Պետրոս Ճգնավոր
Պետրոս Ճգնավոր[6] (լատին․՝ Petrus Heremita, նույն ինքը Պետրոս Ամյենցի, լատին․՝ Petrus Ambianensis, 1050[1][2][3], Ամյեն - հուլիսի 8, 1115[4][5], Յուի, Prince-Bishopric of Liège, Սրբազան Հռոմեական կայսրություն), ճգնավոր, ում վերագրում են Խաչակրաց առաջին արշավանքի կազմակերպումը։
Պետրոս Ճգնավոր | |
---|---|
Ծնվել է | 1050[1][2][3] |
Ծննդավայր | Ամյեն |
Մահացել է | հուլիսի 8, 1115[4][5] |
Մահվան վայր | Յուի, Prince-Bishopric of Liège, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | քարոզիչ, քրիստոնյա քահանա և ֆրաիլես |
Peter the Hermit Վիքիպահեստում |
Պետրոսը ծնվել է 1050 թվականին Ամյեն քաղաքում, ի սկզբանե եղել է զինվորական, իսկ հետագայում հեռացել է աշխարհիկ կյանքից և ձեռնադրվել է որպես հոգևորական, վարել է ճգնավորի կյանք այն ժամանակ, երբ քրիստոնեական աշխարհը տարվում էր խաչակրաց արշավանքի գաղափարոով։
Պապը այդ շարժման գլխավոր շարժիչը, նրա մեջ արտացոլվում էին մի ամբողջ ժամանակաշրջանի ճգնավորի տրամադրությունները, սակայն ըստ Ալբերտ Ահյենցու և Վիլհելմ Տյուրոսցու՝ արշավանքի գլխին կանգնած էր ոչ թե Պապը այլ Պետրոսը, վերջինիս իր տպավորիչ ճառերով հաջողվեց գերել նաև Պապին։ Նրանց խոսքերով՝ այս կարճահասակ, խղճուկ արտաքինով անձնավորության մեջ ամփոփված էր մեծ խիզախություն։
Նա ուներ «արագ և խորաթափանց ուղեղ, խոսում էր հաճելի և ազատ»։ Ժամանելով Պաղեստին, Պետրոսը խորը տխրություն ապրեց, ծանոթանալով քրիստոնյաների տխուր իրավիճակին։ Երուսաղեմի պատրիարք Սիմեոնի հետ զրույցի ժամանակ, Պետրոսը խորհուրդ տվեց նրան օգնության համար դիմել «առաջնորդ-Պապին և հռոմեական եկեղեցուն, արևմուտքի արքաներին և իշխաններին», իսկ ինքը պատրաստակամություն հայտնեց անձամբ գնալ նրանց մոտ և օգնություն աղերսել։ Հաջողության վստահությունը «խղճուկ, աղքատ և բոլոր հնարավոր միջոցներից զրկված ուխտավորին» ներշնչեց անձամբ Հիսուս Քրիստոսը։ Նա հայտնվեց Պետրոսին երազում, հուսադրեց և նախագծոց խաչակրաց արշավանքը։ Հռոմում Պետրոսը կոչով դիմեց Հռոմի Պապ Ուրբանոս II-ին։
Վերջինս լսելով կոչը, օրհնեց Պետրոսի քարոզչությունը և խոսք տվեց նրան աջակցել։ Պետրոսը ուղևորվեց Վերչելի, այնուհետև Կլերմոն, անցավ բոլոր երկրներով, կոչ անելով պայքարել հանուն Փրկչի։ Ժողովուրդը շրջապատում էր նրան խմբերով, նրան պարգևներ էին ընծայում սրբության համար։ «Բոլոր, գործերը ինչ նա կաներ և կխոսեր՝ բացահայտում էին իր մեջ աստավածային շնորհները»։ Բոլորը ճանաչում էին նրա իշխանությունը։ Ոչ-ոք նրա պես չէր կարողանում հարթել անհամաձայնությունը և հաշտեցնել ամենաոխերիմ թշնամիներին։ Շատերը սրբություն համարելով, կտրում էին Պետրոսի ջորու մորթին։ Պետրոսը հաց չէր ուտում, սնվում էր լոկ գինով ու ձկով։ Հավաքելով մեծաքանակ բանակ, Պետրոսը որոշում է ճամփա ընկնել հունգարների երկրով։ Այդ ժամանակ արդեն ոտքի էին կանգնել Ֆրանսիայի բոլոր իշխանները և ասպետները։ Երբ Պետրոսը ժամանեց Կլերմոն արդեն գործի կոսը արված էր, իսկ 1095 թվականին նույն քաղաքում Ուրբանոսը հանդես եկավ արշավանքի կոչով։
