Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անանուն (այլ կիրառումներ)

Անանուն, նաև անոնիմ (հուն.՝ ανώνυμος, բառացի «անհայտ», «անանուն»), անստորագիր բնագրի հեղինակ։ «Անանուն» բառի նշանակությունը տարբեր է զանազան բնագիրների տեսակների համար։ Անանուն կարող են լինել և գեղարվեստական ստեղծագործությունները, և օգտապաշտական հաղորդագրությունները, նամակներ, անարգագիրներ, մատնություններ և այլ։

Առանց դեմքի պատկերը հաճախ ասոցացվում է անանունի հետ։

Համամետ օգտապաշտական հաղորդագրությունների, «անանուն» հաշվում է ցանկացած ուղերձ, որ անստորագիր է, կամ ստորագրված է ուրիշի անունով։ Գլխավոր չափանիշը ուղերձի իսկական հեղինակի անձնավորությունը բացահայտելն է։

Գրականությունում աշխատանքը կարելի է կոչել «անանուն» եթե դրա հեղինակը չի գրել իր անունը։ Հարկավոր է չխառնել անանունը և կեղծանունը։