Գոնկուրյան մրցանակ
Գոնկուրյան մրցանակ (ֆր.՝ Prix Goncourt), Ֆրանսիայի ամենահայտնի գրական մրցանակը, որ շնորհվում է լավագույն վեպի համար։ Մրցանակը կոչվել է ի պատիվ Գոնկուր եղբայրների։ Հաղթողը որոշվում է Գոնկուրյան ակադեմիայի անդամների քվեարկությամբ, որ տեղի է ունենում փարիզյան «Դրուան» (Drouant) ռեստորանում հատուկ ընթրիքի ընթացքում։ Մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1903 թվականից։ Մրցանակի գումարային չափը սիմվոլիկ է (ներկայումս կազմում է 10 եվրո), սակայն այն, որպես կանոն, նպաստում է հաղթող գրքի վաճառքի ավելացմանը, իսկ նրա հեղինակը դառնում է ֆրանսիական գրականության առաջատար գրողներից մեկը։
Գոնկուրյան մրցանակ | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Տեսակ | գրական պարգև |
Պարգևատրող | Գոնկուրյան ակադեմիա |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1903 |
Հերթականություն | |
Կայք | academie-goncourt.fr(ֆր.) |
Prix Goncourt Վիքիպահեստում |
Գոնկուրյան ակադեմիայի կազմում ընդգրկված են Ֆրանսիայի 10 ամենահայտնի գրականագետները, որոնք ստանում են սիմվոլիկ աշխատավարձ՝ տարեկան 60 ֆրանկ։ Ակադեմիայի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, որ կարող է տալ մեկ գրքի օգտին։ Գրական ստեղծագործություններին տրված ձայների հավասար լինելու դեպքում առաջնությունը տրվում է այն գրքին, որի օգտին քվեարկել է Նախագահը։ Տարբեր ժամանակներում Գոնկուրյան ակադեմիայի անդամ են եղել գրողներ Ա. Դոդեն, Ժ. Ռենարը, Ռոնի Ավագը, Ֆ. Էրիան, Է. Բեզենը, Լուի Արագոնը և այլք։
Ըստ կանոնադրության՝ Գոնկուրյան մրցանակը մի հեղինակին կարող է տրվել միայն մեկ անգամ։ Միակ բացառությունը գրող Ռոմեն Գարին է։ Առաջին անգամ նա Գոնկուրյան մրցանակ ստացել է 1956 թվականին, իսկ 19 տարի անց մրցանակն ստացել է Էմիլ Աժար անվամբ. դա բացահայտնվել է միայն մրցանակի հանձնումից հետո։
Գլխավոր մրցանակից բացի Գոնկուրյան ակադեմիան մրցանակներ է տալիս նաև դեբյուտայի վեպի, պեոզիայի, նովելի, կենսագրության համար։ Իսկ վերջին ժամանակներում Գոնկուրյան մրցանակներ են տրվում նաև Արևելքի (Լիբանան) ու Եվրոպայի (Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա) այլ երկրների ֆրանսիացի գրողների։
Գլխավոր մրցանակի դափնեկիրներ
խմբագրելԹվական | Հեղինակ | Վերնագիրը | Վերնագիրը հայերեն |
---|---|---|---|
1903 | Ջոն-Անտուան Նո | Force ennemie | «Թշնամական ուժ» |
1904 | Լեոն Ֆրապյե | La Maternelle | «Մանկապարտեզ» |
1905 | Կլոդ Ֆարեր | Les Civilisés | «Քաղաքակրթության գույնը» |
1906 | Ժան ու Ժերոմ Տարոներ | Dingley, l'illustre écrivain | «Դինգլին` ականավոր գրողը» |
1907 | Էմիլ Մոզելի | Le Rouet d'ivoire and Jean des Brebis ou le livre de la misère | «Ասեղնագործելու փղոսկրե գործիքը» |
1908 | Ֆրանսիս Միոմանդր | Écrit sur de l'eau... | «Ջրի վրա գրված» |
