Գյուղական ծիծեռնակ
Գյուղական ծիծեռնակ
Գյուղական ծիծեռնակ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Ծիծեռնակներ (Hirundinidae)
Ցեղ Hirundo
Տեսակ Գյուղական ծիծեռնակ (H. rustica)
Միջազգային անվանում
Hirundo rustica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գյուղական ծիծեռնակ (Hirundo rustica), ծիծեռնակների ընտանիքի թռչուն։ Հանրապետությունում բնադրվող, չվող թռչուն է։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է՝ կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը՝ սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։ Քաշը՝ 14-22, 5 գ, թևի երկարությունը՝ 105-130 մմ։

Բնադրում խմբագրել

Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձու։

Սննդառություն խմբագրել

Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

Կենսակերպ խմբագրել

Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։ Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Իռլանդիայից և Պիրենեյան թերակղզուց մինչև Հիմալայներ, Աֆրիկայում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանի հյուսիսում, Պեչորայի միջին հոսանքներում, Ենիսեյի, Լենայի ափերին, Յակուտիայում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում, Հարավային Կովկասում[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 16.

Արտաքին հղումներ խմբագրել