Գնդապետ Շաբեր
«Գնդապետ Շաբեր» (ֆր.՝ Colonel Chabert), Օնորե դը Բալզակի կարճ վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1832 թվականին, ապա վերջնական տեսքով՝ 1844 թվականին[1]։
Գնդապետ Շաբեր ֆր.՝ Le Colonel Chabert | |
---|---|
Հեղինակ | Օնորե դը Բալզակ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Մասն է | «Մասնավոր կյանքի տեսարաններ» |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | մետր Դերվիլ և Hyacinthe Chabert? |
Շարք | Մարդկային կատակերգություն |
Նախորդ | Հայր Գորիո |
Հաջորդ | The Atheist's Mass? |
Նկարազարդող | Édouard Toudouze? |
Կազմի հեղինակ | Édouard Toudouze? |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1829 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/balzac/chabert/chabert.html |
Սյուժե
խմբագրելՀիասինթ Շաբերը Նապոլեոն I-ի կայսերական բանակի գնդապետ էր, ով մահացավ 1807 թվականին Էյլաուի ճակատամարտում։ Նրա այրին՝ Ռոզ Շապոտելը ժառանգում է նրա հարստությունը, այնուհետև նորից ամուսնանում է կոմս Ֆերոյի հետ՝ էմիգրանտ արիստոկրատ, ով ձգտում էր քաղաքական կարիերայի, երբ միապետությունը վերականգնվեց։
Սակայն 1817 թվականին՝ իր ենթադրյալ մահից տասը տարի անց, Շաբերը նորից հայտնվում է՝ բացահայտելով, որ փրկվել է ճակատամարտից։ Փաստաբան վարպետ Դերվիլի միջոցով նա պահանջում է իր իրավունքը, ինչը կոմսուհի Ֆերոյին կանգնեցնում է երկընտրանքի առաջ՝ ընդունել, որ իր առաջին ամուսնու հարությունը հանրայնացվի՝ վտանգելով հրաժարվել իր հարստությունից, իր նոր ընտանիքից և նոր կոչումից, կամ ամեն ինչ անել գաղտնի պահելու համար՝ իմանալով, որ կայսրության նախկին սպայի վերադարձը հազիվ թե ողջունելի է Վերականգնման քաղաքական մթնոլորտում։
Մանրակրկիտ ամփոփում
խմբագրելՊատմությունը սկսվում է փաստաբանական գրասենյակում, որտեղ գործավարները աշխատելու ընթացքում կատակներ են անում։ Գալիս է մի ծերունի, բոլորը ծաղրում են նրան, քանի որ նա կրում է հնամաշ հագուստ։ Ծերունին խնդրում է խոսել գրասենյակի տնօրեն վարպետ Դերվիլի հետ, սակայն գործավարները նրան տեղեկացնում են, որ նա իր հաճախորդներին ընդունում է միայն կեսգիշերին։ Ի պատասխան գրագրի հարցին՝ ծերունին, նախքան դուրս գալը, իրեն հայտարարում է Էյլաուի ճակատամարտում զոհված գնդապետ Շաբերը։ Նա վերադառնում է նույն օրը երեկոյան, և վարպետ Դերվիլը նրան հարցազրույց է տալիս։ Այնուհետեւ գնդապետ Շաբերը պատմում է իր պատմությունը։