1909 | Մարիուս ու Արե Լեբլոններ | En France | «Ֆրանսիայում» |
1910 | Լուի Պերգո | De Goupil à Margot | «Աղվեսից Մարգոյի մոտ» |
1911 | Ալֆոնս դը Շատոբրիան | Monsieur des Lourdines | «Պարոն դը Լուրդինը» |
1912 | Անդրե Սավինյոն | Les Filles de la pluie | «Անձրևի աղջիկը» |
1913 | Մարկ Էլդեր | Le peuple de la mer | «Ծովի ժողովուրդը» |
1914 | Ադրիան Բերտրան | L'Appel du Sol | «Հողի կանչը» |
1915 | Ռենե Բենջամեն | Gaspard | «Գասպար» |
1916 | Անրի Բարբյուս | Le Feu | «Կրակ» |
1917 | Անրի Մալերբ | La Flamme au poing | «Բոց բռունցքի մեջ» |
1918 | Ժորժ Դյուամել | Civilisation | «Քաղաքակրթություն» |
1919 | Մարսել Պրուստ | A l'ombre des jeunes filles en fleurs | «Ծաղկող աղջիկների ստվերում» |
1920 | Էռնեստ Պերոշոն | Nêne | «Նեն» |
1921 | Ռենե Մարան | Batouala | «Բատուալա» |
1922 | Անրի Բերո | Le vitriol de la lune և Le martyre de l'obèse | «Լուսնային թույն» |
1923 | Լյուսյեն Ֆաբր | Rabevel ou Le mal des ardents | «Ռոբվել կամ այրվողների ցավը» |
1924 | Թերրի Սանդր | Le Chèvrefeuille, le Purgatoire, le Chapitre XIII | «Ցախկեռաս, քավարան, գլուխ XIII» |
1925 | Մորիս Ժենևուա | Raboliot | «Ռաբոլիո» |
1926 | Անրի Դեբերլի | Le supplice de Phèdre | «Պյատա Ֆեդրի» |
1927 | Մորիս Բեդել | Jérôme 60° latitude nord | «Ժերոմ 60° հյուսիսային լայնության» |
1928 | Մորիս Կոնստանտեն Վեյեր | Un Homme se penche sur son passé | «Մարդն իր անցյալի վրա» |
1929 | Մարսել Արլան | L'Ordre | «Կարգուկանոն» |
1930 | Անրի Ֆոկոնե | Malaisie | «Մալազիա» |
1931 | Ժան Ֆայյար | Mal d'amour | «Հիմար է սիրուց» |
1932 | Գի Մազելին | Les Loups | «Գայլեր» |
1933 | Անդրե Մալրո | La Condition humaine | «Մարդկային բախտ» |
1934 | Ռոժե Վերսել | Capitaine Conan | «Կապիտան Կոնանը» |
1935 | Ժոզեֆ Պեյր | Sang et Lumières | «Արյուն և լույս» |
1936 | Մակսենս վան դը Մեերշ | L'Empreinte de Dieu | «Աստծո հետքը» |
1937 | Շառլ Պլիսնյե | Faux passeports | «Կեղծ անձնագրեր» |
1938 | Անրի Թրուայա | L'Araigne | «Սարդ» |
1939 | Ֆիլիպ Էրիա | Les enfants gâtés | «Փչացած երեխաներ» |
1940 | Ֆրանսիս Ամբրիեր | Les grandes vacances | «Երկար արձակուրդ» |
1941 | Անրի Պուրրա | Vent de Mars | «Մարտյան քամի» |
1942 | Մարկ Բորրեդ | Pareil à des enfants | «Նման են երեխաների» |
1943 | Մարիուս Գրու | Passage de l'Homme | «Մարդու անցումը» |
1944 | Էլզա Տրիոլե | Le premier accroc coûte 200 Francs | «Տուգանք 200 ֆրանկ» ժողովածու |
1945 | Ժան-Լուի Բորի | Mon village à l'heure allemande | «Իմ գյուղը գերմանական ժամանակներում» |
1946 | Ժան Ժակ Գոթյե | Histoire d'un Fait divers | «Մի արկածի պատմություն» |
1947 | Ժան Լուի Կյուրտիս | Les Forêts de la Nuit | «Գիշերային անտառներ» |
