Մաթիաս Էնար

ֆրանսիացի գրող

Մաթիաս (Մաթիաս) Էնար (անգլ.՝ Mathias Énard, հունվարի 11, 1972(1972-01-11)[1][2][3][…], Նյոր[4]), ֆրանսիացի գրող, թարգմանիչ, հրատարակիչ։

Մաթիաս Էնար
ֆր.՝ Mathias Énard
Mathias Enard 20100329 Salon du livre de Paris 1.jpg
Ծնվել էհունվարի 11, 1972(1972-01-11)[1][2][3][…] (49 տարեկան)
ԾննդավայրՆյոր[4]
Մասնագիտությունթարգմանիչ, գրող և համալսարանի դասախոս
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Լուվրի դպրոց
Ուշագրավ աշխատանքներTell Them of Battles, Kings, and Elephants?
ԱշխատավայրԲարսելոնայի ինքնավար համալսարան
ՊարգևներԼիցեյիստների Գոնկուրյան մրցանակ Գոնկուրյան մրցանակ Inter Book Prize? Candide Preis? Լեյպցիգի գրքի մրցանակ՝ եվրոպական համերաշխության համար և Արվեստի և գրականության շքանշանի սպա[5]
Signature mathias enard.png
Mathias Enard Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մաթյաս Էնարը բարձրագույն կրթություն է ստացել Լուվրի դպրոցում որպես ժամանակակից արվեստի գիտակ, ապա արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում։ Լսել է Բրիջիթ Սիմոն-Համիդի պարսկերեն լեզվի դասախոսությունները։ 2000 թվականին, երկար ժամանակ Մերձավոր Արևելքում գտնվելուց հետո, նա տեղափոխվել է Բարսելոնա և համագործակցել այնտեղ մի քանի մշակութային ամսագրերի հետ։ Թարգմանել է երկու գիրք՝ պարսկերենից և արաբերենից։ Մասնակցել է Փարիզում «Inculte» ամսագրի խմբագրական կոլեգիայի աշխատանքներին։ 2010 թվականից Մաթյաս Էնարը արաբերեն է դասավանդել Բարսելոնայի ինքնավար համալսարանում։

2003 թվականին լույս է տեսել առաջին վեպը՝ «Կրակոցի կատարելությունը»։ Ստեղծագործության գործողությունները տեղի են ունենում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Երկիրը չի նշվում, բայց կարող է լինել Լիբանանը։ Գլխավոր հերոսը մահով տարված դիպուկահար է։ Նա իր մասին ասում է. Կաղապար. Մեջբերման սկիզբը ես ինքս չգիտեի, թե ով եմ ես ՝ կրակող, թե թիրախ:


Հաջորդ տարի այս ստեղծագործությունը ստացել է Ֆրանկոֆոնիայի հինգ մայրցամաքների մրցանակը, Էդմե Դե Լարոշֆուկոյի մրցանակը և նշվել է առաջին վեպի փառատոնում։

2005-2006 թվականներին Մաթյաս Էնարը Հռոմի Ֆրանսիական ակադեմիայի կրթաթոշակառու էր։

2005-2006 թվականներին Մատյաս Էնարը Հռոմի Ֆրանսիական ակադեմիայի գիտաշխատող էր։

«Ակտ Սուդ» հրատարակչությունում 2008 թվականին նա հրատարակել է իսրայելա-պաղեստինյան պատերազմի մասին պատմող «Գոտին» վեպը։ Հեղինակը, իր իսկ խոսքերով, «ցանկանում էր ստեղծել ժամանակակից էպոս»։ Վեպն ունի հետաքրքիր առանձնահատկություն. նրա բոլոր հինգ էջերին շարունակվում է մեկ նախադասություն առաջին դեմքից։ «Գոտին» արժանացել է «Դեկտեմբեր» մրցանակի, «Կանդիդ» մրցանակի և «Լիվր էնթեր» մրցանակի։

2010 թվականին նույն հրատարակչությունը հրատարակել է Էնարի «Պատմիր նրանց մարտերի, թագավորների և փղերի մասին» աշխատությունը։ Խոսքը Պոլսում Միքելանջելոյի կյանքի մասին է, որտեղ նա ժամանել է 1506 թվականի մայիսի 13-ին՝ սուլթան Բայեզիդ Երկրորդի հրավերով։ Պոլիսը ցուցադրվում է որպես հանդուրժող և ամբողջովին եվրոպական քաղաք, որն ընդունել է կաթոլիկ Իսպանիայից վտարված հրեաներին։ Այս աշխատանքը շահել է Գոնկուրի անվան ճեմարանի մրցանակ (2010 թվական), Պուատու-Շարանտ գրքի մրցանակ (2011 թվական), «Լսողների ձայնը» (2011 թվական) ինչպես նաև Պուատու Շարանտեի գրքի և ընթերցանության կենտրոնի մրցանակ։

2011 թվականին Մաթիաս Էնարը  գծագիր Տոմա Մարենի և փիլիսոփա Ժուլյեն Բեզիյենի հետ Փարիզում հիմնել է «Scrawitch» պատկերասրահը, որը կազմակերպում է ժամանակակից նկարիչների էստամպների ցուցահանդեսներ։

2012 թվականին Էնարը հրատարակել է «Փողոցային գողեր» վեպը, որը պատմում է արաբական գարնան ժամանակ Իսպանիայում երիտասարդ մարոկկացու արկածների մասին, երբ այդ երկրում սկսվեցին համազգային բողոքի ակցիաները։ «Փողոցային գողեր»-ով գրողը արձագանքել է այդ իրադարձություններին և տվել իր գնահատականը։

2015 թվականին Մաթիաս Էնարը արժանացել է Գոնկուրի մրցանակի «Կողմնացույց» (ֆր. ՝ Boussole) վեպի համար, որում հեղինակը «փորձում է ազատել Արևելքի ընկալումը արևմտյան կլիշեներից»։

2015 թվականի սեպտեմբերի դրությամբ, Էնարի աշխատանքները հրատարակվել են 22 երկրներում, դրանք թարգմանվել են, մասնավորապես, անգլերեն, դանիերեն, եբրայերեն, իսպաներեն, կատալոներեն, հոլանդերեն, գերմաներեն, խորվաթերեն, չեխերեն և ճապոներեն։

Ստեղծագորությունների էկրանավորումԽմբագրել

2012 թվականին «Վերելք Օրինոկոյի երկայնքով» վեպի հիման վրա ռեժիսոր Մարիոն Լեյնը նկարահանել է «Կապիկը ուսին» ֆիլմը[6]։


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել