Գլորիա Սվանսոն
Գլորիա Ժոզեֆինա Մեյ Սվանսոն (անգլ.՝ Gloria Josephine May Swanson, մարտի 27, 1899[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս - ապրիլի 4, 1983[4][5][6][…], , Նյու Յորք[7]), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, իր ժամանակի ոճային դեմքը, համր կինոյի ամենավառ ու բարձր վարձատրվող աստղերից մեկը, թատրոնի և հեռուստատեսության դերասանուհի։ Ժամանակակից հանդիսատեսին առավել հայտնի է «Սանսետ բուլվարը» ֆիլմում գլխավոր դերակատարմամբ։ Հաջողությունների գագաթնակետը 1920-ական թվականներն էին, երբ նրա երկրպագուները հազարավոր նամակներ էին ուղարկում, կրկնօրինակում էին շորերը, սանրվածքը, նույնիսկ կզակի խալը։
Գլորիա Սվանսոն անգլ.՝ Gloria Swanson | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս |
Մահացել է | ապրիլի 4, 1983[4][5][6][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | , Նյու Յորք[7] |
Գերեզման | Episcopal Church of the Heavenly Rest Columbarium[8] |
Կրթություն | Lake View High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոպրոդյուսեր, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Ժոզեֆ Տ․Սվանսոն[2], մայր՝ Ադելաիդա Կլանովսկի[2] |
Ամուսին(ներ) | Ուոլես Բիրի, Herbert K. Somborn?, Henry de La Falaise?, Michael Farmer?, William N. Davey? և William Dufty? |
Երեխա(ներ) | Gloria Somborn?[2] և Michelle Bridget Farmer?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄանկական տարիներ
խմբագրելԳլորիա Սվանսոնը[9] ծնվել է 1899 թվականի մարտի 27-ին Չիկագոյում։ Ադելաիդա և Ջոզեֆ Թեոդոր Սվանսոնների միակ դուստրն էր։ Հայրը արմատներով շվեդո-ամերիկյան լյութերական ընտանիքից էր, իսկ մայրը գերմանական, ֆրանսիական և լեհական արմատներ ուներ[10][11]։ Ջոզեֆ Սվանսոնը Միացյալ Նահանգների բանակի զինվոր էր, և ընտանիքը հաճախ էր տեղափոխվում տեղից-տեղ։ Գլորիան իր մանկության մեծ մասը անցկացրեց Պուերտո Ռիկոյում, որտեղ սովորեց իսպաներեն։ Նրանք ապրել են նաև Կի Ուեստում, Ֆլորիդա։
1914 թվականին, երբ Սվանսոնը 15 տարեկան էր, սկսեց հաճախել Essanay Studios կինոստուդիան, որտեղ նրան առաջարկում էին լրացուցիչ դերեր, և նա վաստակում էր շաբաթը 13,5 դոլլար։ Աղջիկը թողեց դպրոցը, որպեսզի ամբողջ օրը ստուդիայում լիներ։ Մի քանի ամիս անց ծնողները բաժանվեցին, ու Գլորիան մոր հետ տեղափոխվեց Կալիֆորնիա։
Հասուն տարիներ
խմբագրելԳլորիա Սվանսոնը 1928 թվականին դարձավ բուսակեր և ակտիվ քարոզում էր այդ ապրելակերպը՝ հասարակական միջոցառումներին իր հետ տանելով բուսական սնունդ։ 1975 թվականին դերասանուհին շրջագայեց Միացյալ Նահանգներում՝ նպաստելով իր ապագա վեցերորդ ամուսնու՝ Ուիլյամ Դյուֆթիի գրած շաքարավազի վերաբերյալ հետազոտական ակնարկին։ 1980 թվականին Random House հրատարակության կողմից հրապարակվեց դերասանուհու «Swanson on Swanson» ինքնակենսագրականը,որը թարգմանվեց ֆրանսերեն և իտալերեն լեզուներով[12]։ Դերասանուհին յոգայի դասեր էր առնում Ինդրա Դևայից։ Գլորիա Սվավսոնը հանրապետական էր և պաշտպանում էր Ուէնդելլ Ուիլքի թեկնածությունը 1940 և 1944 թվականների նախագահական ընտրություններում և Բարրի Գոլդուոտերին 1964 թվականի ընտրություններին։ 1980 թվականին դերասանուհին գլխավորում էր Seniors for Reagan-Bush-ի նյու-յորքյան բաժանմունքը։
Դավանանքը