1948 | Մորիս Դրյուոն | Les grandes familles | «Հայտնի ընտանիքներ» |
1949 | Ռոբեր Ժան Ժորժ Մերլ | Week-end à Zuydcoote | «Ազատ օրերը օվկիանոսի ափին» |
1950 | Պոլ Կոլեն | Les jeux sauvages | «Վայրի խաղեր» |
1951 | Ժյուլյեն Գրակ | Le Rivage des Syrtes | «Սիրտի ափը» (հրաժարվել է մրցանակից) |
1952 | Բեատրիս Բեկ | Léon Morin, prêtre | «Լեոն Մորենը` հոգևորականը» |
1953 | Պիեռ Գասկար | Les Bêtes | «Մեռյալների ժամանակը» |
1954 | Սիմոնա դը Բովուար | Les Mandarins | «Մանդարիններ» |
1955 | Ռոժե Իկոր | Les eaux mêlées | «Խառնված ջրեր» |
1956 | Ռոմեն Գարի | Les racines du ciel | «Երկնքի արմատները» |
1957 | Ռոժե Վայան | La Loi | «Օրենք» |
1958 | Ֆրանսիս Վալդեր | Saint-Germain ou la négociation | «Սեն-Ժերմեն» |
1959 | Անդրե Շվարց-Բարտ | Le dernier des Justes | «Սրբակենցաղներից վերջինը» |
1960 | Վինտիլա Գորիա | Dieu est né en exil | «Աստված ծնվել է աքսորում» |
1961 | Ժան Կո | La pitié de Dieu | «Աստծո խենթերը» |
1962 | Աննա Լանգֆյուս | Les bagages de sable | «Ավազե բեռ» |
1963 | Արման Լանու | Quand la mer se retire | «Երբ ծովը նահանջում է» |
1964 | Ժորժ Կոնշոն | L'Etat sauvage | «Վայրի պետություն» |
1965 | Ժակ Բորել | L'Adoration | «Պաշտամունք» |
1966 | Էդիոնդա Շառլ-Լու | Oublier Palerme | «Մոռանալ Պալերմոն» |
1967 | Անդրե Պիեռ դը Մանդյարգ | La Marge | «Դատարկություն» |
1968 | Բեռնար Կլավել | Les fruits de l'hiver | «Ձմեռային մրգեր» |
1969 | Ֆելիսեն Մարսո | Creezy | «Կրիզի» |
1970 | Միշել Տուռնե | Le Roi des Aulnes | «Անտառի արքան» |
1971 | Ժակ Լորան | Les Bêtises | «Հիմարություններ» |
1972 | Ժան Կարյեր | L'Epervier de Maheux | |
1973 | Ժակ Շեսսե | L'Ogre | «Մարդակերը» |
1974 | Պասկալ Լենե | La Dentellière | «Ասեղնագործողը» |
1975 | Էմիլ Աժար (Ռոմեն Գարի) | La vie devant soi | «Ողջ կյանքն առջևում է» |
1976 | Պատրիկ Գրենվիլ | Les Flamboyants | «Բոցավառվողները» |
1977 | Դիդյե Դեկուա | John l'enfer | «Ջոն-Դժոխք» |
1978 | Պատրիկ Մոդիանո | Rue des boutiques obscures | «Մութ խանութների փողոցը» |
1979 | Անտոնին Մայե | Pélagie la Charette | «Pélagie la Charette» |
1980 | Իվ Նավար | Le Jardin d'acclimatation | «Գազանանոց» |
1981 | Լյուսյեն Բոդար | Anne Marie | «Աննա-Մարիա» |
1982 | Դոմինիկ Ֆերնանդեզ | Dans la main de l'Ange | «Հրեշտակի ափին» |
1983 | Ֆրեդերիկ Տրիստան | Les égarés | «Մոլորյալ հոգիներ» |
1984 | Մարգերիտ Դյուրաս | L'Amant | «Սիրեկանը» |
1985 | Յան Կեֆելեկ | Les Noces barbares | «Բարբարոսական հարսանիքներ» |
1986 | Միշել Գոստ | Valet de nuit | «Գիշերային ծառա» |
1987 | Տախար Բենժելուն | La Nuit sacrée | «Սուրբ գիշեր» |
1988 | Էրիկ Օրսեննա | L'Exposition coloniale | «Գաղութային ցուցահանդես» |
