Սրճարանն մոդեռնի և տիպիկ կենցաղայինի համադրությամբ մի տաղավար է։ Այստեղ կարելի է մտնել հենց փողոցից` մեկ գավաթ սուրճ կամ մեկ գավաթ գինի խմելու, կամ էլ ճաշելու համար։ Միլայի տունն այժմ պատկանում է Caixa de Catalunya բանկին։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 320bis ռուս.. • անգլ.. • ֆր. |
Գրականություն
խմբագրել- Joan Bergós i Massó, Joan Bassegoda i Nonell, Maria A. Crippa. Gaudí. Der Mensch und das Werk. — Hatje Cantz Verlag, Ostfildern 2000. — ISBN 3-7757-0950-9
- Xavier Güell. Antoni Gaudí. — Verlag für Architektur Artemis, Zürich 1987. — ISBN 3-7608-8121-1
- Елена Висенс. Люди Гауди // Вокруг света, № 2 (2845), февраль 2011 г.
- http://barcelona365.ru/casa-mila/ Արխիվացված 2016-03-20 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլայի տուն» հոդվածին։ |