Գորիսի հրետակոծություն (2022)

Գորիսի հրետակոծություն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հրետակոծությունը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ ահաբեկչական գործողությունների ժամանակ[1]։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվել է` խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր[2][3]։

Գորիսի հրետակոծություն
ՏեսակՀրթիռա-հրետանային հարձակում
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գրոհի վայրԳորիս, Սյունիքի մարզ
ՏարեթիվՍեպտեմբերի 13, 2022 թվական-Սեպտեմբերի 15, 2022 թվական
Գրոհի միջոցՀրետակոծում
ԶենքՀրետանի
խոշոր տրամաչափի զինատեսակներ
հրթիռային համակարգեր
անօդաչու թռչող սարքեր
ԱհաբեկիչներԱդրբեջան Ադրբեջանի զինված ուժեր
ԿազմակերպիչներԱդրբեջան Ադրբեջան

Պատմություն խմբագրել

Սեպտեմբերի 13 խմբագրել

Ժամը 02։00-ի սահմաններում Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը հայտնում է, որ լարված է Գորիսի հյուսիսային կողմում, լսվում են հրետակոծության ձայներ[4]։

Ժամը 03։00-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածում, ըստ որի ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում ծանր հրետանային զենքերից արդեն 2 ժամ ինտենսիվ հրետակոծվում են Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ Ըստ ստացված տեղեկությունների թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները[5]։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակցությամբ[6]։

  Մենք մտահոգված ենք տեղեկություններով այն մասին, որ այսօր երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծում է հարավային հայկական բնակավայրերը՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Սոթք։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և հորդորում ենք երկու կողմերին գտնել խաղաղ լուծում[6]։  

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։ Նա նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերնանց, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ–ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ–ադրբեջանական շփման գծի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասանվորապես, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՊՆ խոսնակը հավելում է, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա». mediamax.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող. ԱԽ նիստ է տեղի ունեցել». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «Լսվում են հրետակոծության ձայներ, հորդորել ենք բնակչությանը մնալ իրենց տեղում. Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. «Ադրբեջանը թիրախավորվում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է․ ՄԻՊ». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 «Մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի գնդակոծությամբ, կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը․ Freedom House». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. «Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են․ ՊՆ». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.