Զարդարվեստ, կերպարվեստի բնագավառ․ ծառայում է մարդուն շրջապատող միջավայրը զարդարելուն։ Սկզբնավորվել և զարգացել է շատ հնուց։ Օգտագործվել են կայուն նյութեր (փայտ, կավ, խեցի, ոսկոր, քար, մետաղ, ապակի, գործվածք, թել, թուղթ, մագաղաթ ևն)։ Ըստ այդմ, ստեղծվել են հատուկ գործիքներ՝ մուրճ, հատիչ, փորագրիչ, հղկիչ, ասեղ, հելուն, գրիչ, վրձին ևն, որոնցից էլ՝ համապատասխան զարդատեսակների անունները․ զարդաքանդակ կամ քանդակազարդ, դրվագազարդ, կոստղազարդ, ակնազարդ, փորագրազարդ, ասեղնազարդ, գորգազարդ, խճազարդ, նկարազարդ (ծաղկազարդ), դրոշմազարդ ևն։ Զարդարվել են մարդկանց և կենդանիների մարմինները, մարդու մաշկը (վիտում), վարսերը, հագուստը, տնային կահկարասին, գործիքները, զենքերը, նվագարանները, խաղալիքները, գերեզմանները, աշխարհիկ ու կրոնական կառույցները, պաշտամունքային առարկաները, գրքերը և այլն։ Հաճախ որպես զարդ օգտագործվել են զանազան իրեր (ատամներ, փետուրներ, ակնունք, հասարակ քարեր)։ Զարդերը լինում են գունավոր և անգույն, բնական տեսքով կամ ոճավորված։ Հատուկ նշանակություն է տրվել զուգակշռությանը (սիմետրիա) և ռիթմին։ Պատկերվել են իրական և երևակայական ձևեր։

Զարդաքանդակ

Զարդամոտիվներ խմբագրել

Զարդամոտիվները հանդիպում են ինչպես առանձին միավորներով, այնպես էլ պարզ կամ բարդ հարակցումներով, միահյուսումներով։ Անցյալում զարդապատումը իրականացվել է միմիայն ձեռքի աշխատանքով, հետագայում, կաղապարների և տեխնիկայի օգնությամբ, մշակվել բազմաքանակ արտադրության եղանակը։ Զարդարվեստը հայտնի է սկսած քարի դարից։ Այն ժողովրդական արվեստ է։ Զարդաձևերն անանուն են։ Չնայած ազդեցություններին ու փոխազդեցություններին, մարդկային յուրաքանչյուր խմբավորում, ցեղ, ժողովուրդ զարդարվել է ինքնուրույնաբար։ Զարդարվնստը միջազգային արվեստ է ոչ միայն տարածմամբ, այլև մոտիվների նմանությամբ։ Գոյություն ունեն ոճով միմյանցից տարբերվող մի շարք գարդաշխարհներ՝ հնդկական, չինական, եգիպտական, հին արևելյան, կովկասյան, հունա-հռոմեական, սլավոնական, միջինասիական, սկանդինավյան ևն։ Զարդարվեստի մոտիվները բաժանվում են աշխարհիկ և կրոնական զարղախմբերի։ Առաջինները կապվում են բնական իրողություննևրի, առօրյա զբաղմունքի և կենցաղի հետ։ Երկրորդների վրա նկատելի են անիմիստական, տոտեմական պատկերացումների ազդեցություններ։ Հետագայում նրանց փոխարինել են կենդանակերպ, ապա՝ մարդակերպ աստվածությունների գաղափարները։ Նշված խմբերը ոչ միշտ են որոշակիորեն տարբերվում միմյանցից։

Զարդարվեստը այլ քաղաքներում խմբագրել

 
Գորգի զարդաքանդակներ
 
զարդաքանդակ
  1. կրծքազարդ, կիսաթանկարժեք քարերով ընդելուզված ոսկի (Եգիպտոս, 12-րդ դինաստիա, մեր թվարկությունից առաջ 19-րդ դար, Եգիպտական թանգարան, Կահիրե),
  2. զարդապատ խեցեղեն անոթ (Շոշ, Իրան, մեր թվարկությունից առաջ 15-րդ հազարամյակի վերջ, Լուվր, Փարիզ),
  3. գարդապատ նախաատտիկյան անոթ ՝(Ատտիկա, մեր թվարկությունից առաջ 700—680, Լուվր, Փարիզ),
  4. գավաթ, ապակի, վենետիկյան վարպետի գործ (16-րդ դար վերջ, Ապակեղենի թանգարան, Կոռնինգ, ԱՄՆ),
  5. խորան «Սմբատ Սպարապետի Ավետարան»-ից (13-րդ դարի կես, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան),
  6. քանդակազարդ գրակալ, փայտ (1273, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան),
  7. զարդաքանդակներ Ուկանտնց իշխանների դամբարանի վրա (13-րդ դար Հաղպատ),
  8. արծաթյա մանյակ, վելիկոուստյագյան արծն (17-րդ դար 2-րդ կես, Պատմության թանգարան, Մոսկվա),
  9. «Մայր Հայաստան» կոթողի (Հաղթանակի հուշարձանի) պատվանդանի շքամուտքը Երևանի Հաղթանակի զբոսայգում։

Տարբերում են խմբագրել

Տեսակները խմբագրել

 
Զարդաքանդակ

Գրականություն խմբագրել

  • Մնացականյան Ա․ Շ․, Հայկական զարդարվեստ,
  • 1955։ Стасов В, В․, Славянский и восточный орнамент по рукописям древнего и нового времени, СПБ,
  • 1887; Encyclopedia of World Art, X, N․ Y—Toronto—L․, 1965

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 666