Հիասինթ Շաբերը գտնված երեխա է, ով վաստակել է Կայսերական գվարդիայի գնդապետի պաշտոնը՝ մասնակցելով Նապոլեոն I-ի եգիպտական արշավանքին։ Նա ամուսնացավ Ռոզ Շապոտելի՝ մի անառակ կնոջ հետ, ում տեղավորեց շքեղ առանձնատանը։ Էյլաուի ճակատամարտի ժամանակ, 1807 թվականին, նա վիրավորվեց, երբ մասնակցում էր Յոահիմ Մուրատի կողմից տրված կոթողային մարտին, որը ստիպեց թշնամուն նահանջել, իսկ հետո հայտարարեցին,որ նա մահացել է։ Իրականում, դիակների կույտի տակ թաղված, նա ողջ մնաց։ Տասը տարի անց, երբ հաջողվեց ճանաչել իր ինքնությունը անդր Հռենոսում, նա վերադարձավ Փարիզ երկար շրջադարձերից հետո՝ պարզելու, որ Ռոզ Շապոտելը, այժմ «կոմսուհի Ֆերոն», նորից ամուսնացել է մի հավակնոտ տղամարդու հետ, ումից նա երկու երեխա ուներ։
Ռոզը լուծարել էր իր առաջին ամուսնու բոլոր ակտիվները՝ նվազագույնի հասցնելով նրա ունեցվածքը։ Ավելին՝ գնդապետի կարողությունը պետք է կիսվեր նրա կնոջ, հարկային մարմինների և Փարիզի աղքատանոցների միջև։ Նապոլեոնը հարկային բաժինի մասը վերադարձրեց Ռոզին։ Սա այն է, ինչը թույլ է տվել երիտասարդ կնոջը նոր կյանք սկսել Վերականգնման ներքո և հասնել սոցիալական բարձր դիրքի։ Իրոք, նրա ունեցվածքի համար էր, որ հին ազնվական կոմս Ֆերոն գաղթեց ահաբեկչության ժամանակ, այնուհետև 1808 թվականին առանց գրոշի վերադարձավ Ֆրանսիա և ամուսնացավ նրա հետ։ Հրաժարվելով ծառայել Նապոլեոնին, նա այնուհետև, վերականգնման ժամանակ, վերագտավ իր կոչումը և լորդի տիտղոսը։
Չնայած իր գործի անհավանական բնույթին, վարպետ Դերվիլը համաձայնվում է հոգ տանել «հին վերարկուի» մասին (մականուն, որը Շաբերին տվել են ֆիրմայի ծառայողները՝ իր հագած ազատ, մաշված վերարկուի անունից)։
Շաբերը ցանկանում էր գտնել իր կնոջը, իր ունեցվածքը, իր կոչումը։ Ռոզ Շապոտել-Ֆերոն վախենում է կորցնել իր կոչումը, այն հսկայական հարստությունը, որը նա վաստակել է իր առաջին ամուսնու անհետացումից, նոր ամուսնուն, ում նա անկեղծորեն սիրահարված է, և իր երեխաներին։ Նա երբեք չպատասխանեց Շաբերի նամակներին և, երբ իմացավ, որ նա ողջ է, հրաժարվեց ճանաչել նրան՝ մեղադրելով նրան խաբեբա լինելու մեջ, մինչև որ հանդիպում է նրան վարպետ Դերվիլի աշխատասենյակում։
«Ինձ թաղեցին մեռելների տակ, բայց հիմա, ես թաղված եմ կենդանի մարդկանց, գործողությունների, փաստերի տակ, ամբողջ հասարակության տակ, որն ուզում է ինձ ստիպել անցնել ընդհատակ»։
-- Բալզակ «Գնդապետ Շաբեր» գլուխ 1
Փաստաբանը Շաբերին խորհուրդ է տալիս իրավական միջոցներ չձեռնարկել և գնալ փոխզիջման, որը ծերունին վերջապես պատրաստ է ընդունել, քանի որ կոմսուհին կարողացել է շահել նրա վստահությունը՝ խայտառակորեն խաբելով նրան և նույնիսկ նորից նրան գայթակղելով։ Նա ուղարկում է նրան տուն իր ստյուարդ Դելբեկի հետ՝ ստորագրելու մի ակտ, որով նա ընդունում է, որ բանսարկու է։ Հենց այդ ժամանակ Շաբերը, լսելով Դելբեկի և Ռոզի զրույցը, հասկանում է, որ իրեն խաբել են։ Նա հայտարարում է կնոջը, որ արհամարհում է նրան և հրաժարվում է նրանից որևէ բան պահանջելուց։
