Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գորելովկա (այլ կիրառումներ)

Գորելովկա (վրաց.՝ გორელოვკა), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի շրջանում։ Գտնվում է Բուղդաշեն գետի աջ ափին, ծովի մակարդակից 2065 մ բարձրության վրա։

Գյուղ
Գորելովկա
վրաց.՝ გორელოვკა
1847 թվականին կառուցված, դուխոբորների հոգևոր կենտրոններից մեկը` մանկատունը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանՆինոծմինդայի
ԲԾՄ2065 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1165[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 56 %, Վրացիներ 33 %, Ռուսներ 11 %
Ժամային գոտիUTC+4
Գորելովկա (Վրաստան) (Վրաստան)##
Գորելովկա (Վրաստան) (Վրաստան)
Գորելովկա (Վրաստան) (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Գորելովկա (Վրաստան) (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Պատմական ակնարկ խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1841 թվականին, Ռուսաստանից և Ուկրաինայից արտաքսված աղանդավորական ռուսների` (դուխոբորների) կողմից։ XX դարի 1990-ական թվականներին նկատվել է ռուս բնակչության արտահոսք, իսկ նրանց կողմից լքված տներում բնակություն են հաստատել Աջարիայից և Սվանեթիայից եկած վերաբնիկները, ինչպես նաև շրջակա գյուղերից եկած հայերը։

Գորելովկան համարվում է դուխոբորների հոգևոր կենտրոնը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.