Գյուվեչ (մոլդ.՝ ghiveci, բուլղար․՝ гювеч, թուրքերեն՝ güveç), մոլդովական, ռումինական և բուլղարական խոհանոցի ավանդական ճաշատեսակների ընդհանուր անուն, որոնք իրենցից ներկայացնում են մսով յախնիայի տեսակներ։ Կա նաև բուսակերների համար տարբերակ` պատրաստված բանջարեղենից և ավելացված ձիթապտղի կամ արևածաղկի յուղ։ Նմանատիպ ճաշատեսակ կա նաև այլ ազգերի խոհանոցներում (օրինակ, հունգարական խոհանոցում` գուլյաշ, վրացական խոհանոցում` չանախի, թաթարական խոհանոցում` ազու)։ Երբ պատրաստվում է բաժնով տրվող կաթսաներում (գյուվեչետներում), գրեթե պատրաստ ուտեստի վերևում մեկ ձու է կոտրվում (ձվի դեղնուցը պետք է մնա ամբողջական) և թխվում է մինչև պատրաստ լինելը։ Դա արվում է նրա համար, որպեսզի մատուցման ժամանակ նրբագեղություն հաղորդվի։

Գյուվեչ
Գյուվեչի բաղադրիչները
Ենթատեսակստյու
Առաջացման երկիր Թուրքիա
 Güveç Վիքիպահեստում
Օվչարյան գյուվեչ տավարի մսով

Գյուվեչը նաև կափարիչով հրակայուն կավե ամանի բուլղարական անվանումն է, որն օգտագործվում է տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար։ Փոքրիկ գյուվեչը կոչվում է գյուվեչե[1]։

Պատրաստման տեխնոլոգիա խմբագրել

Այս ուտեստը հիմնականում պատրաստվում է մսից (հորթի, տավարի, ոչխարի, խոզի և հավի)` ավելացված մեծ քանակությամբ ամենատարբեր բանջարեղեն` սոխ, դդմիկ, սմբուկ, գազար, բամիա, լոլիկ, ոլոռ, կանաչ լոբի, կարտոֆիլ, կանաչ սալոր, սխտոր։ Բացի այդ, կարելի է գյուվեչ պատրաստել միայն բանջարեղենից կամ ավելացնել ձուկ կամ մսի խճողակ։

Պատրաստումը սկսվում է միսը փոքր կտորների կտրտելով և, կախված այն բանից, թե ինչի մեջ է պատրաստվում գյուվեշը (կաթսայում, ջեռոցում խոր, լայն տապակի մեջ կամ ավանդական կավե ամանի մեջ), միսը կարելի է նախօրոք եփել։

Բանջարեղենը կտրատվում է խոշոր կտորներով, սխտորը ավելացվում է ամբողջական հատիկներով։ Երբ պատրաստում են ավանդական ձևով կավե ամանի մեջ, բոլոր մթերքները միաժամանակ են դրվում, վրեն լցնում են սպիտակ գինի, ջուր կամ արգանակ և ամանի կափարիչը կնքում են խմորով։ Ուտեստի պատրաստումը համեմատաբար կարճ ժամանակ է պահանջում, բայց եթե այն պատրաստվում է դանդաղ կրակի վրա, ապա գյուվեչը ձեռք է բերում աներևակայելի համ։

Գյուվեչի տեսակներ խմբագրել

  • Գյուվեչ ոչխարի մսով զարզավատ
  • Գյուվեչ կաթնային ոչխարի մսով
  • Գյուվեչ օվչարյան խճողակով
  • Գյուվեչ ձկնային
  • Գյուվեչ կաթնային հորթի մսով
  • Գյուվեչ կարտոֆիլով
  • Գյուվեչ տյուրլու
  • Գյուվեչ բրնձով
  • Գյուվեչ կարտոֆիլով և լոբով
  • Գյուվեչ ձմեռային
  • Գյուվեչ զարզավատ
  • Գյուվեչ օվչարյան տավարի մսով
  • Գյուվեչ ֆրակիյան
  • Գյուվեչ ամառային
  • Գյուվեչ կարտոֆիլով և բրնձով
  • Գյուվեչօվչարյան ձևով
  • Գյուվեչ կարակաչանյան ձևով
  • Գյուվեչ բանջարեղենային
  • Գյուվեչ կաթնային
  • Գյուվեչոչխարի մսով և բանջարեղենով
  • Գյուվեչ դոբրուժդանյան ձևով
  • Գյուվեչ տավարի մսով և բանջարեղենով

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wolfert, Paula. Mediterranean Clay Pot Cooking: Traditional and Modern Recipes to Savor and Share. Wiley. էջ 133.

Արտաքին հղումներ խմբագրել