Շաբերն անհետանում է՝ ապաստանելու Բիսերի աղքատանոցում, որտեղ նա դառնում է անանուն համար 164։ Մի քանի տարի անց հանդիպելով նրան՝ աղքատությունից կործանված, Դերվիլը բացականչում է. «Ի՜նչ ճակատագիր։ Դուրս գալով «Գտնված երեխաներ» աղքատանոցից՝ նա վերադառնում է մահանալու «Ծերության» աղքատանոցում՝ միևնույն ժամանակ օգնելով Նապոլեոնին նվաճել Եգիպտոսն ու Եվրոպան»։ Փաստաբանը որոշեց հեռանալ Փարիզից՝ սարսափած այն խայտառակություններից, որոնց տանում են փողն ու ագահությունը։
Կերպարներ
խմբագրել- Հիասինթ Շաբեր։ գլխավոր հերոս, անվանահայր, Կայսրության գնդապետ պաշտոնապես մահացած Էյլաուի ճակատամարտում։
- Ռոզ Ֆերո, ծնված՝ Շապոտել։ նախկին անառակ կին, գնդապետ Շաբերի կինը, նրա ենթադրյալ մահից հետո կրկին ամուսնացած կոմս Ֆերոյի հետ։
- Դերվիլ, Ռոզ Ֆերոյի փաստաբանը ով, այնուամենայնիվ, աջակցում է գնդապետ Շաբերին, այստեղից էլ նրա պնդումը երկու կողմերի միջև փոխզիջում գտնելու հարցում, այլ ոչ թե դատավարություն։
- Դելբեք, նախկին կործանված փաստաբան, կոմս Ֆերոյի քարտուղարը, նա օգնում է կոմսուհուն իր գործերում։
- Սիմոնեն, Գոդեշալ։ Դերվիլի գրասենյակի երկու գործավարները։
- Բուկար։ վարպետ գործավար։
- Կոմս Ֆերո։ Ռոզ Շապոտելի երկրորդ ամուսինը։
Վեպի շուրջ
խմբագրելՏեքստի պատմություն
խմբագրել1832 թվականին, «Փոխհամաձայնություն» վերնագրի ներքո, տեքստի առաջին տարբերակը, որը հավանաբար ատիճանաբար գրվել է առաքումների ժամանակ, սերիալի տեսքով հայտնվեց «Արտիստ»ամսագրում, փետրվարի 19-ին և 26-ին, այնուհետև մարտի 5-ին և 12-ին։
1835 թվականին պատմվածքը վերանվանվեց «Կոմսուհին՝ երկու ամուսիններով», նախքան 1844 թվականին վերջնական վերնագիրը գտնելը, երբ հեղինակը այն կապում է «Մարդկային կատակերգության»[2] փարիզյան կյանքի տեսարանների հետ և այն նվիրում է իր երկրպագու Իդա դյու Շաստլերին, ով նրա համար նկարում էր նրա սագայի ընտանիքների երևակայական խորհրդանշները[3]։
1845 թվականին տեղափոխված «Անձնական կյանքի տեսարաններ»-ի մեջ[4], աշխատությունը 1847 թվականին նոր սերիալային հրատարակության առարկա է դառնում «Պայմանական» -ի գրական հավելվածում։
Ոգեշնչում
խմբագրելԲալզակը ոգեշնչվել է Նապոլեոն I-ի որոշ սպաների իրական պատմություններով։ Էյլաուում մահացու վիրավորված գեներալ Ժան Հոտփուլին Շաբերի համար օրինակ վերցնելով, նա միևնույն ժամանակ շահագործում է իր ազգական Ալֆոնս Անրի Հոտփուլի պատմությունը՝ զոհված Արապիլսի ճակատամարտում[5]։
Հյակինթ Շաբերի կերպարը կհիշատակվի միայն մեկ անգամ «Մարդկային կատակերգություն»-ում, Rabouilleuse-ում, որտեղ նախկին փոխգնդապետ Ֆիլիպ Բրիդոն հիշատակում է գնդապետ Շաբերի փառավոր գրոհը Էյլաուի ճակատամարտում։
