Գյուղատնտեսությունը Թուրքիայում

Գյուղատնտեսությունը Թուրքիայում (թուրք.՝ Türkiye'de tarım), Թուրքիայի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Ապահովում է մոտ 62,7 $ միլիարդ ԱՄՆ դոլլար եկամուտ: 2011 թվականի տվյալներով երկրում գյուղատնտեսությամբ զբաղվում է 6.1 միլիոն մարդ[1]: Գյուղատնտեսությամբ զբաղվում են հիմնականում հարավային մարզերում` Անթալիայի մարզում, Մերսինի մարզում, Հաթայի մարզում, Մուղլայի մարզում, Գազիանթեփի մարզում:

Ոռոգելի հողեր Թուրքիայում

Թուրքիայի մերձծովյան շրջաններում բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ: Իզմիրի, Բուրսայի , Կայսերիի մարզներում տարածված է մեղվաբուծությունը: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Թուրքիան եղել է մետաքսի հումքի հիմնական մատակարարը ամբողջ աշխարհում:

Թուրքական գյուղատնտեսական ապրանքները արտահանվում են Եվրոպա, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Իրան, Իրաք, ասիական և արաբական այլ երկրներ: 2015 թվականին, երբ Թուրքիայի տարածքում խփվեց ռուսական ինքնաթիռը, Ռուսաստանի կառավարությունը արգելեց գյուղատնտեսական որոշ մթերքների Թուրքիայից ներկրումը Ռուսաստան: Մասնավորապես դադարեց ներկրվել սմբուկ, նարինջ, մանդարին, թռչնամիս, թռչնակեր, սոխ, կաղամբ, բրոկկոլի, վարունգ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, կանաչի և այլ մթերքներ[2]: Այս արգելքը մեծ հարված հասցրեց ոչ միայն թուրքական, այլև ռուսական շուկային, քանի որ Թուրքիան է մշտապես մատակարարել Ռուսաստանին գյուղատնտեսական ապրանքներ, իսկ փոխարինող երկիր Ռուսաստանը չկարողացավ գտնել:

Ռելիեֆ և կլիմայական պայմաններԽմբագրել

Թուրքիան ունի մոտ 26,3 միլիոն հեկտար հողատարածք, որը օգտագործվում է միայն գյուղատնտեսության համար: Թուրքիայի տարածքի 55,9 %-ը բարձր ռելիեֆ և մոտ 1000 մետր բարձր է ծովի մակարդակից: Միջերկրածովյան կլիման հնարավորություն է տալիս աճեցնելու ցիտրուսային բույսեր, ձիթատու մշակաբույսեր, ընկույզ, թեյ, ծխախոտ, բամբակ և եգիպտացորեն:

Թուրքիայում կան լեռնային, սարահարթային և սակավ պտղատու հողեր, որոնք հիմնականում վերածվում են արոտավայրերի: Մերձծովյան շրջաններում, գետերի հովիտներում հանդիպում են պտղատու սևահողեր և կարմրահողեր:

 
Բրնձի պլանտացիաներ Թուրքիայում

ԲանջարաբուծությունԽմբագրել

Թուրքիայում հիմնականում զբաղվում են բանջարաբուծությամբ (մոտ 58 %): Անասնաբուծության տոկոսը կազմում է` 30, կտավատի մշակումը` 6, իսկ ձկնորսությանը` 1 %: Երկրում գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեջ առաջին տեղը զբաղեցնում է հացահատիկային բույսերի արտադրությունը: Ցորենի դաշտերը զբաղեցնում են մոտ 9 միլիոն հեկտար տարածք: Թուրքիայի արևմտյան մասում շատ են մշակովի-ոռոգելի հողերը: Արտադրության 10 %-ը մրգերն են, 7.6 %-ը` ձիթատու մշակաբույսերը, իսկ 2.5 %-ը` բամբակենու արտադրությունը:

Ցորենի մոտ 90 %-ը Թուրքիայում օգտագործվում է հաց թխելու համար, 1 %-ը` ցորենով ապուր պատրաստելու համար, իսկ 2 %-ը` մակարոն արտադրելու համար: Թուրքիայում հողային համակարգը եռադաշտ կամ երկդաշտ է: Վարելահողերը փոխարինվում են արոտավայրերով[3]:

ԱնասնապահությունԽմբագրել

1994 թվականի տվյալներով Թուրքիայում կար 36 միլիոն գլուխ ոչխար, 12 միլիոն խոշոր եղջերավոր անասուն, 10 միլիոն այծ: Խոշոր եղջերավոր անասունները պահվում են կաթի, մսի և կաշվի համար, ոչխարները` գորգագործության հումքի և մսի, իսկ այծերը` բրդի և կաթի համար:

ՎիճակագրությունԽմբագրել

Թուրքիայի գյուղատնտեսական տվյալները 2002—2011 թվականներին[4]
Հիմնական տեղեկատվություն Թուրքիա
(2002)
Գյուղատնտեսություն
(2002)
Գյուղատնտեսության մասնաբաժին (%- ով) (2002) Թուրքիա
(2011)
Գյուղատնտեսություն
(2011)
Գյուղատնտեսության մասնաբաժին (%- ով) (2011)
Բնակչություն (միլիոն մարդ) 69,3 23,7 34,2 74,7 17,3 23,2
Զբաղվածություն (միլիոն մարդ) 21,3 7,4 34,9 24,1 6,1 25,5
Ազգային եկամուտ (մլրդ. ԱՄՆ դոլլար) 230,5 23,7 10,3 772,3 62,7 8,1
Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտ ($) 3492 1064 28,6 10444 3653 35,0
Արտահանում (մլրդ. ԱՄՆ դոլլար) 36,0 4,0 11,2 134,9 15,3 11,3
Ներկրում (մլրդ. ԱՄՆ դոլլար) 51,5 3,9 7,7 240,8 17,6 7,3

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել