Սելմա Գյոբել (շվեդ.՝ Selma Giöbel, լրիվ անունը շվեդ.՝ Selma Levina Giöbel, հուլիսի 10, 1843(1843-07-10)[1][2][3], Համմար, Ասկերսունդ համայնք, Էրեբրու, Շվեդիա[1][4] - ապրիլի 4, 1925(1925-04-04)[3], Nässja, Շվեդիա[3]), տեքստիլի վրա աշխատող շվեդ նկարչուհի[7]։ Նախ զբաղվել է քանդակագործությամբ, այնուհետև անցել է տեքստիլի վրա նկարելուն և պաստառների ու գորգերի վրա զարդանկարներ կատարելուն։ Համարվում է 1885 թվականին ստեղծված New Idun կանանց ընկերակցության հիմնադիրներից մեկը։

Սելմա Գյոբել
Ծնվել էհուլիսի 10, 1843(1843-07-10)[1][2][3]
ԾննդավայրՀամմար, Ասկերսունդ համայնք, Էրեբրու, Շվեդիա[1][4]
Վախճանվել էապրիլի 4, 1925(1925-04-04)[3] (81 տարեկան)
Մահվան վայրNässja, Շվեդիա[3]
Քաղաքացիություն Շվեդիա[5]
ԿրթությունԿոնստֆակ, Կոնստֆակ (1870) և Արվեստի արքայական քոլեջ
Մասնագիտությունարվեստագետ և տեքստիլ նկարչուհի
ԱշակերտներAnton Wahledow?
Պարգևներ
ԱնդամակցությունMarried Woman's Property Rights Association?
ՀայրCarl Fredrik Giöbel?[1][3]
 Selma Giöbel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
New Idun-ի հիմնադիրները

Ծնվել է 1843 թվականի հուլիսի 10-ին, Էրեբրու կալվածքում, Կարլ Ֆրեդերիկ Գյոբելի (Carl Fredrik Giöbel) և Լովիսա Յանսոնի (Lovisa Jansson) ընտանիքում։ Սելման գեղարվեստական կրթություն է ստացել 1870-ական թվականներին Ստոկհոլմի Konstfack գեղարվեստի դպրոցում, որտեղ սովորել է փայտի վրա փորագրություն։ Դրանից հետո աշխատել է որպես փորագրիչ, դերձակ և նկարիչ տեքստիլի վրա։ Այնուհետև շարունակել է ուսումը լոնդոնյան South Kensington School of Art դպրոցում, ինչպես նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում։

1885 թվականին Բերտա Հյուբների (Berta Hübner) հետ միասին բացել է փայտյա ապրանքների վաճառքի խանութ «Շվեդական գեղարվեստական ցուցահանդես» անվանումով, որտեղ ներկայացված էին և վաճառվում էին գեղարվեստական արհեստների շվեդական արտադրանքներ` նկարներ, փայտյա քանդակներ, կռածո մետաղյա արտադրանքներ, ասեղնագործական արտադրանքներ, զարդեր, ժողովրդական տարազներ և այլ ստեղծագործություններ։ Այս խանութը ժողովուրդն անվանում էր «Giöbels», այն տարիների ընթացքում ընդարձակվեց և տարածվեց Ստոկհոլմի տարբեր մասերում։ Այնտեղ բացվեց հնաոճ իրերի ցուցասրահ. խանութը ղեկավարում էր Սելմայի եղբայրը՝ Կարլը (Carl Albert Giöbel):

1874 թվականին Սելման դարձել է «Ձեռագործության ընկերների ասոցիացիայի» (Handarbetets vänner) անդամ և մինչև 1885 թվականը եղել նրա խորհրդի կազմում, ինչպես նաև զբաղվել է ուսուցչությամբ։ 1878 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում նա հանդես է եկել որպես ասոցիացիայի ներկայացուցիչ և ստացել արծաթե մեդալ։ Սելմա Գյոբելը մասնակցել է նաև Շվեդիայում և արտասահմանում կազմակերպված մի շարք այլ ցուցահանդեսների։ 1893 թվականին Չիկագոյում կայացած Համաշխարհային Կոլումբիական ցուցահանդեսում նա ներկայացրել է Շվեդիան որպես ինքնազբաղ կին, ինչպես նաև հանդես է եկել որպես Շվեդական կանանց կոմիտեի ներկայացուցիչ՝ գտնվելով Սոֆիա թագուհու հովանավորության ներքո։ Նրա տեքստիլ արվեստի նմուշները ցուցադրվել են 1897 թվականին կայացած Ստոկհոլմյան ցուցահանդեսում (Allmänna konst- och industriutställningen): 1885-1895 թվականներին Սելման ղեկավարել է New Idun ասոցիացիայի խորհուրդը[8], հրաժարականից հետո նրան փոխարինել է Աննա Բիլլինգը։

1898 թվականին Սելմա Գյոբելը հեռացել է Շվեդիայից և բնակություն հաստատել Իտալիայում։ Այստեղ նա շարունակել է գոբելեններ ստեղծել և մեծ հաջողությունների հասել գեղեցիկ տեքստիլային զարդանախշերի ստեղծման գործում։ Նրա հաճախորդների թվում է եղել գերմանական Կրուպ արդյունաբերական ընտանիքը։ Բերտա Հյուբները շարունակել է աշխատել Ստոկհոլմի «Շվեդական գեղարվեստական ցուցահանդեսում»։ Արտասահմանում Գյոբելը մնացել է մինչև 1907 թվականը։ Վերադառնալով Շվեդիա՝ 1907 թվականին նա բնակություն է հաստատել Վադստենում, որտեղ բացեց մանածագործական դպրոց և տեքստիլ ստուդիա, որտեղ էլ պատրաստվեցին նրա նշանավոր գործերից շատերը։ 1908 թվականին իր գործընկերոջ` Մ. Ալվինի հետ սկսեցին զբաղվել ասեղնագործությամբ և ժանյակագործությամբ։ 1909 թվականին գեղարվեստական ցուցահանդեսում Գյոբելը ցուցադրեց «Vadstena klosterträdgård» գոբելենը և «Vätterns is» գորգը, որը գնեց հանրահայտ գրող Վերներ ֆոն Հեյդենստամը։

Սելմա Գյոբելի աշխատանքները ցուցադրվում են Ստոկհոլմում՝ Շվեդիայի ազգային թանգարանում։

Մահ խմբագրել

Մահացել է 1925 թվականի ապրիլի 4-ին Վադստենում։ Նրա բարեկամներից էր նաև նկարչուհի Էլզա Գյոբել-Օյլերը։

Մրցանակներ խմբագրել

  • 1898 թվականին նա արժանացել է Իլլիս Քվորում մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Hammars kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/ULA/10366/C/7 (1820-1860), bildid: C0000631_00114
  2. 2,0 2,1 Selma Giöbel 70 år / S. Adlersparre — 1913. — Vol. 29-30. — P. 228.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Selma Levina Giöbel 1843-07-10 — 1925-04-04 Träsnidare, textilformgivare, kvinnosakskvinna
  4. 4,0 4,1 4,2 Giöbel, Selma Levina, f. 1843 i Hammar Örebro län, Konstnärinna (շվեդերեն)Riksarkivet.
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. Utser fru Alice Bonthron, banbryterskan inom svensk vanförevård. — Vol. 1923:1. — P. 3.
  7. Selma Giöbel, 1843-1925
  8. Selma Giöbel

Գրականություն խմբագրել

  • Du Rietz, Anita. Kvinnors entreprenörskap: under 400 år, 1. uppl., Dialogos, Stockholm, 2013.

Արտաքին հղումներ խմբագրել