Գլուբոկի (Նովոկուբանսկի շրջան)

ավան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլուբոկի (այլ կիրառումներ)

Գլուբոկի ( ռուսերեն՝ Глубокий), ավան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանում, Նովոկուբանսկ քաղաքից 20 կմ հարավ։ Գտնվում է ծովի մակարդակից 241 մ բարձրության վրա։

Ավան
Գլուբոկի
ռուս.՝ Глубокий
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Հիմնադրված է1952 թ.
ԲԾՄ241 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն5236 մարդ (2015)
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86195
Փոստային դասիչ352207
ՍՎՏԲՀԴ03 234 822 001
Գլուբոկի (Նովոկուբանսկի շրջան) (Ռուսաստան)##
Գլուբոկի (Նովոկուբանսկի շրջան) (Ռուսաստան)
Գլուբոկի (Նովոկուբանսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Գլուբոկի (Նովոկուբանսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, ավանում բնակվում էր 3468 մարդ, իսկ 2010 թվականին՝ 3698 մարդ[1]։ 2015 թվականի տվյալների համաձայն, ավանն ուներ 5236 բնակիչ, մեծամասնությունը ռուսներ և հայեր[2]։

Տնտեսությունը խմբագրել

Բնակիչներն զբաղվում են հացահատիկի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Գործում է դպրոց, ակումբ և գրադարան։

Պատմությունը խմբագրել

Հիմնադրվել է 1952 թվականին[3]։ Հայերը եկել են 1954 թվականին՝ Գանձակից, Ախալքալաքից, Հյուսիսային Կովկասի տարբեր վայրերից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Población en 2010 (ռուսերեն)
  2. Población en 2002 (ռուսերեն)
  3. Азаренкова А. С., Бондарь И. Ю., Вертышева Н. С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 275. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 104