Բոժոժ, թրթուրների հյուսած պաշտպանական պատյան։ Սովորաբար հյուսվում է մետաքսաթելից, որ անջատում են թրթուրները՝ հարսնյակ դառնալուց առաջ։ Այդպես են շատ թիթեռների, ցեցերի և շերամորդի, ինչպես նաև որոշ մրջյունների բոժոժները։ Շերամորդինը բնական մետաքսաթելի ստացման հումք է։ Առավել արդյունաբերական նշանակություն ունի թթենու շերամորդինը։ Բոժոժ հյուսվում է բնական կամ արհեստական բոժոժակալների վրա։ Հյուսումը տևում է 2–3 օր։ Թրթուրը կատարում է մինչև 300 հզ․ ութաձև շարժում՝ հյուսելով 300–1500 մ մետաքսաթել։ Բոժոժներից մետաքսաթելը հանվում է ավտոմատացված հաստոցներով (տես Բոժոժամանում)։ Բոժոժի որակը որոշվում է մետաքսաթելի նրբությամբ, պարունակությամբ և մանվողականությամբ։ Մետաքսաթելի պարունակությունը կազմում է 15–30%, իսկ մանվողականությունը՝ 80–85%։ Բոժոժը լինում է գնդաձև, ձվաձև, գոտիավոր, երկարավուն։ Կշիռը տարբեր է՝ 1,2-3,5 գ։

Բոժոժներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 503