խմբագրելԾննդյան օրվանից Գլորիա Սվանսոնը դավանում էր լյութերականությունը։ 1964 թվականին շուրջ 2500 մարդկանց հետ Գլորիան մասնակցեց Լոս Անջելեսում տեղի ունեցած «Project Prayer» ցույցին, որի նպատակն էր ստիպել Կոնգրեսին վերականգնել պարտադիր դպրոցական աղոթքների ավանդույթը։ Ցույցի ժամանակ Գլորիան հայտարարեց․
Աստծու օգնությամբ մեր երկիրը դարձավ հարուստ, ուժեղ և ծաղկուն, մենք արդյո՞ք պիտի հրաժարվենք դրանից |
Երեխաները, ամուսինները, սիրեկանները
խմբագրելԻր բոլոր վեց ամուսնությունների ընթացքում դերասանուհին հայտնի է որպես միս Սվանսոն, չնայած այն բանին, որ յուրաքանաչյուր անգամ օրինական կերպով վերցնում էր ամուսնու ազգանունը։ Առաջին ամուսնությունը 1916 թվականի մարտի 27-ին էր Ուոլլես Բիրրի հետ[14], որը չնայած այն բանին,որ բավականին հանրաճանաչ դերասան էր, ֆինանսապես ամբողջովին կախված էր կնոջից։ Այդ նույն տարվա հունիսին բաժանվեցին, իսկ պաշտոնապես ամուսնալուծվեցին 1918 թվականին։ Երկրորդ ամուսնությունը (1920 թվականի դեկտեմբեր) Equity Pictures կինոընկերության նախագահ Հերբերտ Սոմբորնի հետ էր։ Նրանց առաջնեկը աղջիկ էր՝ Գլորիա Սվանսոն Սոմբորնը[15][16]։ Երկու տարի անց նրանք բաժանվեցին։ Պատճառը՝ ինչպես նշում էր ամուսինը, տասնչորս սիրեկանների առկայությունն էր, որոնց թվում էին Սեսիլ Դեմիլը, Ջեսսի Լասկին, Ռուդոլֆ Վալենտինոն, Ադոլֆ Ցուկորը և ուրիշներ։ Ամուսնալուծության ժամանակ ամուսինը կնոջից պահանջեց 70 հազար դոլլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում[17]։ Այս ընթացքում դերասանուհին մի տղայի որդեգրեց՝ նրան անվանելով ժոզեֆ Պատրիկ Սվանսոն։ Երրորդ ամուսնությունը ֆրանսիացի արիստոկրատ Անրի դե Լա Ֆալեզի հետ էր (1925 թվականի հունվարի 28)։ Նրանք ծանոթացելեն «Մադամ Սան-Ժեն» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Անրին աշխատում էր որպես թարգմանիչ։ Հետագայում Անրիին նշանակեցին Peugeot ֆիրմայի ամերիկյան մասնաճյուղի ներկայացուցիչ, որի գլխավոր տնօրենը Ժոզեֆ Քենեդի-ավագն էր՝ Գլորիայի նախկին սիրեկանը, ապագա ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հայրը։ Ժոզեֆը կառավարում էր դերասանուհու ֆինանսական գործերը։ Նրանց սիրավեպի մասին երկու գիրք է գրվել։ Անրիի և Սվանսոնի բաժանումը տեղի ունեցավ 1930 թվականին։ 1931 թվականին Գլորիան ամուսնացավ Մայքլ Ֆարմերի հետ, որից բաժանվեց 1934 թվականին՝ անգլիացի դերասան Հերբերտ Մարշալլի հետ ունեցած սիրավեպի պատճառով։ Հինգերորդ ամուսնությունը Ուիլյամ Դեյվիի հետ էր, որը ամենակարճը եղավ։ Վերջին ամուսնությունը 30 տարի անց էր` 1976 թվականին։ Նրա ամուսինը Ուիլյամ Դյուֆտին էր՝ գրող, հրապարակախոս, Նյու Յորք Թայմս ամսագրի լրագրող։
Մահը
խմբագրելԳլորիա Սվանսոնը մահացել է 1983 թվականի ապրիլի 4-ին սրտային անբավարարությունից նյու-յորքյան հիվանդանոցներից մեկում։ Նրան դիակիզել են, և նրա մոխիրը թաղված է Նյու-Յորքի Հինգերորդ պողոտայի Եպիսկոպոսական եկեղեցում[18]։ Մահվանից հետո նրա անձնական իրերը և կահույքը վաճառքի են հանվել աճուրդներում։
Հեռուստատեսություն և թատրոն