1989 | Ժան Վոտրեն | Un grand pas vers le Bon Dieu | «Մեծ քայլ բարի Աստծուն ընդառաջ» |
1990 | Ժան Ռուո | Les Champs d'honneur | «Փառքի հովիտ» |
1991 | Պիեռ Կոմբեսկո | Les Filles du Calvaire | «Գոլգոֆի աղջիկները» |
1992 | Պատրիկ Շամուազո | Texaco | |
1993 | Ամին Մաալուֆ | Le Rocher de Tanios | «Տանիոսի ժայռը» |
1994 | Դիդյե Վան Կովելեր | Un Aller simple | «Միակ ուղին» |
1995 | Անդրեյ Մակին | Le Testament français | «Ֆրանսիական կտակ» |
1996 | Պասկալ Ռոզ | Le Chasseur Zéro | «Զրո որսորդը» |
1997 | Պատրիկ Ռամբո | La Bataille | «Պայքար» |
1998 | Պոլ Կոնստան | Confidence pour confidence | «Խոստովանություն խոստովանության դիմաց» |
1999 | Ժան Էշնոզ | Je m'en vais | «Ես գնում եմ» |
2000 | Ժան-Ժակ Շուլ | Ingrid Caven | «Ինգրիդ Կավեն» |
2001 | Ժան-Կրիստոֆ Ռուֆեն | Rouge Brésil | «Կարմիր Բրազիլիա» |
2002 | Պասկալ Կինյար | Les Ombres errantes | «Թափառող ստվերներ» |
2003 | Ժան-Պիեռ Ամետ | La maîtresse de Brecht | «Բրեխտի սիրուհին» |
2004 | Լորան Գոդե | Le Soleil des Scorta | «Սկորտների արևը» |
2005 | Ֆրանսուա Վեյերգան | Trois jours chez ma mère | «Երեք օր մորս մոտ» |
2006 | Ջոնաթան Լիտել | Les Bienveillantes | «Բարի կամքի տերերը» |
2007 | Ժիլ Լերուա | Alabama song | «Ալաբամայի երգը» |
2008 | Ատիկ Ռախիմի | Syngué Sabour։ La pierre de patience | «Սինգե Սաբուր. Համբերության քարը» |
2009 | Մարի Նդյայ | Trois femmes puissantes | «Երեք ուժեղ կանայք» |
2010 | Միշել Ուելբեք | La Carte et le territoire | «Քարտեզ և տարածություն» |
2011 | Ալեքսիս Ժոննի | L'Art français de la guerre | «Պատերազմի ֆրանսիական արվեստը» |
2012 | Ժերոմ Ֆերարի | Le Sermon sur la chute de Rome | «Ասք Հռոմի անկման մասին»[1] |
2013 | Պիեռ Լեմետր | Au revoir là-haut | «Կտեսնվենք վերևում» |
2014 | Լիդիա Սալվեր | Pas pleurer | |
2015 | Մաթիաս Էնար | Boussole | |
2016 | Լեյլա Սլիմանի | Chanson douce | Իդեալական դայակ |
2017 | Էրիկ Վյույյար | L’Ordre du jour | «Օրվա կարգը» |
2018 | Նիկոլյա Մատիե | Leurs enfants après eux | «Նրանց երեխաներն իրենցից հետո» |
2019 | Ժան Պոլ Դյուբուա | Tous les hommes n’habitent pas le monde de la même façon | «Ոչ բոլորն են աշխարհում ապրում միանման» |
2017 | Էրվե Լի Տելլե | L'anomalie | «Անոմալիա» |
2018 | Մոհամեդ Մբուգար Սառ | La plus secrète mémoire des hommes | «Մարդկանց ամենանվիրական հուշը» |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Գոնկուրյան ակադեմիայի պաշտոնական կայքը Արխիվացված 2008-11-19 Wayback Machine (ֆր.)
- Вл. А. Луков (2011). «Гонкуровская премия». Электронная энциклопедия «Современная французская литература». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնկուրյան մրցանակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 158)։ |