Նույնը չի կարելի ասել իրավաբան վարպետ Դերվիլի մասին՝ Բալզակյան սագայի կրկնվող կերպարը, որը հայտնի է իր ազնվությամբ և մարդասիրությամբ։ Եթե նա համաձայն է այստեղ օգնել Հյակինթ Շաբերին օրենքով և ֆինանսապես վերականգնելու իր ինքնությունն ու իրավունքները, այն փաստը, որ նա միևնույն ժամանակ իր կնոջ փաստաբանն է, բացատրում է, որ նա խորհուրդ է տալիս փոխզիջում՝ դատավարությունից խուսափելու համար։
Էկրանավորում
խմբագրելԹատրոն
խմբագրել- 1832: Շաբեր, ժամանակակից պատմություն 2 արարվածով, միախառնված, Ժակ Արագոյի և Լուի Լուրինի երգերով, Փարիզ, Վոդվիլ թատրոն (հուլիսի 2)։
- 1852: Գնդապետ Շաբեր, կամ Կինը՝ երկու ամուսիններով Պոլ Ֆոլքմոնի և Ադոլֆ Ֆավրի 5 արարվածով, Փարիզ, Բոմարշե թատրոն։
- 1978: Գնդապետ Շաբեր (Օնորե Բալզակի), բեմադրումը Պիեր Սաբայի, Այս երեկո թատրոնում։
- 1998: Ներկայացում Պարահանդես Բալզակի մոտ, Պիեռետ Դյուպոյեի խաղացած դերը Ավինյոնի փառատոնում (հայր Գորիոյի, Վոտրենի, Ռաստինյակի, Էժենի Գրանդեի հիշատակություն…): Ներկայացում, որը խաղացել են Ուկրաինայում 2000 թվականին։
Կինո
խմբագրել- 1911: Գնդապետ Շաբեր, Ֆրանսիա, բեմադրումը՝ Անդրե Կալմետի և Հենրի Պուկտալի։
- 1920: Գնդապետ Շաբեր (Il Colonnello Chabert), Իտալիա, բեմադրումը՝ Կարմին Գալոնի, մեկնաբանումը՝ Շառլ լը Բարգիի, Ռիտա Պերգամենտ։
- 1932: Անանուն տղամարդը (Mensch Ohne Namen [L'Homme sans nom]), Գերմանիա իրական, Գուստավ Ուսիկի, էկրանվորումը՝ Ռոբերտ Լիեբմանիn մեկնաբանումը՝ Վերներ Կրոսի (գերմաներեն տարբերակ) կամ Ֆիրմեն Ժեմիե (ֆրանսերեն տարբերակ), Մաթիաս Վիեման, Հանս Բրոսվետեր, էլեն Թիմիգ։
- 1943: Ռենե Էնաֆի Գեներալ Շաբեր։
- 1994: Գնդապետ Շաբեր, բեմադրումը՝ Իվ Անգելոյի, մեկնաբանումը՝ Ժերար Դեպարդիեի (Շաբեր), Ֆանի Արդան (lկոմսուհի Ֆերո), Անդրե Դյուսոլիե (կոմս Ֆերո), Ֆաբրիս Լուչինի (վարպետ Դերվիլ)։
Հեռուստատեսություն
խմբագրել- 1956: Գնդապետ Շաբեր (Oberst Chabert), Գերմանիայի դաշնային հանրապետություն, բեմադրումը՝ Վոլկեր Վոն Կոլանդի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Stéphane Vachon, Le Colonel Chabert :
{{citation}}
: Empty citation (օգնություն) (voir texte). - ↑ Nadine Satiat, Introduction au Colonel Chabert, édition GF - Flammarion, 1992, P..
- ↑ Nadine Satiat, Notes du Colonel Chabert, édition GF - Flammarion, 1992, P..
- ↑ Nadine Satiat, Introduction au Colonel Chabert, édition GF - Flammarion, 1992, P..
- ↑ Des Equateurs, ed. (mai 2016). Outre-terre. էջ 279. ISBN 9782849904367.
{{cite book}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|lire en ligne=
|jour=
ignored (օգնություն); Unknown parameter|lire en ligne=
ignored (|url=
suggested) (օգնություն); Unknown parameter|nom=
ignored (|last=
suggested) (օգնություն); Unknown parameter|prénom=
ignored (|first=
suggested) (օգնություն); Unknown parameter|sous-titre=
ignored (օգնություն)