խմբագրել1948 թվականին Գլորիա Սվանսոնը կազմակերպեց իր առաջին հեռուստաշոուն՝ «Գլորիա Սվանսոնի ժամը» (անգլ.՝ The Gloria Swanson Hour)։ Ավելի ուշ ձեռնարկեց «Crown Theatre with Gloria Swanson» հեռուստասերիալը, որտեղ ինքն էլ երբեմն հանդես էր գալիս[19]։ Մինչև 1980-ականները հանդես էր գալիս այնպիսի հետուստահաղորդումներում, ինչպիսիք էին «The Carol Burnett Show», «The Tonight Show Starring Johnny Carson», «What’s My Line», «The Alfred Hitchcock Hour» и «Burke’s Law»։ Ամենավառ ելույթները 1966 թվականին էին, երբ նա հայտնվեց «Beverly Hillbillies»ում, որտեղ խաղում էր ինքն իրեն։ «Օդանավակայան 1975» ֆիլմից հետո Սվանսոնը հայտնվեց «Killer Bees» (1974) թրիլլերում։ 1940-ականներին խաղում էր թատրոնում, հյուրախաղերի էր մեկնում «A Goose for the Gander», «Reflected Glory» и «Let Us Be Gay» հետ։ 1951 թվականին մասնակցել է Խոսե Ֆերրերի հետ «Քսաներերդ դարը» և Դեյվիդ Նիվենի հետ «Նինա» ներկայացումներին։ Նրա վերջին գլխավոր դերը եղել է «Թիթեռները անվճար են» ներկայացման մեջ Բրոդվեյի «Բութ» թատրոնում 1971 թվականին։ 1980 թվականին հրապարակվեց դերասանուհու «Swanson on Swanson» ինքնակենսագրականը, որը դարձավ ամենաշատ վաճառվողը։ Նույն տարում հարցազրույց տվեց Հոլլիվուդ պրոյեկտի համար՝ նվիրված համր կինոյի դարաշրջանին։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1915 | ֆ | Նրա նոր աշխատանքը | His New Job | ստենոգրաֆիստուհի |
1919 | ֆ | Մի դավաճանիր ամուսնուդ | Don’t Change Your Husband | Լեյլա Պորտեր |
1919 | ֆ | Եվ ուրախությամբ, և վշտով | For Better, for Worse | Սիլվիա Նորկրոսս |
1919 | ֆ | Արական և իգական | Male and Female | լեդի Մերի Լեզենբի |
1920 | ֆ | Ինչու դավաճանել կնոջը | Why Change Your Wife? | Բետ Գորդոն |
1921 | ֆ | Անատոլի արկածները | The Affairs of Anatol | Վիվիան Սպենսեր |
1923 | ֆ | Հոլլիվուդ | Hollywood | ինքն իր դերում |
1925 | ֆ | Բեմով տարվածը | Stage Struck | Ջենի Հեյգել |
1928 | ֆ | Սէդի Թոմփսոն | Sadie Thompson | Սէդի Թոմփսոն |
1929 | ֆ | Իրավախախտուհին | The Trespasser | Մէրիոն Դոնելլ |
1929 | ս | Քելլի թագուհին | Queen Kelly | Քիթթի Քելլի |
1950 | ֆ | Սանսեթ բուլվար | Sunset Boulevard | Նորմա Դեսմոնդ |
1974 | ֆ | Օդանավակայան 1975 | Airport 1975 | ինքն իր դերում |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Gloria Swanson (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.nytimes.com/1983/04/05/obituaries/gloria-swanson-dies-20-s-film-idol.html
- ↑ https://www.nytimes.com/1983/04/06/arts/gloria-swanson-is-cremated.html
- ↑ Կորնել Սարվադի, Անդրեա Միլլեր, Ֆրենկ Օսբորնը, Առաջատար տիկնայք։ Ստուդիայի դարաշրջանի 50 ամենաանմոռանալի դերասանուհիները; Chronicle Books (англ.)русск., 2006. — P. 185. — ISBN 0-8118-5248-2.
- ↑ The Films of Gloria Swanson.
- ↑ Peasant Maids, City Women.
- ↑ Syman, 2010, էջեր 188–190
- ↑ https://web.archive.org/web/20130116232324/http://dspace.wrlc.org/doc/bitstream/2041/50658/b18f14-0514zdisplay.pdf
- ↑ Gloria Swanson: The Ultimate Star.
- ↑ «Herbert K. Somborn». The New York Times. 1934 թ․ հունվարի 3. էջ 19. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Madsen (1988), p. 75.
- ↑ Madsen (1988), pp. 84-87.
- ↑ Associated Press (1983 թ․ ապրիլի 5). «Gloria Swanson Dies». Herald-Journal. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. «Gloria Swanson, the quintessential glamour girl who reigned in Hollywood's golden age died in her sleep at New York Hospital early Monday. ...»
- ↑ The Bad & the Beautiful: Hollywood in the Fifties.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Սվանսոն» հոդվածին։ |