Իդեալական դայակ (վեպ)
«Իդեալական դայակ» (ֆր.՝ Chanson douce, այլ անուններ՝ անգլ.՝ Lullaby, անգլ.՝ The Perfect Nanny), ֆրանսիացի գրող Լեյլա Սլիմանիի վեպը, որը գրվել է 2016 թվականին։ Գիրքը հիմնված է 2012 թվականին տեղի ունեցած իրական իրադարձությունների վրա։
Իդեալական դայակ ֆր.՝ Chanson douce | |
---|---|
Հեղինակ | Լեյլա Սլիմանի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Փարիզ |
Շարք | Collection Blanche? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Գալլիմար |
Հրատարակման տարեթիվ | 2016 |
ԳՄՍՀ | 978-2-07-019667-8 |
Պարգև(ներ) |
Վեպի մասինԽմբագրել
Սա Լեյլա Սլիմանիի երկրորդ վեպն է և առաջինը[1], որը թարգմանվել է անգլերեն[2], ապա նաև մի քանի տասնյակ լեզուներով[3]։ Սկզբում վեպը կոչվում էր «Chanson douce» (ֆրանսերեն՝ Քաղցր երգ)։ Ավելի ուշ այն թողարկվել է Մեծ Բրիտանիայում «Lullaby» (Օրորոցային) և ԱՄՆ-ում «The Perfect Nanny» (Կատարյալ դայակ) անվանումներով։
Ֆրանսիայում հրատարակման առաջին տարում վաճառվել է վեպի 600.000 օրինակ[1]։
ՍյուժեԽմբագրել
Պոլը (երաժշտական պրոդյուսեր) և Միրիամը (իրավաբան) Փարիզից երիտասարդ ամուսնական զույգ են։ Նրանք որոշում են իրենց երեխաների համար դայակ վարձել։ Բազմաթիվ հարցազրույցներից հետո նրանք ծանոթանում են Լուիզայի հետ, որը կարծես լավ թեկնածու է և արագ ապացուցում է, որ այդպիսին է։ Նա հրաշալի է պատրաստում, մաքրում բնակարանը, նրան սիրում են երեխաները, և նա միշտ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մնալ ավելի երկար։ Բայց երեխաները մեծանում են, իսկ Լուիզան այնպես է կապվել այդ ընտանիքին ...
Ընդ որում, Պոլն ու Միրիամը նույնպես կապվել են այդ «կատարյալ դայակի» հետ։
ՄրցանակներԽմբագրել
- Գոնկուրյան մրցանակ (2016)՝ ֆրանսիական բարձրագույն գրական մրցանակ[4] :
ՔննադատությունԽմբագրել
«The Guardian» թերթի լրագրողը վեպը համարել է փայլուն կատարված[5], իսկ «The Daily Telegraph»-ն ու «The Independent»-ն այն համեմատել են «Կորած աղջիկը» վեպի հետ։
ԷկրանավորումԽմբագրել
2019 թվականին վեպը էկրանավորվել է։ Նախագծի ռեժիսորն էր Լյուսի Բորլետոն։ Միրիամի դերը խաղացել է դերասանուհի Լեյլա Բեխտին, Պոլի դերը՝ Անտուան Ռեյնարցը, իսկ Լուիզայի դերը՝ Կարին Վիարը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոնպելիեի միջազգային կինոփառատոնում։ Վարձույթի համար ֆիլմը թողարկվել է Ֆրանսիայում նոյեմբերի 27-ին, Ռուսաստանում՝ հունվարի 30-ին[6] :
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 The Killer-Nanny Novel That Conquered France
- ↑ Lullaby by Leïla Slimani review – brilliantly unsettling
- ↑ Lullaby, the book of the moment, is a wake-up call for us all
- ↑ Romain Jeanticou (նոյեմբերի 3, 2016)։ «Goncourt 2016 : Leïla Slimani primée pour “Chanson douce”» (French)։ Telerama։ Վերցված է ապրիլի 4, 2018
- ↑ Aida Edemariam (հունվարի 10, 2018)։ «Lullaby by Leïla Slimani review – brilliantly unsettling»։ The Guardian։ Վերցված է ապրիլի 4, 2018
- ↑ Идеальная няня, премьера в России