Ըստ Վիլհելմ Տյուրոսցին, Գվիբերտ Նոժանցին և Աննա Կոմնենոսը արշավանքի կազմթկերպման գործում առաջնային դեր են հատկացնում Պետրոսին, Պապին տալով երկրորդական դեր։ Մինչդեռ ժամանակակիցները չեն համարում Պետրոսին արշավանքի կազմակերպումը, չհամարելով նրան արևմուտքը անհանգստացրած Աստծու պատվիրակ։ Ֆրանսիայի հյուսիսում նա հայտնի էր, որպես բազմաթիվ ժողովրդական քարոզիչներից մեկը, անգլիացիներին կամ իտալացիներին նա առհասարակ ծանոթ չէր։ Ժամանակակիցներին նա առավելապես հայտնի է որպես սովորական մոլեռանդ-ճգնավոր, ում հաջողվեց գյուղացիներից, աղքատներից, ճորտերից և թափառականներից աշխարհազոր հավաքել։ Այս ամբոխների առաջնորդներն էին Պետրոսը և Գոտյե Աղքատը։ Հատկապես ողբալի էր առաջին աշխարհազորի ճակատագիրը։
Մշտական բախումները, մարտերը Հունգարիայում և Բուլղարիայում, ընդհանուր անկազմակերպությունը զրկեցին առաջնորդներին ամբոխին կառավարելու համար անհրաժեշտ հեղինակությունից։ Հունգարները և բուլղարները ոչնչացնում էին խաչակիրներին։ Ասիա հասցնելուց հետո Պետրոսը լքեց աշխարահզորայիններին, վերջիններս հետագայում ոչնչացվեցին Կիլիջ-Արսլան I-ի ղեկավարած սելջուկների բանակի կողմից, Պետրոսը որոշեց ողջ մնացած զորքերի հետ միանալ Գոդֆրուա Բուլյոնցու զորքերին։ Երբ 1098 թվականին խաչակիրները պաշարված էին Անտիոք քաղաքում ամիրա Քորբողայի կողմից, քաղաքում տիրում էր այնպիսի սով, որ շատերը խմբերով փախուստի էին մատնում հարակից անտառներ, պարաններով իջնելով քաղաքի պարիսպներից։
«Պարանի միջոցով փախստականներից» մեկը, հենց Պետրոսն էր, ում չհաջողվեց լքել քաղաքը, քանի որ նրան բռնեց Թանկրեդ Տարենտցին և ստիպեց չփախնելու երդում տալ։ Պետրոսի անունը հիշատակվում է Քերբողայի հետ Անտիոքի պարիսպների տակ բանակցություններում։ Երուսաղեմը գրավելուց հետո Պետրոսը վերադարձավ հայրենիք և հիմնադրեց Յուի քաղաքը և Օգոստոսցիների միաբանության եկեղեցի, ինչի հովվապետն էլ մնաց մինչև կյանքի վերջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 2,0 2,1 Enciclopedia Sapere (իտալ.) — De Agostini Editore, 2001.
- ↑ 3,0 3,1 https://www.biografiasyvidas.com/biografia/p/pedro_el_ermitano.htm
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Comnena, Anna. The Alexiad: Book X. Fordham University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Ճգնավոր» հոդվածին։ |