Գող ձևացող

միջատների տեսակ
Գող ձևացող
Գող ձևացող
Գող ձևացող
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Anobiidae
Ցեղ Ptinus
Տեսակ Գող ձևացող (P. fur)
Միջազգային անվանում
Ptinus fur

Գող ձևացող (լատին․՝ Ptinus fur), ձևացողների ընտանիքի բզեզ, պարենամթերքների պաշարների վտանգավոր վնասատու։ Բզեզներն ու թրթուրները վնասում են հացահատիկը, ձավարեղենը, ալյուրը, ալրեղենն ու մակարոնեղենը։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը 2-4 մմ է, առաջնամեջքը՝ դեղին մազիկներից կազմված 2 երկայնական նեղ գծերով։ Էգերը գորշ սև, ձվաձև վերնաթևերով (չեն թռչում), արուները՝ շիկակարմիր կամ գորշ, երկարացած վերերով և լավ զարգացած հետին թևերով (թռչում են)։ Առաջնամեջքը խիտ ծածկված է մազիկներով, իսկ վերնաթևերը ծածկված են սպիտակ թեփուկներով[1]։ Թրթուրների երկարությունը միչև 6 մմ է, կորացած, սպիտակ, դեղնադարչնագույն գլխով և կրծքային 3 զույգ ոտքերով՝ բաց դեղնավուն մազիկներով խիտ ծածկված։ Հարսնյակավորվելիս սննդի մասնիկներն իրար կպցնելով՝ բոժոժ է հյուսում կամ կրծելով ու միջուկն ուտելով «օրորոց» է պատրաստում։

Տարածվածություն խմբագրել

Լայնորեն տարածված է։ Ապրում է փակ շինություններում, վարում գիշերային կյանք, անհանգստացնելիս որոշ ժամանակ մնում է անշարժ (այստեղից՝ անվանումը)։ Փչացնում է միջատների և թռչունների խրտվիլակների թանգարանային հավաքածուները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Insect Fact Sheet 12. Spider Beetles & Biscuit Beetles» (PDF). Salford City Council. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. Curran C.H. Note on Ptinus fur, L., and villiger, Reit., as Stored Product Pests in Canada // 55th Annual Report of the Entomological Society of Ontario. — 1925. — С. 28-29.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գող ձևացող» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գող ձևացող» հոդվածին։