Մատու Գրոսու (նահանգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատու Գրոսու (այլ կիրառումներ)
Մատու Գրոսու (Mato Grosso), նահանգ Բրազիլիայի արևմուտքում։ Տարածությունը 881 հազար կմ քառակուսի է, բնակչությունը՝ 900 հազար մարդ (ըստ 1977 թվականի վիճակագրական տվյալների)։ Վարչական կենարոնը՝ Կույաբա։ Տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, մանիոկ, շաքարեղեգ։ Քորումբա քաղաքի մոտ արդյունահանվում է մանգանի և երկաթի հանքաքար։ Կան բամբակեղենի և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Գլխավոր կենտրոններն Կույաբան, Քորումբան։
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Մասն է | Կենտրոնաարևմտյան տարածաշրջան (Բրազիլիա) և South America Midwest Integrated Zone? | ||||
Հիմն | Anthem of Mato Grosso? | ||||
Կարգավիճակ | Բրազիլիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Բրազիլիա | ||||
Վարչկենտրոն | Կույաբա | ||||
ԲԾՄ | 408 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Legislative Assembly of Mato Grosso? | ||||
Բնակչություն | ▲3 658 649 մարդ (2022)[1] | ||||
Տարածք | 903 357 կմ² | ||||
Հիմնադրված է | 1889 թ. | ||||
Սահմանակցում է | Ռոնդոնիա, Ամազոնաս, Պարա, Տոկանտինս, Գոյաս, Մատու Գրոսու դու Սուլ և Սանտա Կրուզ | ||||
Ժամային գոտի | UTC−4 և America/Cuiaba?[2] | ||||
Հապավում | MT և MT | ||||
Փոխարինեց | Mato Grosso Province? և Ponta Porá Territory? | ||||
ISO 3166-2 կոդ | BR-MT | ||||
Փոստային ինդեքսներ | 78000-000 по 78890-000 | ||||
mt.gov.br | |||||
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 294)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատու Գրոսու (նահանգ)» հոդվածին։ |